• Յուրաքանչյուր տղամարդու համար իդեալական կինը յուրովի է: Ոմանք նախընտրում են ցածրահասակ կանանց, ոմանք՝ բարձրահասակ, ոմանք սևահերների, մյուսները՝ շիկահերների: Այնուամենայնիվ, կան որոշ ընդհանուր գծեր, որոնք թույլ են տալիս հասկանալ իդեալական կնոջ ընդհանուր կերպարը տղամարդկանց աչքերով: FBH.am-ը ձեզ է ներկայացնում դրանցից մի քանիսը: Արտաքինը Տղամարդկանց աչքերում իդեալական կինը միշտ լավ տեսք ունի: Նա կարող է ամենագեղեցիկը չլինել, բայց պետք է խնամված լինի: Լավ կազմվածքն էլ իրեն խնամելու արդյունք է: Աննման կինը միշտ կմտածի եղունգները հարդարելու, առղջ մազերի, թեթև դիմահարդարման, լավ հագնվելու մասին: Խելքը Ժամանակակից աշխարհում կինը լիիրավ զուգընկեր է ցանկացած հարաբերությունում: Տղամարդիկ կնոջից սպասում են խորհուրդներ, լուծումներ, աջակցություն: Սակայն խելացի կինը ոչ մի դեպքում ցույց չի տա, որ ինքն իր տղամարդուց խելացի է: Խելացի կինը հասկանում է, որ տղամարդիկ աչքերով են սիրում և երբեք թույլ չի տա, որ իր եղունգները կեղտոտ լինեն, մազերը՝ անխնամ, շապիկը՝ պատռված: Սեքսուալությունը Իդեալական կինը ոչ թե սեքս-մեքենա է, այլ պարզապես պետք է ավելորդ բարդույթներ չունենա և ազատ լինի: Իսկ կնոջ շատ մեծ սեքսուալ փորձը, ընդհակառակը, կարող է վանել տղամարդկանց: Անկողնում տղամարդու եսասիրությունն առասպել է: Կատարյալ կինը պետք է ոչ միայն կարողանա բավարարել տղամարդուն, այլև հաճույք ստանալ: Տղամարդու գիտակցումը, որ ինքը կարողացավ կնոջն օրգազմի հասցնել, բարձրացնում է նրա ինքնագնահատականը: Հարմարավետ մթնոլորտ ստեղծելու կարողությունը Յուրաքանչյուր տղամարդ ուզում է ապրել ջերմության, հարմարավետության մեջ: Ըստ նրանց՝ երազանքների կինը պետք է պարտադիր կարողանա այդպիսի պայմաններ ստեղծել: Բայց չի նշանակում, որ միայն այս կարողությունը բավարար է, նշված մյուս հատկությունները ևս պետք է լինեն: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ձեզ է ներկայացնում , թե ինչպես մեկ րոպեում սպիտակեցնել թևատակերը ու ազատվել տհաճ հոտից Բերանը ողողելու սիրված միջոց Listerine-ը պարունակում է շատ օգտակար նյութեր, այդ թվում՝ ծոթրին և էվկալիպտ, և կարող է օգտագործվել ոչ միայն բերանի խոռոչի առողջության պահպանման համար: Ներկայացնում ենք Listerine-ի օգտագործման մի քանի կրեատիվ կիրառում, որոնց մասին հավանաբար չգիտեիք: Սրբեք թևատակերը Մի քիչ Լիսթերին լցրեք բամբակի վրա և դրեք թևերի տակ՝ այդ հատվածի բակտերիաները վերացնելու, տհաճ հոտը կանխելու և սպիտակեցնելու համար: Քսեք խայթոցի վրա Ատամնաբույժ-հիգիենիստ Քերի Իբերթսոնի խոսքով՝ Լիսթերինը կարող է միջատների խաթոցների և քորի կողմնակի ազդեցությունների դեմ պայքարի միջոց լինել: Լցրեք զուգարանակոնքի մեջ Մի քիչ Լիսթերին լցրեք զուգարանակոնքի մեջ ախտահանման և հոտազերծման համար: Քսեք շան մորթու վրա Լիսթերինը կարող է փոխարինել լվերի դեմ թանկարժեք սփրեյներին և ապրանքներին, որոնք օգտագործում եք շների համար: Այն նաև չի պարունակում քիմիական վնասակար նյութեր, որոնք կարող են վնասել կենդանուն: Ոտքերի վաննա արեք Ոտքերը Լիսթերինի մեջ պահեք 30 րոպե, դա կօգնի հեշտությամբ վերացնել եղունգի սնկերը: Ավելի ծանր վարակների դեպքում մի քիչ սպիտակ քացախ ավելացրեք խառնուրդին: Քսեք մազերին Լիսթերինը թեփի դեմ հրաշալի միջոց է: Այն ներմերսեք գլխամաշկի մեջ, մազերը սրբիչով փաթաթեք, վերջում լվացեք ջրով: Քսեք դեմքին Ուսումնասիրության համաձայն՝ ոչինչ ավելի լավ չի ազդում պզուկների դեմ, քան Լիսթերինը: Այն օգտագործեք օրական 2 անգամ (առավոտյան և երեկոյան): Դրա մեջ սուզեք ձեր ատամի խոզանակը Այն կարող է վերացնել ատամի խոզանակի վրայի միկրոբները: Մի քիչ Լիսթերին լցրեք բաժակի մեջ և ատամի խոզանակը դրա մեջ թողեք մի քանի ժամ՝ բակտերիաները վերացնելու և բերանի տհաճ հոտը կանխելու համար: Դրեք զամբյուղի մեջ Աղբամանի հոտը կանխելու համար հատակին Լիսթերինով թաթախված թղթե անձեռոցիկ դրեք: Ցանեք էկրանի վրա Լիսթերինը կարող է օգնել մաքրել հեռուստացույցի կամ համակարգչի էկրանն ավելի լավ, քան այլ միջոց: Այն լցրեք փափուկ գործվածքի վրա և սրբեք էկրանը՝ այն մաքրելու և ախտահանելու համար: Այն նաև անանուխի հոտ կթողնի քիմիական հոտի փոխարեն : ...

    Կարդալ ավելին
  • Դոնեցկի «Օլիմպիկի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Ղադիմյանը երկու տարվա պայմանագիր է կնքել «Վորսկլայի» հետ,- FBH.am-ը տեղեկանում է ակումբի պաշտոնական կայքից: Հունիսի 25-ին 24-ամյա ֆուտբոլիստը նոր թիմի հետ ժամանել է սլովենական Ռոգաշկա Սլատինա քաղաք, որտեղ ուկրաինական ակումբը երկուշաբաթյա հավաք կանցկացնի: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 2 խաղում Ղադիմյանը դարձել է 1 գոլի հեղինակ: ...

    Կարդալ ավելին
  • Տեսեք, թե ինչ դաժան եղանակով աղջիկը վրեժ լուծեց ընկերոջից։ ...

    Կարդալ ավելին
  • Հայտնի երգիչներ Արկադի Դումիկյանը և սուպեր Սաքոն թողարկել են իրենց նոր տեսահոլովակը, որը կարող է հավակնել անգամ այս ամռան հիթը դառնալուն: Խոսքերի և երաժշտության հեղինակն է Դավիթ Կալանաձեն, երգը կոչվում է «МОЯ НЕВЕСТА» ...

    Կարդալ ավելին
  •   Այսօր արդեն կարելի է գտնել թեյի տարբեր տեսակներ` տարբեր համերի սիրահարների համար: Marketium.ru կայքն առաջարկում է թեստ, որը հնարավորություն է տալիս իմանալ ձեր գաղտնի ցանկությունները: Եթե ընտրել եք կանաչ թեյը, նշանակում է` ցանկանում եք հանգստանալ և երազել: Ներդաշնակության կարիք ունեք և պատրաստ եք դրան հասնել ցանկացած միջոցով: Եթե սպիտակ թեյ եք ընտրել, նշանակում է` կյանքում որևէ արտասովոր բանի կարիք ունեք: Ցանկանում եք, որքան հնարավոր է՝ շատ բան փորձել, պատրաստ եք ռիսկի դիմել և ճանաչել աշխարհը: Եթե երիցուկով թեյ եք ընտրել, նշանակում է` անհանգստություն եք զգում: Ցանկանում եք պաշտպանել ձեզ վտանգներից և հիվանդություններից: Եթե սև թեյ եք ընտրել, նշանակում է` ցանկանում եք ամբողջությամբ խորասուզվել աշխատանքի մեջ: Ցանկանում եք հաջողության հասնել, այդ պատճառով էլ պատրաստ եք աշխատել` առանց հանգստանալու: Ձեր առջև նպատակ եք դրել, որին պարտադիր կհասնեք: Եթե ուլուն տեսակի թեյ եք ընտրել, նշանակում է` ցանկանում եք ճանապարհորդել: Դեմ չեք լինի հեռավոր Տիբեթում յոգայով զբաղվել: Երազում եք հետազոտել աշխարհի բոլոր ծայրերը` գիտելիքներ և տպավորություններ ստանալու համար: Եթե կարկադե թեյ եք ընտրել, նշանակում է` ցանկանում եք խորասուզվել ստեղծագործելու մեջ: Ոգևորված եք, հարկավոր է դրան ազատություն տալ:  ...

    Կարդալ ավելին
  •   FBH.am-ը ձեզ է ներկայացնում՝ 7 նշան, որից պետք է հասկանալ, որ օրգանիզմն օգնության կարիք ունի Մարդու օրգանիզմը յուրահատուկ մեխանիզմ է, որում միաժամանակ տեղի են ունենում բազմաթիվ գործընթացներ։ Adme.ru-ն գրում է, որ երբեմն օրգանիզմը մեզ նշաններ է ուղարկում առկա խնդիրների մասին, որոնք արհամարհելու դեպքում հետագայում առողջության հետ կապված խնդիրներ ենք ունենում։ 1. Անքնություն, գրգռվածություն և ջղաձգումներ ոտքերում։ Եթե նկատում եք այս բոլոր նշանները, նշանակում է՝ օրգանիզմին չի բավարարում մագնեզիումի և կալիումի քանակը։ Այս կարևորագույն էլեմենտների քանակը լրացնելու համար հարկավոր է սննդակարգ ներառել լոլիկ, նարինջ, բանան և սպանախ։ 2. Մաշկի չորություն։ Մաշկի չորությունը կարող է վկայել այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում վիտամին E-ի մակարդակը։ Հարկավոր է շատացնել բանջարեղենի, յուղի, ընդեղենի, ձկան օգտագործումը։ 3. Քաղցր ուտելու պահանջ։ Եթե անսպասելիորեն մեծացել է քաղցր ուտելու ցանկությունը, պատճառ կարող են լինել նյարդային լարվածությունը, դեպրեսիան և հոգնածությունը։ Օրգանիզմը խնդրում է լրացնել գլյուկոզայի պաշարը։ Ավելորդ քաշից խուսափելու համար կարող եք մեղր և դառը շոկոլադ օգտագործել։ 4. Սառույց ուտելու ցանկություն։ Սառույց ուտելու ցանկությունը երբեմն վկայում է այն մասին, որ առկա է անեմիա, և օրգանիզմը երկաթի պակաս ունի։ Երկաթ պարունակում են տավարի միսը, ձուն։ Սակայն հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, եթե ցանկանում եք սառույց ուտել և էներգիայի պակաս եք զգում։ 5. Արյունահոսություն լնդերից։ Ատամները մաքրելու ընթացքում լնդերից արյունահոսությունը վկայում է այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում վիտամին C-ի մակարդակը։ Այս դեպքում հարկավոր է սննդակարգ ներառել ցիտրուսային մրգեր, սպանախ, կանաչ և կարմիր պղպեղ, լոլիկ, ծաղկակաղամբ, բրոկոլի։ 6. Մազերի և եղունգների թուլություն։ Օրգանիզմն ազդանշան է ուղարկում այն մասին, որ վիտամին B-ի կարիք ունի։ Այս իրավիճակում հարկավոր է ավելի շատ կաթ օգտագործել, ջրիմուռներ և սնկեր։ 7. Շրջանակներ աչքերի շուրջ։ Այս երևույթը կարող է նկատվել 50 տարեկանից բարձր անձանց շրջանում, ինչը նորմալ է։ Սակայն, եթե այն նկատվում է երիտասարդի մոտ, կարող է վկայել արյան մեջ խոլեստերինի բարձր քանակի մասին։ Հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։  ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Դիրքերում հաղորդաշարի վարող Արշակ Զաքարյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հայկական պատժիչ գործողությունների արդյունքում արկը ընկնում ուղիղ ադրբեջանցիների խրամատը, որն էլ FBH.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը։ ...

    Կարդալ ավելին
  • Սնկային հիվանդությունները, սթրեսն ավելացնում են քրտինքի արտադրողականությունը, որը բակտերիաներ առաջացնելով` տհաճ հոտի պատճառ է դառնում: FBH.am-ը ձեզ է ներկայացնում, թե ինչպես մեկընդմիշտ ազատվել ոտքերի տհաճ հոտից: Հեռացրեք բակտերիաների համար հիմնական վայրը Ամենից շատ բակտերիաներ, որոնք տհաճ հոտի պատճառ են դառնում, եղունգների տակ են թաքնվում: Հետևեք եղունգների մաքրության մասին և կարճ կտրեք դրանք:   Լվանալուց հետո մաքրեք մատների արանքը Լոգանքից հետո խորհուրդ են տալիս ոչ միայն մաքրել ոտքերը, այլև սրբիչով անցնել մատների արանքով, քանի որ խոնավությունը կարող է սնկի առաջացման պատճառ դառնալ:   Թեյ պատրատսեք ոտքերի համար Թեյի մեջ պարունակվող նյութերը բակտերիաները վերացնում են: Այդպիսի լոգանքներ կարող եք անել ամեն օր: Օրական 15-30 րոպե պահեք ձեր ոտքերը թեյից պատրաստված խառնուրդի մեջ:   Խնձորի քացախ Տհաճ հոտից կօգնի ազատվել նաև խնձորի քացախը. 0.5 լիտր խնձորի քացախը խառնեք 200 մլ տաք ջրով, Մառլյան թաթախեք այդ խառնուրդի մեջ և 20 րոպե դրեք ոտքի վրա, Թողեք մաշկը չորանա բնական ճանապարհով: Հոտավետ յուղ օգտագործեք Լավ կհամապատասխանի լավանդայի յուղը: Յուղի 4 կաթիլով մերսեք ոտքերը:   Գուլպաները լվացեք հակառակ կողմով Այս մեթոդը կօգնի ավելի մանրակրկիտ լվանալ կտորը բակտերիաներից:   Տանը ոտաբոբիկ քայլեք կամ հանեք գուլպաները, որոնք հագնում եք դրսում Երբ դուք քայլում եք, գուլպաները գետնից բակտերիաներ են հավաքում, որոնք վնասակար են: Ձեր դեզոդորանտն օգտագործեք նաև ոտքերի համար Դեզոդորանտները քիմիական տարրեր են պարունակում, որոնք օգնում են նվազեցնել քրտնարտադրությունը: Մաքրեք կոշիկները, որոնք արդեն ունեն տհաճ հոտ Կոշիկը մանրակրկիտ լվացեք, Ներսը ևս մաքրեք մանրակրկիտ: Հետևեք կոշիկի չորությանը Իհարկե, ավելի լավ է ունենալ սեզոնային երկու զույգ կոշիկ, որպեսզի այն պարբերաբար փոխեք: Բայց, եթե երկրորդ զույգ չկա, իսկ կոշիկը թաց է, ապա կօգնեն թերթերը: Այն դրեք կոշիկի մեջ և մեկ գիշերվա ընթացքում այն կքաշի ողջ խոնավությունը:  ...

    Կարդալ ավելին
  • News.am-ը գրում է` Շվեդիայի արդարադատության կանցլերը հունիսի 19-ին պահանջել է վերանայել Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքում մահացած հայ տուրիստ Դավիթ Բարսեղյանի քրեական գործը: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարկ Սաֆարյանը: «Շվեդիայի արդարադատության կանցլերը հունիսի 19-ին պահանջել է, որպեսզի գործը ոստիկանությունը նորից վերանայի: Կան մի շարք հանգամանքներ, որոնց բացատրության կարիք ունեն»,-ասաց նա: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   https://news.am/arm/news/397096.html ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

  • /uploads/photos/qvmytUK0xT5aCPMMixu6.jpg

    Այսօր վերջնականապես համոզվեցի, որ պետք է օրենսդրական փոփոխություն լինի, ու ցանկացած աշխատանքի անցնելու համար պարտադիր պայման լինի IQ թեստը ու նվազագույն 80-90 գնահատականը։ Աշխատանքային հարցով մտել եմ մի դեղատուն։ Ներկայանում եմ, ասում եմ՝ ինչ հարցով եմ եկել և ասում եմ, որ հավանաբար այդ հարցով պետք է զրուցեմ տնօրենի հետ, ճշտում եմ՝ ինչպես կարող եմ դա անել։ Վաճառողուհին ինձ մոտավորապես «Բայց ավելի լավա ամառ, քան ձմեռ» կամ «Ես այս տարի ծիրան չեմ կերել» կարգի պատասխան է տալիս։ Բացատրում եմ, որ ես վաճառքի մենեջեր չեմ ու պատվեր չենք գրելու։ Մի տասը րոպե իմ ասածը ավելի մանրամասն բացատրելուց հետո զանգում է տնօրենին ու նրան ասում է իմ ասածի հետ իմաստով կապ չունեցող ինչ-որ բան։ Նույն գործողությունն անում է 3 անգամ։ Ամեն անգամ ասում է, որ ավելի լավ կլինի 4-5-ի կողմերը գամ, հնարավոր է՝ տնօրենն այնտեղ լինի կամ էլ մոտ օրերս մտնեմ, էլի հնարավոր է՝ այնտեղ լինի։ Տնօրենի համարը ինձ տալ չէր կարելի, նույնիսկ չէր կարելի այդ վաճառողուհու հեռախոսով հարց տալ տնօրենին։ Մոտ 40 րոպեում այդ «ինտելեկտուալ» աշխատողի միջոցով մոտ 20 րոպե հեռախոսով խոսացող խիստ զբաղված նրա տնօրենից չկարողացա ճշտել՝ նրանք համագործակցում են մեր ընկերության հետ, թե ոչ։ Իսկ մեր ընկերության բրենդները հնարավոր չէ չճանաչել, քանի որ դրանք ամենահայտնիներն են աշխարհում։ Դրա համար էլ 15-20 քմ-ոց դեղատունը կիսադատարկ էր, ու հասկացա, թե ինձնից առաջ մտած հաճախորդը ինչու էր բարկացած դուրս գալիս իմ մտնելու պահին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1320947864670053

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/RmHr3HLMoSfQuSO8U6cE.jpg

    Հայաստանի ունիկալությունը կայանում է նրանում,որ ի տարբերություն Հետսովետական մնացած երկրների,այս երկիրը միակն է,որտեղ հանրության պատկերացումները պետական գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ հասցված են մինիմումի։ Ասել կուզեմ՝ տեսլական չկա։ Ու սա տեղի չի ունեցել մի օրում,ավելի շուտ ձևավորվել է 25 տարվա քաղաքական իրողությունների հիման վրա։ Անցյալ տարի ապրլյան պատերազմի,հուլիսյան դեպքերի,դրան նախորդող՝ 2013-ի հայտնի մեկ գիշերվա ու 2015 «Ծառուկյան օպերացիայի» ժամանակ, «ինչու չի խոսում Սերժ Սարգսյանը» նախադասությունը եղել է լրատվականների,սոցիալական ցանցերի ու մամուլի առաջին էջերում։ Միջազգային պրակտիկայում,երկրում տեղի ունեցող ցանկացած ցնցումից հետո նախագահը անմիջապես դիմում է կոչով հանրությանը ու այդ խոսքը կարող է էական դեր խաղալ տրամադրություններ զսպման համար։ Որովհետև մարդիկ խոսքի սպասում են ու դրանից է շատ ժամանակ կախված նրանց հետագա վարքագիծը։ Ֆրանսուալ Օլանդի վարկանիշը ինչքան էլ ցածր լիներ,Էմմանունել Մակրոնի հաղթանակի ամենամեծ գրավականներից մեկն էլ արդեն նախկին նախա+գահի աջակացությունը ստանալ էր,որովհետև այստեղ գործ ունենք ինստիտուտի,ոչ թե անձի հետ։ Դառնանք Հայաստանին։ Հիմա պատկերացրեք 2013 թվականին Սերժ Սարգսյանը հայտրարարում է հանրաքվե՝ եԱՏՄ թե Եվրոմիություն։ Եվ Հայաստանի բնակչության 65 տոկոսը (եթե սխալ եմ ուղղեք) համաձայնվում է ոչ միայն դառնալ ԵԱՏՄ անդամ,այլև Ռուսաստանի երկրամաս։ Եթե կասկածում եք սույն դիագնոզին,կարող եք շրջել Հայաստանի մարզերում,քաղաքներում,ինչպես նաև մոնիտորինգ անել թե գերտերություններից և որ բևեռն է առավել ուժեղ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ՝ ժողովրդական լեզվով ասած՝ վիզ դրել։ Ապրիլյան դեպքերի ժամանակ,երբ ափալ-թափալ ամբողջ հայությունը լցվեց Ստեփանակերտի հրապարակներ, սահմանում թուրքերին թողած՝ հայ -հայ իրար էին մոռթում,մինչդեռ գոյություն ունի պետության անվտանգությունը կազմակերպող մեկ մարմին՝ բանակ,որը և լավ վատ կատարաում էր իր վրա դրված պատրականությունը։ եվ այլն։ Ու այս ֆոնին առանց այն էլ տարին 200 բառ խոսող Սերժ Սարգսյանը ենթադրենք կանգնում է ու ասում՝ «սիրելի ժողովուրդ՝անշուշտ ձեր ընտրությունն էր միանալ Ռուասաստանին,որով որ դուք վերջ դրեցիք յաբախտի ձեռք բերած անկախությունը։ Սիրելի կամավորներ,անշուշտ,ստիպված եմ ձեզ գնդակահարել,որովհետև եթե հրաման չեմ տվել գնալ սահման,դուք այդ քանի գլուխ ունեք,գնանք առաջնագիծ ու մայմունություն անեք։ Սիրելի Պավլիկ, 2008 թվականին,երբ ընտրատեղամասում ինձ համար դոշ էիր տալիս ու մարդ ծեծում,անշուշտ այդ ժամանակ ես պետք է քեզ մեկուսացնեի ասպարեզից,որ այսօր վաղը դու հանձը չառնես առանց այն էլ երկու ոտքից հիվանդ պետությանը անդամահատելու «ծանրագույն» գործընթացը»։ Դեհ չի խոսում մարդը,լուռ վերցնում է դրանք իր վրա,խոսի ինչ անի,՞ Լինչի դատաստանի ենթարկեն՞։ Եվ հիմա,երբ Հայաստանում դեսպանների աննախադեպ ակտվիություն է նկատվում,ԱՄՆ դեսպանը սկսել է խոսել միլիարդների ներդրումների,այն էլ որտեղ՝ էներգետիկ ոլորտում, Եվրոմիության դեսպանը սկսել է խոսել Հայաստանի անկախությանը սպառնացող իրական պատվիրատուին փնտրել,Սարգսյանը նորից լռում է։ Լռում է,ոչ թե նրա համար որ ասելիք չկա,այլ նրա համար,որ ցավոք սրտի մեր երկրում այդպես է չձևավորվեց խոսելուց առաջ գոնե մեկ րոպե մտածելու ավանդույթը։ Փոխարենը մեծանում է Հայաստանի վրա կատարվող խաղադրույքը։ Ռազմավարական դաշնակցի աշխարհաքաղաքական հոգեվարքը 2018-ին մտնելու է ամփոփիչ փուլ,որից երևի թե կսկսվի անկախ Ռուսաստանի ամենամեծ դեպերսիան (ընտրությունները ֆիկտիվ բնույթ են կրում,ավելի շատ համակարգի ճգնաժամ)։ Դեռ պարզ չէ ԱՄՆ-ի մետեցումը տարածաշրջանում կատարվող իրադարձություններին, սակայն միլիարդավոր գումարների մասին են խոսում, Սվիտալսկին չեղած տեղից յոթ միլիոն է քերում Հայաստանի համար ու անկախ Վահրամ Բաղդասարյանի բլթոցներից հայտարարում, որ ամեն դեպքում քաղաքական համագործակցություն է ստորագրվելու... Անշուշտ լուրջ կորուստ է Աշոտյանը,ով այսպիսի հարցերում կարողանում էր գոնե չնեղացնել դեսպաններին,սակայն ամպլուայի փոփոխությանը այլընտրանք չկար,իսկ կադրային սովը ստիպում է մնալ բաղդասարյանների հույսին։ Սա իհարկե նոր ֆորս մաժոռի հավանակությունը ոչ միայն չի քչացնում,միգուցե ինչ-որ տեղ բարձրացնում է,բայց ցավոք սրտի այլ տրաբերակ էլ կարծես չի մնում։ Հ.Գ. Ժամանակին Վանո Սիրադեղյանը, արդեն հետախուզման մեջ գտնվելու տարիներին ՀԺ-ի լրագրողի հարցին,թե ինչու այնուամենայնիվ հենց իր հանդեպ հետապնդումներ սկսվեցին,պատասխանել էր՝ «է, հա բա ում հանդեպ սկսվեր»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/262547627485637

    Կարդալ ավելին