• ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Նոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։ Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1642782589118317 ...

    Կարդալ ավելին
  • Րոպեներ առաջ Բաղրամյան պողոտայում երկու պայթյուն է որոտացել: Այրվում էր մեքենա: Այս պահին ԱԻՆ-ի աշխատակիցները մարում են հրդեհը: Տեսանյութը` Araratnews.am-ի ...

    Կարդալ ավելին
  • Լավրովի հերթական այցը, կամ եկել եմ ասելու, որ ասելիք չունեմ... ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկի՝ ՌԴ թիվ մեկ դիվանագետն այսօր ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ փաստել է, որ ԼՂ հիմնախնդրի բանակցություններն ապացուցել են, որ մոտական լուծումն անիրատեսական է: Փաստ, որը թաքուն չէր, փաստ, որի մասին խոսում են բոլորը՝ քաղաքագետ, թե շարքային քաղաքացի: Սակայն, փաստ, որի մասին իրավունք չունի խոսել այդ կարգավորմամբ զբաղվող ձևաչափի մշտական անդամ-ներկայացուցիչ դիվանագետը: Մի փոքր այլ կլիներ իրավիճակը, եթե արվող հայտարարությանը հաջորդեր դրա պատճառների, հստակ պատճառների, վերջիններս կանխելուն ուղղված հստակ գործողությունների մասին բարձրաձայնումը: Սակայն կա փաստ, չկա լուծման առաջարկ: Ստացվում է, որ գործ անողն ինքն է խոսում իր արած աշխատանքի անարդյունավետության մասին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1116482198485358 ...

    Կարդալ ավելին
  • Բոլորս գիտենք, որ հղի կանանց ոչ մի դեպքում չպետք է վշտացնել, բայց որոշ արտաքին հանգամանքներ, հորմոնալ շեղումներ և տրամադրության ցնցումներ ազդում են նրանց հոգեկան վիճակի վրա: Այդ պատճառով այսօր մենք որոշել ենք անդրադառնալ մի տարածված հարցի՝ ի՞նչ է զգում երեխան մոր արգանդում, երբ մայրը սկսում է լացել։ Երեխան կապված է իր մոր հետ և՛ ծնվելուց առաջ, և՛ ծնվելուց հետո։ Սկսելով հղիության 29-րդ շաբաթից՝ երեխայի մոտ արդեն զարգանում են զգայարանները, նա սկսում է զգալ հոտը, համը, զգում է շրջակա միջավայրը և նույնիսկ տարբերում է լուսավորման փոփոխությունները: Այդ պատճառով էլ հարկավոր չէ հուսահատվել և լացել հղիության ընթացքում։ Հարկավոր է զգույշ լինել ձեր էմոցիաների հետ՝ հեռու պահելով ձեզ նյարդային ցնցումներից և սթրեսերից։ Մասնագետները հաստատում են, որ մոր և պտղի հոգևոր կապը շատ ամուր է։ Սակայն բացի հոգևորից, կա նաև ֆիզիկական կապ։ Երբ մայրը ուրախանում է, նրա արյան մեջ արտադրվում է էնդորֆին, որի հետևանքով էլ երեխայի մոտ նույնպես բարձրանում է տրամադրությունը։ Երեխաները, գտնվելով մոր փորում, կարող են ուրախանալ և ժպտալ ինչպես մայրը։ Ցավոք, երեխան նաև կարողանում է զգալ ոչ միայն մոր ուրախությունը, այլ նաև սթրեսը և տխրությունը։ Սթրեսի ժամանակ երեխայի արյան մեջ հայտնվում է կորտիզոլ, այսինքն, անկախ իր կամքից, մայրը փոխանցում է երեխային վատ տրամադրություն։ Այդ պատճառով էլ, որպեսզի մեծացնեք ուրախ և երջանիկ երեխայի, հարկավոր է վերահսկել ձեր էմոցիաները։ Ոչ թե թաքցնել, այլ հենց վերահսկել։ Ուրախացեք և ժպտացեք՝ զերծ պահելով ձեզ սթրեսից և տհաճություններից։ Գտեք տարբերակներ ձեզ ուրախացնելու համար, որպեսզի կարողանաք սկզբից բարձրացնել ձեր տրամադրությունը։ Պաշտպանեք ձեզ և ձեր երեխային և նա կլինի հանգիստ և ուրախ։ ...

    Կարդալ ավելին
  • Ինչու խելացի կանայք, որոնք, որպես կանոն, հաջողակ են, կրթված, իմաստուն, ինքնաբավ, հաճախ սեր չեն գտնում: Նրանք գիտեն՝ ինչ են ուզում Իսկապես խելացի կինն ունի նպատակներ և չափանիշներ ամեն ինչում, այդ թվում՝ տղամարդու ընտրության հարցում: Նա իրենից ներքուստ ցածր մեկի հետ չի կապվի. կձանձրանա: Առաջին պատահած տղամարդու փոխարեն՝ այդպիսի կանայք ընտրում են հպարտ և արդարացված մենակություն: Նրանք ոչ մեկից կախված չեն Իր մասին ինքնուրույն հոգալու հնարավորություն ունենալով՝ այդպիսի կանանց դայակ կամ հովանավոր պետք չէ: Սա չի նշանակում, որ նրանք կյանքի ընկեր չեն ուզում ունենալ, պարզապես նրանք կարողանում են ամեն ինչն ինքնուրույն հաղթահարել: Նրանք ժամանակ չունեն Շատ խելացի կանայք ոչ թե պարզապես գնում են աշխատանքի և հետ, նրանք ունենում են նախասիրություններ, հոբբի, ժամանակ են անցկացնում ընկերների և հարազատների հետ: Նրանց օրը նախագծված ու հետաքրքիր է, նրանք հաճախ ժամանակ չեն ունենում ծանոթությունների կայքերի, սիրելի միակին հանդիպելու հույսով այգում զբոսնելու համար: Նրանք լուրջ հարաբերություններ են ուզում Եթե այդպիսի կանայք կապվում են տղամարդու հետ, ավելին են ակնկալում, քան կրքոտ գիշերը կամ ոչինչ չպարտադրող հանդիպումների մեկ շաբաթը: Սա չի նշանակում, որ նրանց կյանքում սեքս և հանդիպումներ չկան, պարզապես նրանք հարաբերություններ սկսում են նրանց հետ, ովքեր իրենց իսկապես հարմար են: Նրանք ձգտում են զարգանալ Ցանկացած խելացի մարդ մշտապես զարգանում է և արդարացիորեն ուզում, որ իր մտերիմները նույնն անեն: Եթե խելացի կինը տեսնում է, որ տղամարդը չի ուզում և առաջ չի գնա իր հետ, նա հասկանում է, որ այդպիսի հարաբերությունները դատապարտված են անհաջողության: Առաջ նայելով՝ խելացի կինը նախընտրում է չվատնել ո՛չ իր, ո՛չ պոտենցիալ սիրելիի ժամանակը: Նրանք չեն կրկնում իրենց սխալները Խելացի կանայք կարողանում են վերլուծել իրենց փորձն ու դրանից եզրակացություններ անել: Մեկ անգամ այրվելով՝ այդպիսի կինը չի կրկնի իր սխալները: Նա միանգամից կճանաչի և կմերժի իր նախկին ընկերոջ նմաններին: ...

    Կարդալ ավելին
  • Դեղատանը գտնվող անվտանգության տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ ոստիկանը երեխան գրկին կրակահերթ է արձակում կողոպտիչների ուղղությամբ։ Կրակահերթի արդյունքում երկու կողոպտիչները մահացել են՝ կրակողը ռազմական ոստիկանության սերժանտ է: Նրա գործողությունները որակվում են որպես ինքնապաշտպանություն: ...

    Կարդալ ավելին
  • Ավտովթարների «շքերթ» է տեղի ունեցել Մակաոյում ընթացող ավտոմրցաշարի ժամանակ: Ավտոմեքենաներից մեկը չկարողանալով շրջադարձին կառավարել մեքենան հարվածել է պատին, իսկ մեքենայի ետնամասով՝ կողքով ընթացող ավտոմեքենային, այդպիսով փակելով ճանապարհը։ Նրանց ետևից ընթացող 12 ավտոմեքենաները հարված են միմյանց, ինչից հետո մրցաշարում մնացել են ընդամենը 4 մեքենա։ FBH.am-ը Ձեզ է ներկայացնում այդ ավտովթարի տեսանյութը։ ...

    Կարդալ ավելին
  • «Forbes» ամսագիրը հրապարակել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների վարկանիշը Ցուցակը գլխավորում է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, երգչուհու եկամուտը 2017 թվականին կազմել է 105 միլիոն $ 2-րդ հորիզոնականում է Բրիտանացի երգչուհի Ադելը 69 միլիոն $ եկամուտով Լավագույն եռյակը եզրափակում է Թեյլոր Սվիֆթը 44 միլոն $ եկամուտով ...

    Կարդալ ավելին
  • Արիաննե Կաոիլին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է համապատասխան որոշում: Արիաննե Կաոիլին Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կինն է: Նա ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ: 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է: ...

    Կարդալ ավելին
  • Շիրակի պետհամալսարանի ռեկտոր, "դավադրությունների տեսության" սիրահար Սահակ Մինասյանը "կոլխոզնիկների,սովխոզնիկների և պրոլետարիատի բազմաթիվ ներկայացուցիչների խնդրանքով" այսօր կրկին մամլո ասուլիս էր հրավիրել...Միամիտ մամլո ասուլիսների սույն սիրահարի զավեշտալի "բացահատումներն" ուղղակի ծիծաղելի են...Սեփական հանցագործությունները մեղմելու նպատակով, "խելացի դեմք" ընդունելով` Սահակ Մինասյանը հիմա էլ հայտարարում է,որ,նախ մենք պատվեր ենք կատարում՝չնշելով մեր պատվիրատուի անունը և երկար տարիներ փաստեր ենք հավաքել նաև նախկին ռեկտորի դեմ,իսկ բուհի խնդիրներն էլ 5-6 տարվա վաղեմություն ունեն...Հատուկ նշեմ,որ բացարձակապես կրկնվելու նպատակ չունեմ և չեմ էլ անդրադառնա Սահակ Մինասյանի զազրախոսություններին,քանի որ բազմիցս ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ անդրադարձել եմ դրանց և բազմիցս բացահայտել եմ ռեկտորի ՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ... Նախ,ամեն մարդ իր արշինով է չափում դիմացինին...Եթե Սահակ Մինասյանին ոմանք օգտագործել են և մինչև հիմա օգտագործում են,ապա դա չի նշանակում, որ մեզ էլ կարող են օգտագործել...Սահակ Մինասյանը շատ լավ գիտի,թե ինչն էր այս ամենի պատճառը...Եթե ցանկություն ունի, ապա կհանրայնացնեմ...  Մեր կողմից բարձրաձայնած ԲՈԼՈՐ խնդիրները վերաբերում են վերջին մի քանի ամիսներին...Ի՞նչ 5-6 տարվա մասին է խոսում Սահակ Մինայանը...5-6 տարի առաջ բուհում ոչ ոք ինտեգրված ուսուցում չէր փորձել կիրառել,50 տոկոսով չէր կրճատում,այսպես կոչված, թերբեռնված կուրսերի լսարանային ժամերը,չէր ոչնչացնում համալսարանի գրադարանային ֆոնդի կեսից ավելին,չէր փորձում չեղարկել ուսանողների վարձավճարների զեղչերը և առանց ամոթի, հիմա մամլո ասուլիս տալով, հայտարարում,որ այդ խնդիրը շինծու են եղել,առանց լիցենզիաների մասնագիտություններ չէր բացի և այլ ապօրինություններ ու հանցագործություններ չէր անի,որոնց մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք...  Ի դեպ,այդ ապօրինությունների և հանցագործությունների մասին բարձրաձայնում է նաև պարոն Մինասյանի մտերիմ ընկերը՝ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը,ով այդ ամենը անվանում է "թերություններ"...Հետաքրքիր է,ի՞նչ կապ ունի այս ամենը 5-6 տարի առաջվա հետ,որի մասին ,ի դեպ,երևի լավատեղյակ են ռեկտորը և իր յուրայինները,քանի որ մենք չգիտենք,թե ինչ է տեղի ունեցել բուհում այդ ժամանակ... Ծիծաղելին այն է,որ Ագաթա Քրիստիի ստեղծած գրական հերոս՝դետեկտիվ Էրքյուլ Պուարոյի "շապիկը հագած" Սահակ Մինասյանն այնքան դիլետանտ է,որ շատ արագ բացահայտում է սեփական պրիմիտիվությունը...Հիմա էլ Սահակ Մինասյանը փորձում է "պաշտպանել" նախկին ռեկտորին,որին մինչ այդ մեղադրում էր նախկինում կատարված "հանցանքների" մեջ,իսկ հիմա ինչ-որ անանուն մեկին է մեղադրում դրանց մեջ...Սահակ Մինասյանի այս պրիմիտիվ խաղը հատուկ նպատակ ունի.իբրև թե պաշտպանելով նախկին ռեկտորին` փորձում է ապացուցել,որ վերջինս լավ չի աշխատել,եթե նրա օրոք ապօրինություններ են եղել...Գյումրվա ժամանակակից դետեկտիվ Էրքյուլ Պուարո-Սահակ Մինասյանի հագին շատ մեծ է Ագաթա Քրիստիի գրական հերոսի շապիկը ...Վերջինս այսքան պրիմիտիվ չի եղել իր հաշվարկներում...Կամ էլ Սահակ Մինասյանը այս թատերական ներկայացումը կազմակերպել էր լրագրողների և իր երկրպագուների համար...Իսկ եթե նա իրոք մեղավորներին գիտի,ապա կառաջարկեմ Սահակ Մինասյանին դինել համապատասխան մարմիններին հետաքննություն անցկացնելու համար...Դա մեզ բացարձակ չի կաշկանդում և դա մեր խնդիրը չէ... Պարոն Մինասյանը միտումնավոր է "5-6 տարվա խնդիրների մասին" խոսում՝ևս մեկ նպատակ հետապնդելով՝ շեղել մեզ և ձևավորել կեղծ օրակագ...Այդ բանը նրա մոտ ևս չի ստացվի... Չգիտեմ,թե ովքեր են այս մամլո ասուլիսի "հեղինակները",բայց կասեմ,որ ձեր հաճախորդին շատ վատ վիճակում եք կրկին դրել...Ինչ-որ ակնարկներ է անում և անուններ չի տալիս...Սա պատիվ չի բերում ոչ մեկին և տղամարդուն վայել չէ... "Մամլո ասուլիսի" ժամանակ հնչած անհոդաբաշխ և մեկը մյուսին հակասող մտքերին չեմ անդրադառնա,քանի որ բազմիցս անդրադարձել եմ դրանց բոլորին՝բավական մանրամասն և ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ... Սահակ Մինասյանը մեզ պատվեր կատարողներ անվանելով` չի բացահայտում,թե ո՞վ է իրեն պատվիրել անցնել հարձակման,որը բավական վատ և անորակ ստացվեց ՀՀԿ-ի պաշտպանությունը ՏԻՄ ընտրություններում առուծախի առարկա դարձրած Սահակ Մինասյանի մոտ...Երևի փորձում է այս քայլով նաև շեղել ՀՀԿ վերնախավի ուշադրությունը այն խայտառակությունների վերաբերյալ,որոնք բացահայտվեցին նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությունների ժամանակ,երբ Շիրակի մարզում ՀՀԿ-ն խայտառակ պարտություն կրեց,որը Սահակ Մինասյանը բնութագրեց որպես հաղթանակ,որը տոնել է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը...Հետաքրքիր է,իսկ եթե ՀՅԴ-ն դուրս գա կոալիցիայից,ապա ինչպես է՞ ՀՅԴ-ի այդ նույն հաղթանակը մեկնաբանելու ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարը...ՀՀԿ-ի հաղթանակած տեղում էլ Սահակ Մինասյանը հանդես է եկել ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված թեկնածուի դեմ...  Ի դեպ,քանի որ Սահակ Մինասյանն արդեն երրորդ միամիտ և պլանավորված մամլո ասուլիսներն է կազմակերպում և անդրադառնում է մեր կողմից բարձրաձայնած հարցերին և արդեն հոգնեցուցիչ է լսել նրա նույն հարցին վերաբերող տարբեր մտքերը,որը փաստել էին նաև բազմաթիվ լրագրողներ,ապա առաջարկում եմ նոր թեմաներ,որոնք ևս վերաբերվում են ՇՊՀ-ում Սահակ Մինասյանի կողմից ներդրված նորամուծություններին,որոնց մասին իմացել եմ վերջերս՝"խաշ փարթիները" և այլ "խրախճանքները",որոնք տեղի են ունենում ՇՊՀ ռեկտորի կաբինետում և հարակից կաբինետներում շաբաթ և կիրակի օրերին...Ապացույցները բազմաթիվ են...Տեսնե՞ս այս անգամ նախորդ ռեկտորից ինչ է որպես "հանցանքի" ապացույց ներկայացնելու...  Ի գիտություն պարոն Մինասյանի, ասեմ,որ մենք էլ ենք պայքարելու նրա կողմից գործած անօրինակնանությունների և հանցագործությունների դեմ մինչև վերջ,որոնք նա բնութագրում է որպես բարեփոխումներ...Միայն տարական լկտին կարող է նախարարի կողմից մեղմ բնութագրված 9-10 հանցագործությունները և ապօրինությունները անվանել բարեփոխումներ...  Շատ ամոթ է մեկնաբանել մահացած մեկի հետ կապված դեպքերը՝միտումնավոր տարածելով ապատեղեկատվություն...Հավելեմ,որ ձեր ֆավորիտուհուն այդ մահացածը ի սրտե ատում էր և մասսայաբար նվաստացնում՝անվանելով վերջինիս դեբիլ և անդաստիարակ,ինչպես նաև ԲՈԼՈՐԻ մոտ բացասաբար արտահայտվում ձեր մասին...  Հ.Գ.Որոշել էի բացարձակ չանդրադառնալ Սահակ Մինասյանի սույն զազրախոսությանը,բայց բազմաթիվ դասախոսներ և հազարավոր ընկերներ խնդրեցին անպայման թեթև արձագանքել... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1541525849264692 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն