• Երկու տարի առաջ՝ 2016 թվականին հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման հետեւանքով, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մայիսի 13-ին հրազենային ծանր վիրավորում ստացած զինծառայող Հովհաննես Էդուարդի Պողոսյանն այսօր Անկախության տոնի առթիվ, ինչպես նա ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության նվիրումի համար պարգատրվել է Արիության մեդալով: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ պետական պարգեւներով պարգեւատրելու մասին հրամանագրեր է ստորագրել: Հրամանագրով մի շարք այլ զինվորականներ ս պարգեւատրվել են: ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների: ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Վիկտորի Գասպարյանը: Պահեստազորի կրտսեր սերժանտ Հովհաննես Էդուարդի  Պողոսյանը պարգևատրվել է  Արիության մեդալով:  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով  պարգևատրվել են Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Ջանիբեկի Փարվանյանը և թիվ N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյանը:   «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Էդվարդ Էդիսոնի Ասրյանը, թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Գագիկ Կորյունի Զաքարյանը, թիվ N զորամասի գլխավոր տեսուչ, գնդապետ Ռուբեն Վլադիմիրի Աբրահամյանը, թիվ N զորամասի բաժնի պետ, գնդապետ Տիգրան Արամի Մաղաքյանը, թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վազգեն Ստյոպայի Հակոբյանը: Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են թիվ N զորամասի բաժնի պետ, գնդապետ Սամվել Ռազմիկի Խաչատրյանը,  թիվ N զորամասի ամբիոնի պետ, գնդապետ Ավետիք Արմենակի Հակոբյանը, թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Հենրիկի Մաթևոսյանը, թիվ N զորամասի բաժնի պետ, փոխգնդապետ  Մեսրոպ Խիկարի Թովմասյանը,  թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Զավեն Գևորգի Խաչատրյանը, թիվ N զորամասի ծառայության պետ, մայոր Վազգեն Վոլոդյայի Քոչարյանը, թիվ N զորամասի ավագ սպա, մայոր Մամիկոն Հրաչի Մարգարյանը, թիվ N զորամասի ավագ սպա, մայոր Վահագն Վարազդատի Ղուկասյանը, թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր Սամվել Սերժիկի Ղուբաթյանը,  թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր Ռոբերտ Ռուբենի Հարությունյանը, թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Եգոր Մուրադի Գևորգյանը, թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Վահանի Օհանյանը,  թիվ N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Հարություն Սամվելի Սարգսյանը, թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան  Էրիկ Վալերիի Բեջանյանը, թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան  Գևորգ Վալերիի Հարությունյանը,  թիվ N զորամասի վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հունան Կորյունի Դոլմազյանը, թիվ N զորամասի ջոկի հրամանատար, սերժանտ  Սասուն Սամվելի Սաղյանը,  թիվ  N զորամասի զինծառայող, շարքային (հետմահու) Արթուր Բաբկենի Կոշտոյանը,  թիվ N զորամասի զինծառայող, շարքային (հետմահու) Հովհաննես Գրիշայի  Իկիլիկյանը, ազատամարտիկ Սարգիս Ալեքսանի Զաքարյանը, ազատամարտիկ Արտյոմ Ալյոշայի Մարգարյանը: Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվել է թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, բժշկական ծառայության մայոր Տիգրան Հայկի Պետրոսյանը ...

    Կարդալ ավելին
  • Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) XX դարի խոշորագույն գիտնականներից մեկն էր: Նա հիմնարար ներդրում ունի աստղագիտության և աստղաֆիզիկայի, տիեզերածնության, տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի և փիլիսոփայության ամենատարբեր ոլորտներում: Բյուրականի աստղադիտարանից մանրամասնում են, Համբարձումյանն ավելի քան 700 հոդվածների և 20-ից ավելի գրքերի հեղինակ է: Առավել հայտնի է տարրական մասնիկների ֆիզիկայի, մոլորակային միգամածությունների տեսության, աստղային դինամիկայի, Գալակտիկայի տարիքի որոշման, ճառագայթման տեղափոխման տեսության, աստղասփյուռների, ակտիվ գալակտիկական միջուկների, գերխիտ աստղերի, բռնկվող և այլ անկայուն աստղերի վերաբերյալ կատարած աշխատանքներով և հայտնագործություններով: Նա նաև գիտության խոշոր կազմակերպիչ էր, կարևոր քաղաքական և հասարակական գործիչ: Նա հիմնադրել և ղեկավարել է Բյուրականի աստղադիտարանը 1946-1988թթ., եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ 1947-1993թթ., Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) պրեզիդենտ 1961-1964թթ. և Գիտական միությունների միջազգային խորհրդի պրեզիդենտ 1968-1972թթ.: Համբարձումյանը ԽՍՀՄ և ՀՀ ազգային հերոս էր, 28 ակադեմիաների անդամ, 7 համալսարանների պատվավոր դոկտոր, արժանացել է բազմաթիվ պետական և գիտական մրցանակների, շքանշանների և մեդալների: ...

    Կարդալ ավելին
  • Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռան լանջին դեռեւս անհայտ պատճառով բռնկված հրդեհը քամու ազդեցության տակ սկսել է արագ տարածվել։ Թուրքական Anadolu գործակալությանը հաջողվել է մի քանի մանրամասներ տեղեկանալ համապատասխան մարմիններից։ Դեռեւս անհայտ պատճառով օրեր առաջ բռնկված հրդեհը վերահսկողության տակ էր վերցվել երկու օր առաջ։ Սակայն հրդեհը հասցրել էր վնասել 200 հեկտար տարածք։ Սեպտեմբերի 17-ին հրդեհը քամու պատճառով կրկին ակտիվացել է ու դուրս եկել վերահսկողությունից։ Քանի որ հրդեհի գոտին բավականին դժվարամատչելի է, ժանդարմերիան փորձում է կանխել հրդեհի տարածումը՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքավորումներով։ Նշենք, որ Արարատի լանջին՝ Իգդիր նահանգի տարածքում բռնկված հրդեհը տեսանելի է նաեւ Երեւանից։ ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները պայմանավորվել են բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի Իդլիբի նահանգի շուրջը, ինչը նշանակում Է Իդլիբի վրա Բաշար Ասադի զորքերի հարձակման առնվազն հետաձգում, ինչի դեմ հանդես են գալիս Թուրքիան եւ Արեւմուտքը: Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 18-ին Սոչիում կայացած բանակցություններից հետո հայտարարել են Իդլիբի երկայնքով 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման մտադրության մասին: Դա արվելու Է մինչեւ հոկտեմբերի 15-ը: Ռուսաստանի նախագահը, պատմելով Էրդողանի հետ ձեռք բերված համաձայնության մասին, պարզաբանել Է, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը նախատեսված Է այդ գոտուց ընդդիմադիր խմբավորումների ամբողջ ծանր սպառազինության դուրսբերումը: Այդ գոտին պարեկելու են թուրք զինվորականներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հավաստիացրել Է, որ առաջիկա ժամերին բուֆերային գոտու վերաբերյալ որոշումը կհամաձայնեցվի նախագահ Բաշար Ասադի հետ: ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայի Հաթայ նահանգի (պատմ. Ալեքսանդրետ, Կիլիկիա) Բելեն շրջանում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունը կրող զբոսայգի, իսկ պողոտաներից մեկը վերանվանվել է Ադրբեջանի պողոտա: Բացման արարողությանը ելույթով է հանդես եկել Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, Թուրքիայում հակահայկականության ակտիվ քարոզիչ, հակահայկական միջոցառումների կազմակերպիչ Գանիրա Փաշաևան: Թուրքիայի անվերապահ աջակցությունը ստանալու նպատակով տարիներ շարունակ Թուրքիայի տարբեր նահանգներում հակահայկական ամբոխավարական հայտարարություններով հայտնի Փաշաևան իր խոսքում մասնավորապես ասել է. «Թուրքիայի թշնամին մեր թշնամին է, Ադրբեջանի թշնամին էլ Թուրքիայի թշնամին է: Մեր ուժը Թուրքիայի ուժն է, Թուրքիայի ուժն էլ մեր ուժն է: Լեռնային Ղարաբաղի հարցը միայն Ադրբեջանի հարցը չէ: Որքան որ Ադրբեջանի հարցն է այնքան էլ Թուրքիայի հարցն է»: Փաշաևան արտահայտել է այն միտքը, որ Թուրքիան նաև իրենց հայրենիքն է: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։ Խոյ Շատ Խոյեր այսօր հեշտությամբ կտրվեն կրքերի ազդեցությանը և կկորցնեն զգուշությունը: Հնարավոր վտանգները ձեզ համար լավ հնարավորություն կլինեն գնահատելու ձեր խոցելի կետերը: Ինչ-որ բանին կամ ինչ-որ մեկին ձեր բուռն էմոցիոնալ արձագանքը կլինի ազդանշանը ձեր ներքին չլուծված խնդիրների, որոնց վրա արժե հավելյալ աշխատել: Խորհուրդ չի տրվում նաև չմարված թողնել պարտքերը: Նոր նախաձեռնություններն այսօր ցանկալի չեն: Ցուլ Օրվա ընթացքում կուժգնանա լարվածությունը: Շատ Ցուլերի սպասվում է ֆիզիկական և զգացմունքային գերբեռնվածություն: Հնարավոր են ընտանեկան կամ այլ վեճեր, աշխատանքային մրցակցության սրում: Հնարավոր է ձեզ փորձեն սադրել: Սթրեսը կարող է բացասական ազդել ինքնազգացողության վրա: Ավելի պաշտպանված կլինեք, եթե ձեր մեջ արտաքին հարձակումների նկատմամբ դիմադրողականություն է ձևավորվել, և զգացմունքները վերահսկելու փորձ ունեք: Երկվորյակ Երկվորյակներին խորհուրդ է տրվում կենտրոնանալ առօրյա գործերի վրա: Եթե մնաք տանը, կարող եք լիքը կենցաղային հոգսեր ունենալ: Ձեր օգնությունը կարող է պետք գալ ծնողներին: Գրասենյակում կարող է տիրել անբարենպաստ, կոնֆլիկտային հոգեբանական մթնոլորտ: Օրվա ընթացքում հնարավոր են տհաճ պահեր, որոնք ձեզ մոտ կարող են վախ կամ հակակրանք առաջացնել: Ձեր պարտականությունների մեջ կարող է մտնել մաքրությունը, տհաճ հանդիպումը: Խեցգետին Օրվա ընդհանուր մթնոլորտը Խեցգետինների համար բարենպաստ է, սակայն դրականի համար ստիպված կլինեք ինչ-որ կերպ վճարել: Դրանք կարող են լինել ինչպես ֆինանսական ծախսեր, այնպես էլ հոգևոր և ֆիզիկական էներգիայի վատնում, հարկադրված զիջումներ: Ստեղծագործ մարդիկ կարող են բախվել նախանձի կամ իրենց աշխատանքի ոչ պատշաճ գնահատանքի հետ: Ծնողների ուշադրությունը կարող են պահանջել երեխաների կարիքները: Առյուծ Առյուծներին սպասվում է դիմացկունության, վարպետության, զսպվածության փորձություն: Թեստային իրավիճակ կարող է սպասվել ձեզ տանը: Բացատված չէ, որ դրա համար ինքներդ հող նախապատրաստեք: Լավագույն պահը չէ տնեցիների հետ փոխհամաձայնության գալու համար: Հավանականություն կա կենցաղային տեխնիկական խափանումների, ինչպես նաև վնասվելու, ինչ-որ բան կոտրելու: Սիրային անհանգստությունները կարող են կապված լինել խանդի հետ: Կույս Շատ Կույսեր այսօր զգայուն կլինեն անցյալի ցանկացած ակնարկի նկատմամբ, ինչը կխանգարի կենտրոնանալ ներկայիս առաջադրանքների վրա: Որպեսզի նորից վերապրեք անցյալի դեպքերի հետ կաված զգացողությունները, բավական է հանդիպել հին ծանոթին, լինել հիշվող վայրերում, այցելել ազգականներին կամ ընկերներին, լսել ծանոթ երաժշտություն: Այսօր չարժե սկսել նոր հարաբերություններ, կարևոր գնումներ կատարել: Հնարավոր է գտնեք կորած իրը: Կշեռք Այսօր Կշեռքները հակված կլինեն դրամատիզացնել իրադրությունը և ամենուր վտանգներ տեսնել: Այս օրերը հարմար չեն կարևոր գումարային և ունեցվածքային գործողությունների համար: Գործնական համագործակցությունը կարող է բարդանալ անձնական հաշիվների, ֆինանսական պահանջների կամ այլ պատճառով: Հնարավոր է կոնֆլիկտ մտքի և սրտի միջև: Քանզի այսօր ձեր ենթադրություններն այնքան էլ օբյեկտիվ չեն, չարժե դրանք որպես վերջնական վճիռ ընդունել: Կարիճ Կարիճների մտահոգություններն այսօր հասնում են իրենց գագաթնակետին: Շատ բան կկարողանաք անել, եթե էմոցիոնալ և սեքսուալ էներգիան կարողանաք վերածել որոշակի նպատակաուղղված գործողությունների: Հնարավոր է ձեզ հաջողվի ամենավերջին պահին մրցանակ շահել, երբ արդեն խաղն ավարտված հայատարարվի: Բացասական տարբերակի դեպքում` հնարավոր է երկար կուտակված անհանգստությունները ստիպեն ձեզ հեռանալ` դուռը շրխկացնելով: Աղեղնավոր Դուք պատրաստ են մտնել ձեր կյանքի պատասխանատու փուլ, սակայն այսօր վճռական քայլ կատարելու համար ամենահաջող օրը չէ: Շատ Աղեղնավորներ կգտնվեն զգացմունքների իշխանության տակ, ինչը հաստատ չի օգնի հավաքվածությանը, ինքնատիրապետմանը և նպատակի վրա կենտրոնացվածությանը: Կպչուն մտապատկերներից շեղվել կօգնի առօրյա աշխատանքը: Բացառված չէ անքնություն կարևոր իրադարձության նախօրեին: Այծեղջյուր Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր հետևել իրավիճակին` նշելով ցանկացած փոփոխություն: Չարժե նշանակություն տալ տհաճություններին, վեճերին, սթրեսային պահերին: Դրանց պատճառը շուտով կդադարի ձեզ անհանգստացնել: Եթե ձեզ ներքաշել են արտաքին վազվզոցի մեջ, կարևոր է պահպանել ներքին հանգստությունը: Արժե պահպանել հավատարմությունը նախկին համոզմունքներին, քանի դեռ կյանքը չի ստիպել շտկել դրանք: Ջրհոս Ջրհոսներին խորհուրդ է տրվում այսօր զբաղվել միայն անհետաձգելի գործերով: Անցանկալի է ֆիզիկական և հոգևոր գերբեռնվածությունը, ագրեսիվ մարդկանց հետ շփումը: Գործընկերային և սիրային հարաբերություններում չի խանգարի տարբերակված մոտեցումը: Չարժե ուժերը ծախսել բացահայտ անհույս հարաբերությունների վրա: Արժե պահպանել համոզմունքների և ծրագրերի ընդհանրության վրա հիմնված միությունը: Ձկներ Այս բարդ օրը Ձկները հնարավորություն կունենան պահպանել հոգեբանական հավասարակշռությունը և խուսափել դեպքերի բացասական զարգացումից: Շատ դեպքերում ինքներդ կընտրեք` միանալ պոտենցիալ սթրեսային դրությանը, թե խուսափել դրանից: Սուր ճգնաժամային պահի հավանականությունն ավելի բարձր է, եթե անհետաձգելի գործ ունեք, ճակատագրական սիրավեպ եք ապրում, ձեզ կամ ձեր մտերիմներին անահապաղ օգնություն է անհրաժեշտ: ...

    Կարդալ ավելին
  • Մենք Ձեզ շատ ենք սիրում, պարոն Փաշինյան...Երեխաները՝ վարչապետին: Տեսանյութը՝ Asekose.am-ի։ ...

    Կարդալ ավելին
  • 11.08.2018թ. ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2018թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 12:40-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Երևան քաղաքի Մանանդյան փողոցում կայանված ավտոմեքենայից գողություն է կատարել՝ պատճառելով 210.000 ՀՀ դրամի գույքային վնաս: ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 15-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում զննության է ենթարկվել Մանանդյան փողոցում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունը։ Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ովքեր ճանաչում են նշված անձին, տեսել են կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե ...

    Կարդալ ավելին
  • 2018թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ՀՀ ոստիկանությունում ստացվել է հաղորդում՝ իրեն ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ: Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդումը ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում տվյալ քաղաքացուն են մոտեցել երկու կին, տեղեկացել սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում նրա մասնակցության վերաբերյալ և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկելու համար առաջարկել 60.000 ՀՀ դրամ, կամ դրանից բարձր կենսաթոշակ ստանալու դեպքում՝ մեկ ամսվա կենսաթոշակի չափով գումար: Քաղաքացուց մերժում ստանալուց հետո կանայք հիշյալ վայրից անմիջապես հեռացել են:  Նկատի ունենալով, որ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք առաջարկելու հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից կայացվել է քրեական օրենսգրքի 154.2. հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու որոշում և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով: Արդյունքում նշված քրեական գործի նախաքննությունը հանձնարավել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Միաժամանակ, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկել հանցագործության կատարման հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու և այն կատարած անձանց պարզելու, ինչպես նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու կամ ստանալու հնարավոր այլ դեպքերը բացահայտելու նպատակով: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն