• Հետաքրքիր զարգացումներ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի շուրջ: Որքան էլ որ զարմանալի, բայց ինձ համար սպասելի էր այն սունի արաբների կողմնորոշումը հանրաքվեի նկատմամբ, ովքեր բնակվում են Իրաքյան Քուրդիստանի և Իրաքի սահմանագլխին՝ Հեմրին լեռան շրջակայքում, որը մտնում է Քիրքուք նահանգի մեջ: Արաբական ցեղային առաջնորդները հայտարարություն են տարածել, որ ցանկանում են ապրել անկախ Քուրդիստանում: Հայտարարությունը ցեղային առաջնորդների անունից տարածել է սունի արաբների մոտ մեծ հեղինակություն վայելող Ջալալ Թալաբանին: Հատկանշական է, որ արաբ առաջնորդները Իրաքյան Քուրդիստանի ղեկավարին՝ Մեսութ Բարզանիին, դիմել են պարոն նախագահ եզրույթը օգտագործելով: Պետք է նշեմ, որ Քիրքուքը հավակնություն ուներ դառնալու ՈՉ-ի կենտրոնը, սակայն արաբների այս քայլով, կարծես թե ուժերի վերաբաշխում տեղի ունեցավ: Արաբական ցեղերի հայտարարությանն է միացել նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող արաբական ևս մեկ ցեղ՝ Նինովալը, որոնք նույնպես ընդունում են Բարզանիի իշխանությունը և Քուրդիստանի անկախությունը:  Հայտարարության մեջ ասվում է, որ իրենք քրդական պետության մեջ կարող են ապրել ավելի ապահով, որ իրենց իրավունքներն ավելի պաշտպանված է Իրաքյան Քուրդիստանում, քան ողջ Իրաքում: Ինչպես նաև նշում են, որ միայն Իրաքյան Քուրդիստանում կա 5 պաշտոնական լեզու, որը համարվում է յուրաքանչյուր ազգի մայրենի լեզուն: Ինչպես նաև մատնացույց են անում 8 կրոնական ղեկավարներից կազմված հոգևոր խորհուրդը, որտեղ 8 տարբեր կրոնների հոգևոր ներկայացուցիչներ կառավարում են Իրաքյան քուրդիստանի հոգևոր կյանքը:  Մի խոսքով Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին կողմ են նաև սունի արաբները, ի տարբերություն նույն Քիրքուքում բնակվող քրդերի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/461394710907142 ...

    Կարդալ ավելին
  • Այսպիսով Դիարբեքիրում, մասնավորապես Սուրում 2015 թ. սեպտեմբերի 6-ից հայտարարաված պարետային ժամ ռեժիմը մի քանի անգամ երկարաձգվել է՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ՝ մեկ տարի, 9 ամիս և 23 օր: Վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայի 11 նահանգներում , 45 քաղաքում, 252 գյուղական համայնքում հայտարարվել է պարետային ժամ: Շրջափակաման մեջ են եղել Դիարբեքիրը 136 օր, Մարդինը 42 օր, Հաքքարի՝ 31, Շըրնաք ՝ 15, Բիթլիս՝ 7, Էլազիգ՝ 3 և Սիիրթ 2 օր: Դիարբեքիրում, Հաքքարիում, Շեմդինլիում դե ֆակտո դադարեցվել է պարետային ժամը, սակայն այն դե յուրե դեռ գոյություն է ունեցել: Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներից վերջին երկու տարում արտագաղթել է ավելի քան 500 000 մարդ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=461363827576897&set=a.130043897375560.1073741828.100011098515469&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ձեզ է ներկայացնում, թե ինչպես կինն ամուսնուն կարող է խանգարել ֆինանսական հաջողության հասնել 1. Վախ ներշնչելու սովորություն Ինչու ես այդտեղ մտնում, մեզ առանց այդ էլ բավարարում է, հանկած դու այնտեղ…, հանկարծ այնտեղ քեզ: Այնտեղ մի գնա, դա մի արա… Այսպիսի կնոջը թվում է, թե ինքն աջակցում, պահպանում է ամուսնուն, աշխատոմ է պետքական և խոնարհ լինել: Բայց նա այդպես տղամարդուն ներշնչում է զարգացման համար ամենավնասակար զգացողությունը՝ վախը: Վախը տղամարդուն կաթվածահար է անում և նա վախենում է առաջ գնալ, որ բան փորձել, ռիսկի դիմել, առաջատար դիրք գրավել: 2. Խնայելու և չափազանց տնտեսող լինելու սովորություն Մեզ ավելին պետք չէ, կդիմանանք, ավելի էժան կուտենք և այլն: Խնայում է ճանապարհի վրա, ապրանքների որակի վրա, երեխաների զարգացման վրա: Իսկ տղամարդու ինչին է պետք աճել և ֆինանսապես զարգանալ, եթե առանց այդ էլ բավարարում է: 3. Ոչինչ չուզելու սովորություն Առանց ցանկությունների սովորություն: Հարմար կին: Կամ հոգնած կին: Նաև կին, ով միշտ բոլորին պարտք է: Կանանց այս տիպը ոչինչ չի ուզում իր, ընտանիքի, ուրախության, հանգստի, ոչ մի բանի համար: Նա ավելին չի խնդրում, ասում է. «Ինչներիս է պետք նոր մեքենան, ավելի մեծ բնակարանը, երեխաների համար աելի լավ դպրոցը, առանց այդ էլ նորմալ է, ինչպես բոլորի դեպքում»: Դա տղամարդուն գործնականում իմպոտենտ է դարձնում ֆինասական զարգացման ոլորտում: Տղամարդն ուզում է պետքական լինել: Բնությունից սահմանված է, որ նա պետք է զարգանա: ...

    Կարդալ ավելին
  • Ժամանակակից գիտությունը վաղուց է հերքել մոլորակների ազդեցությունը մարդու ճակատագրի վրա, սակայն ծննդյան ամիսը հետք է թողնում մեր անհատականության և առողջության վրա՝ Ինչու է ծննդյան ամսաթիվը ազդում մեր անհատականության վրա Տարվա տարբեր ժամանակահատվածներում հղի կանայք արևի լույսի տարբեր չափաբաժիններ են ստանում: Բուդապեշտցի գիտնականները ենթադրում են, որ այդ փաստը կարող է ազդել արգանդում գտնվող երեխայի վրա: Պարզվում է, որ ծննդյան ժամանակահատվածը ազդում է արյան մեջ դոֆամինի և սերոտինինի՝ հաճույքի և լավ տրամադրության հորմոնների վրա: Հունվար Ընդհանրապես ձմռանը ծնվածները հակված են ընկճվածության: Հենց հունվարին ծնվածների մեջ են ավելի հաճախ հանդիպում ստամոքսի խոցով, աղիների անանցելիությամբ, սրտի նոպաներով, իսկ կանանց մոտ դաշտանային ցիկլի խախտումներով տառապողներ: Միևնույն ժամանակ, հունվարին ծնված տղամարդիկ գրեթե 3 անգամ քիչ են ունենում վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, քան սեպտեմբերին ծնվածները: Փետրվար Փետրվարին ծնվածները պետք է զգուշանան վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներից, օսթեոարթրիտից, սրտային հիվանդություններից (տղամարդիկ) և երակների խցանումից (կանայք): Մարտ Գարնանը ծնվածները ընդհանուր առմամբ կենսասեր են և լավատես: Մարտին ծնված տղամարդիկ կարող են հակված լինել ասթմայի, կատարակտի և սրտային հիվանդությունների: Կանայք պետք է զգուշանան հոդաբորբից և աղիների անանցելիությունից: Ապրիլ Ապրիլին ծնվածները մեխանիկական հակում ունեն օստեոպորոզի, վահանաձև գեղձի խնդիրների, ասթմայի, բրոնխիտի և ուռուցքների նկատմամբ: Մայիս Տղամարդկանց շրջանում տարածված է ասթման, ընկճախտը և շաքարային դիաբետը, իսկ կանանց շրջանում՝ օստեոպորոզը, աղիների անանցելիությունը և քրոնիկ ալերգիաները: Հունիս Ամռան ամիսներին ծնվածները սովորաբար լավատես են լինում, սակայն նրանց մոտ նկատելի է տրամադրության հաճախակի փոփոխություն: Հունիսին ծնվածներին հատուկ են այս խնդիրները՝ կատարակտ, քրոնիկ բրոնխիտ, տղամարդկանց մոտ սրտային հիվանդություններ, կանանց մոտ՝ ռևմատիզմ, անմիզապահություն, արթրիտ: Հուլիս Առավել տարածված են հետևյա հիվանդությունները՝ ասթմա, արթրիտ, ուռուցքներ, վզի հատվածում քրոնիկ ցավեր: Օգոստոս Տղամարդկանց մոտ առավել հանդիպում են օստեպորոզ, ասթմա, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, կանանց մոտ՝ ռևմատիզմ, արթրիտ, երակնեի խցանում: Սեպտեմբեր Աշնան ամիսներին ծնվածները հաճախ դյուրագրգիռ են լինում, բայց մեծ տարիքում նրանք հազվադեպ են ընկճվածություն կամ տրամադրության փոփոխություն ունենում: Սեպտեմբերին ծնվածների մոտ նկատելի են օսթեոպորոզ, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, ասթմա, ուռուցքներ: Հոկտեմբեր Տղամարդկանց մոտ նկատելի են վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, միգրեն, կանանց մոտ՝ անեմիա, արյան մեջ խոլեստիրինի բարձր մակարդակ: Նոյեմբեր Տղամարդկանց մոտ՝ մաշկի քրոնիկ հիվանդություն, սրտի և վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, կանանց մոտ՝ սրտի նոպաներ, աղիների անանցելիություն, երակների լայնացում: Դեկտեմբեր Տղամարդկանց մոտ՝ կատարակտ, ընկճախտ, սրտային հիվանդություններ, կանանց մոտ, բրոնխիտ, ասթմա, երակների խցանում: ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից ստեղծված քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի գլխավորությամբ և Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ պարզել են երեկ՝ օգոստոսի 19-ին, Լոռու մարզում տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը վարել է Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչ, 35-ամյա Էդգար Վարդումյանը, իսկ Volkswagen Golf-ը վարել է Հագվի գյուղի բնակիչ, 30-ամյա Մհեր Վարոսյանը:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/08/20/1075184/ ...

    Կարդալ ավելին
  • Եվա Ռիվասը մերկ վիճակում կատարում է Jah Khalib-ի երգը: ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում դանակով հարձակում է եղել մարդկանց վրա, կա 8 վիրավոր: Ահաբեկիչը սպանվել է: Իսլամական պետության կողմից հայտարարություն է տարածվել, որտեղ նշվել է, որ հարձակվողն իրենց զինյալն է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.grigoryan.50/posts/1531103210284795 ...

    Կարդալ ավելին
  • Խոսրովի արգելոցում բռնկավծ հրդեհը էկոլոգիական աղետ է Հայաստանի նման երկրի համար, որտեղ անտառները և վայրի կենդանիներն առանց այդ էլ "դեֆիցիտ" են:  4-րդ դարում Արշակունիների դինաստիայի Խոսրով Բ թագավորի կողմից տնկված անտառին երևի ամենամեծ վնասը հասցվեց 21-րդ դարում: Հիշեցնեմ, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի ընդհանուր մակերեսը 27 հզր հա է: Այրվել է 1000 հա, այսինքն՝ արգելոցի 3, 7%-ը: Սա, ի դեպ, պաշտոնական տվյալներ են:  Ես մի կողմ եմ թողնում ԱԻՆ-ի և Բնապահպանության նախարարությունների բացարձակ չպատրաստված լինելը այսպիսի աղետներին: Բայց ինձ մի քանի հարց է հետաքրքրում: Նախ, ի՞նչն է եղել հրդեհի պատճառը: Ես գիտեմ, որ Ռուսաստանում անտառային հրդեհների հիմնական պատճառները շոգ եղանակների պատճառով ինքնահրկիզվող տորֆն է և մարդկային գործոնը: Եվրոպայի ամենահրդեհավտանգ երկներից մեկում՝ Պորտուգալիայում, ըստ Պորտուգալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության մամուլի քարտուղար Պատրիսիա Գասպարիի, անտառային հրդեհների 90%-ը մարդածին բնույթ ունեն` լինի դա անփութության հետևանքով, թե միտումնավոր: Թե ի՞նչ է եղել Խոսրովի անտառում բռնկած հրդեհի պատճառը կարելի էր պարզել ընդամենը մի քանի օրում: Բայց մեր պատկան մարմինները լռում են: .Ես որպես ՀՀ քաղաքացի ցանկանում են իմանալ, թե ու՞մ կամ ինչի՞ պատճառով այսպիսի աղետ տեղի ունեցավ 1958 թ-ին կազմավորված արգելոցում:  Հայաստանում այսպիսի շոգեր միշտ էլ լինում են, բայց չգիտես ինչու՛ հենց այս տարի բռնկվեց Խոսրովի անտառը:  Ցիվիլ երկրներում այսպիսի աղետների ժամանակ "գլուխներ են թռնում": Ամենաքիչը, Խոսրովի արգելոցի տնօրենին կձերբակալեին, իսկ բնապահպանության նախարարն էլ կազատվեր պաշտոնից: Բայց դա քաղաքակիրթ երկրներում: Իսկ մեզ մոտ բոլորն իրենց պաշտոններում են: Ու հիմա նրանք ամեն ինչ կանեն, որ թաքցնեն իրականությունը: Ամենաշատը, մի քանի "կիլկիների" կզոհեն՝ժողովրդի աչքին թոզ փչելու համար, որ "շնաձկները" ազատության մեջ մնան:  Ասածիս ապացույցը.Վայոց ձորի Արտավան գյուղի մոտակայքում բնկված անտառային հրդեհի մեղավորը ժամեր անց պարզվեց: Գյուղացիներից մեկն էր դրա "հեղինակը": Բայց Խոսրովի անտառում տեղի ունեցած աղետի հեղինակներին և մեղավորներին դեռ մինչև հիմա չեն բացահայտել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1459559280794683 ...

    Կարդալ ավելին
  • Յուրաքանչյուր մայր և հայր մտահոգվում են իրենց երեխաների առողջության համար: Երբ նրանք շատ փոքր են, ծնողների համար սովորական է գիշերը մի քանի անգամ անկողնուն մոտենալը՝ համոզվելու համար, որ փոքրիկի հետ ամեն ինչ լավ է: Երեխան շատ տարօրինակ էր արձագանքում իրեն դիպչելու ծնողների փորձերին: Երեխայի մի ձեռքը բարձրացված էր, հենց հայրը փորձեց այն իջեցնել, երկրորդն անմիջապես վեր ձգվեց: Ծնողները տեսանյութում չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը, դա իսկապես զվաճալի է: Ամենածիծաղելին այն է, որ երեխան այդ ընթացքում ոչ մի արձագանք չի տալիս, քնած է: ...

    Կարդալ ավելին
  •   Լեզվի հետ կապված մի բան էլ ես գրեմ էլի։ Հայերենի բառապաշարը հարստանումա ոչ պակաս տեմպերով քան մնացած լեզուներինը։ Ստեղ խնդիրը նրանումա, որ նայում են բառարաններին ու տեսնում են, որ թիվը գրեթե չի փոխվել։ Մինչ դեռ Հայաստանում բառարանները կազմող մարդիկ պահպանողական են, դժվարությամբ են բառարանը հարստացնում։ Բայց դա բնավ չի նշանակում որ բառապաշարը անփոփոխ է մնում։ Նորաբանությունները, համանիշները և այլ ելևէջները կան, շատ են, օր օրի շատանում են։ Ասու՞մ եք չէ «քլիքաբեր» «վեցոտ կգամ» «քոփիեյսթեցի»։ Ուրեմն դրանք լեզվի մեջ կան։ Կան լեզվի մեջ՝ կան բառապաշարում։ Լեզուն հենց տենցա աշխատում, եթե բոլորս մի բառի մեջ նույն իմաստն ենք դնում ու շարունակ օգտագործում ենք, այդ բառը արդեն լեզվի մեջա կա։ Վերջ։ Անկախ Բագրատյանից, լեզվի տեսչությունից և ամենահայրենասեր բառարան կազմողից։ Հիմա մեր ու ասենք Օքսֆորդի բառարանի խմբագրական թիմի տարբերությունը նրանումա, որ իրանք որևէ խնդիր չեն տեսնում D՛Oh բառը մտցնել բառարան ու դրան պաշտոնական կարգավիճակ տալ։ Մենք տենց չենք անում։ Մենք սնոբոտ ենք լեզվի հարցում։ (Հրաշք՝ բոլորը հասկացան, որ սնոբոտը մի քիչ սնոբն ա։ Այսինքն եթե շատ մարդ սա օգտագործի սա էլա դառնում բառ)։ Դրա համար մեր թիվը դժվարա փոփոխվում։  Իսկ էն որ ամեն բառ պետք չի հայաֆիկացնել արմատներով և այլ հնարքներով համաձայն եմ։ Բայց էդ միտքը տարինորով բարձրաձայնվումա, Բագրատյանը ստեղ գյուտ չարեց։ Մեզանից ոչ պակաս ավանդապաշտ են ճապոնացիները։ Helicopter բառը իրանց բազմադարյա լեզվով Herikoputā է։ Ու պատկերացրեք նորմալ ապրում են, ոչ բնաջնջվել են, ոչ ասիմիլացվել, ոչ ստորացել են։ Գրիչը` Bօrupen (Ballpen–ից ա գալիս) Computer-ն էլ բարեբախտաբար համակարգիչ չի։ Կոմպյուտերը չի համակարգում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.markarian/posts/10155433067447530 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն