• «Ժողովուրդ» թերթը գրում է. «Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին հայտարարել էր, որ իր քայլերթը սկսելու է Էրեբունի վարչական շրջանից, որտեղից ապրիլի 22-ին նրան ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն հորդորել է վարչապետի քայլերթը չսկսել Էրեբունի վարչական շրջանից, քանի որ այդպես դժվար կլինի ապահովել նրա անվտանգությունը, քանի որ ԱԱԾ-ն չունի այդ աստիճան ներուժ: Սական անվտանգության աշխատակիցների հորդորներին Փաշինյանն ուշադրություն չի դարձրել և քայլերթը սկսել է Էրեբունի վարչական շրջանից: Մինչ այդ նկատենք, որ Փաշինյանն այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում իր անվտանգությանը, հաճախ է մարդկանց հետ հանդիպումներում թիկնապահների համար անակնկալ փոխում ուղղությունը, մտնում մարդկանց մեջ շփվելու»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում ...

    Կարդալ ավելին
  • «Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը սովետական շրջանի հայտնի կոմունիստական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակն էին նշում։ Նա սովետական դարաշրջանի ամենահետաքրքիր գործիչներից էր, որի մասին բազում ուշագրավ հուշեր են պատմում նրա ժամանակակիցները։ Նա մահացել է 2007 թվականին՝ 88 տարեկան հասակում, եւ թաղված է Երևանի կենտրոնական գերեզմանատանը։ Շաբաթ օրը մերձավորները նախ այցելել են նրա գերեզմանին, ապա երեկոյան սեղանի շուրջ հիշել նրան։ Հավաքին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը՝ իր թիկնազորի պետ Վաչոյի ուղեկցությամբ։ Նախկինում էլ, համենայնդեպս 5 տարի առաջ, նա մասնակցել է Ալեքսեյ Մատվեյիչի հիշատակի արարողությանը։ 100-ամյակի կապակցությամբ ընտանիքը նաեւ Կիրակոսյանի հուշերի գիրքն է վերահրատարակում, որը տպագրվել է 2002 թվականին՝ Կարինե Խոդիկյանի խմբագրմամբ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  ...

    Կարդալ ավելին
  • Քիմ Քարդաշյանն աշխարհի ամենաազդեցիկ կանանցից է, նա կարողանում է իր վրա հրավիրել բոլորի ուշադրությունը: Հայուհին մեկ ներկայանում է գրեթե մերկ, մեկ գրավում է բոլորի սրտերը աղմկահարույց հանդերձանքներով: 37-ամյա հեռուստաաստղը Instagram-յան էջում հրապարակել է նոր լուսանկար, որում ինքնագիր է բաժանում երկրպագուներին: Շքեղ սևահերը նաև մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից խոսքն ուղղելով Keeping up with the Kardashians ռեալիթի-շոուի երկրպագուներին: «Մյուս շաբաթ սկսվում են 16-րդ եթերաշրջանի նկարահանումները: Ամեն օր արթնանում եմ երախտապարտ լինելով», - գրել է աստղը:   ...

    Կարդալ ավելին
  • ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է) երրորդ տուրում մրցեցին հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ու աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը: 37-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Սպիտակներով խաղում է Լևոն Արոնյանը: Նրանք 3 հնարավորից վաստակել են 2-ական միավոր և ընթացիկ առաջատարներն են: Առաջին տուրում Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, իսկ երկրորդ տուրում սևերով ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: ...

    Կարդալ ավելին
  • «Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում տեղի ունեցող լայ­նածավալ փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել է նախկին վարչապետ Հ. Աբրահամյանի մեծահարուստ փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը: Ավելի վաղ նրա տանը տեղի էր ունեցել խուզարկություն, որը կապվում էր Աբրահամյանի հետ, սակայն ավելի հավանական է Թամրազյանի գործոնը: Նրա փո­խարեն Արևմտյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Մելքոն Աղաջանյանը, ով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն էր: Աղաջանյանը մինչ ՕՀՎ տե­ղափոխվելը, «ոսկե դարաշրջա­նում» երկար տարիներ եղել է Երևանի Կենտրոնի հարկայինի պետ և հասցրել է կուտակելահռելի հարստություն»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: ...

    Կարդալ ավելին
  • «Հայկական ժամանակ»-ը ներողություն է խնդրում ԱԱԾ մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը հրապարակելու համար։ Մենք մեր աղբյուրը չենք բացահայտի իհարկե, սակայն հուսով ենք պատկան մարմինները կհայտնաբերեն և կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։ Լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր մեր կողմից, որի համար կրկին ներողություն ենք խնդրում։ ...

    Կարդալ ավելին
  • Հերթական մուտիտն են տարածում ,արդեն նյարդայնանում եմ։ Վարունգ 700֊800 գոյություն չունի այսպիսի գին , խանութներում այդ գնով միայն նազրվան սորտն է վաճառվում , մնացած սորտերը 120֊250 են։Շուկայում էլ 100֊200 դրամ է։ Ձմերուկը խանութներում 130֊150 է ,շուկայում 110 դրամ։ Լոլիկը շուկայում 150֊200 է խանութում 250, ջերմոցային սորտեր կան մինչև 500։ Տավարի միսը անցյալ տարի էլ էր թանկ , այս տարի ԱԱՀ֊ի հետ կապված սուպերմարկետում թանկ է, փոքր մսի խանութներում ու շուկայում 2600֊2900, լրիվ փափուկը 3000։ Խոզի միսը անցյալ տարի փափուկը 3200 էր, չալաղաջը հասնում էր 4000֊ի։ Ձուկը՝ անցյալ տարի իշխանը 2000 էր ,այս տարի 1990, թառափը 2700֊ից բարձրացել է 4400, բայց կիջնի։ Կարագն անցյալ տարի 5200 էր ամենաթանկ Անքոր ֆիրման , այս տարի իջել 4600 ու էլի է իջնելու մի քանի ամսից։ Պանիր՝ հիմա 1500 դրամ էլ կա կախված է որակից։ Հ.Գ ժողովուրդ էս կառավարությունն էնքան կիքսեր է անում , փորձեք դրանցից կախվել էլի ախպոր պես, դրել եք էսքան չարչարվել եք էսքան հերյուրանքներ եք գրել իբր ինչ , էս պանիկա գցելու իմաստը ո՞րն է։   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1911713625579648&set=a.386109994806693&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ընտրակաշառքներն այլևս չեն հանդուրժվելու։ Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների առաջին շոշափելի արդյունքը․ մշակվել են փոփոխություններ ՀՀ Քրեական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Ընտրակաշառք տալը և վերցնելը կդառնա քրեորեն պատժելի արարք․ «Ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը» նախատեսվում է տուգանքից մինչեւ ազատազրկում։ Կից նյութն այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/1st.deputy.primeminister/posts/1998999056805215 ...

    Կարդալ ավելին
  • Առողջ սննդի բնագավառի բրիտանացի գիտնականները սահմանել են, թե որ սննդամթերքներն են բարելավում քունը, իսկ որոնք են խանգարում քնել: Փորձագետների կարծիքով՝ անքնությունից խուսափելու համար ընթրիքի ժամանակ հարկավոր է կաթ խմել, ինչպես նաև բանան, մեղր և միս ուտել: Այս բոլոր մթերքները պարունակում են տրիպտոֆան, որը լավացնում է էմոցիոնալ տրամադրվածությունը և նպաստում է թուլացմանը: Բացի այդ, գիտնականները խորհուրդ են տալիդ ընթրել ածխաջրերով հարուստ սննդով: Նման ածխաջրեր կան կրեկերներում, մյուսլիում և չրերում: Ինչ վերաբերում է սննդին, որն անքնություն է առաջացնում, ապա դրանց թվում են յուղոտ և կծու ճաշատեսակները, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքները: ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։ Խոյ Զինվեք համբերությոմբ, քանզի հաջողությունն այսօր հեշտ չի տրվի: Ձեզ մտահոգող շատ հարցերի պատասխաններ կստանաք շաբաթվա վերջում միայն: Ձեր համառությունն ու նպատակասլացությունը կհիացնեն շատերին: Կկարողանաք պաշտպանել ձեր շահերը, ինչի շնորհիվ մեծ արդյունքների կհասնեք: Նշանի շատ ներկայացուցիչներ կամրապնդեն իրենց մասնագիտական դիրքերը, պարտության կմատնեն մրցակիցներին, ձեռք կբերեն ազդեցիկ հովանավորներ: Բարենպաստ օր է ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Հրաշալի կանցնեն թե գործնական, թե ընկերական և թե սիրային հանդիպումները: Կարելի է որոշ չնախատեսված գնումներ կատարել: Ցուլ Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե չափազանց դյուրահավատ չլինեք, ապա օրը բարեհաջող կդասավորվի: Առաջին հերթին դա վերաբերում է կանանց հետ շփումներին,նրանց հետ կդժվարանաք լեզու գտնել: Այսօր գործարարի ձեր հոտառությունը սուր է: Շահավետ գործարքներ կկնքեք, դրամական միջոցները ճիշտ կտնօրինեք: Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ խնդիրներ, սիրելիի հետ վեճերից խուսափել չի հաջողվի: Կարևոր որոշումներ կայացնելուց առաջ, նախ կողմնորոշվեք սեփական զգացմունքների մեջ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Երկվորյակ Հակասություններով լի օր է սպասվում: Կարող են մի շարք լուրջ խնդիրներ ծագել: Խոսքը վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր գործի բերումով շատ են շփվում մարդկանց հետ: Ստիպված եք առնչվել ձեզ համար ոչ այնքան հաճելի անձանց հետ: Բացի այդ, այսօր չափազանց զգայուն կլինեք, քննադատությունը սրտին մոտ կընդունեք,և ամենևին էլ չեք թաքցնի ձեր դժգոհությունը: Ամեն դեպքում օրն անհաջող համարել չարժե: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ,որոնք անձնական կյանքում մի շարք դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր մտահաղացումներ կունենան, որոնց շնորհիվ կկարողանան հաղթահարել որոշ խնդիրներ: Խեցգետին Բարեհաջող օր է աշխատանքի համար: Ձեզ սպասվում են մի շարք բարդ և կարևոր գործեր, որոնցից, անկասկած, գլուխ կհանեք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր լի են էներգիայով և նպատակներին հասնելու համար աջակցության կարիք չեն զգա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ: Ամեն դեպքում, լավատեսությունը չեք կորցնի: Մտերիմներն էլ, իրենց հերթին, կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը: Կանեք ամեն բան վեճերից և տարաձայնություններից զերծ մնալու համար: Ընտանիքում հարաբերությունները կկարգավորվեն: Առյուծ Բոլոր նրանք, ովքեր չեն վախենում ծանր և հոգնեցուցիչ աշխատանքից, մեծ հաջողությունների կհասնեն: Այսօր ցանկացած արդյունքի հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել:Արդյունքը միանշանակ կգոհացնի, շրջապատի կողմից հարգանքի կարժանանաք, կստանաք նրանց աջակցությունը: Ընկերների շրջանում հնարավոր են որոշ տրաձայնություններ: Ընտանիքի անդամների հետ վեճերը ևս չեն բացառվում: Կփորձեք զերծ մնալ կոնֆլիկտներից, խաղաղություն պահպանել, ինչը ձեզ մոտ կստացվի: Մտերիմների հետ համատեղ ուժերով ավելի արագ կլուծեք ծագած խնդիրները, քան եթե միայնակ գործեք: Օրվա վերջում գումար կստանաք, սպասեք թանկարժեք նվերների: Կույս Այսօր շտապելու կարիք չկա: Միևնույն է կարճ ժամանակում նպատակներին հասնել, սկսած գործերն ավարտին հասցնել չի հաջողվի: Նշանի շատ ներկայացուցիչներ՝ անընդմեջ տեղում դոփելու մեջ միայն իրենց կմեղադրեն, կզբաղվեն ինքնաքննադատությամբ: Բացասական լիցքերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, փորձեք լավատեսորեն տրամադրվել: Բարեհաջող օր է կարևոր գործնական բանակցություններ վարելու, մասնագիտական գործունեությանը վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար:Կարող եք զբաղվել ընտանեկան բիզնեսի խնդիրներով: Տնային գործերը փոքր-ինչ կշեղեն հոգսերից և ձանձրալի չեն թվա: Կշեռք Խուսափեք տարաձայնություններից, ակնհայտ դիմադրությունից, փորձեք վեճերի մասնակից չդառնալ: Որքան հանգիտ պահեք ձեզ, այնքան բարեհաջող կդասավորվի ձեր օրը: Հին հակառակորդները կհիշեցնեն իրենց մասին,,փորձեք առավել շրջահայաց լինել: Ցանկալի արդյունքների կարող եք հասնել խորամանկության և հնարամտության շնորհիվ: Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Մտերիմների հետ շփումները ցանկալի են օրվա առաջին կեսին: Երեկոյան հնարավոր են ֆինանսական խնդիրներ այն դեպքում, եթե խելամիտ չգտնվեք և զերծ չմնաք չնախատեսված ծախսերից և գնումներից: Կարիճ Այսօր չարժե ռիսկի դիմել: Աշխատանքում զգուշավոր եղեք, մանրուքների հանդեպ ուշադիր: Ձեզ համար կարևոր բիզնես նախագծին վերաբերող տեղեկություններ կստանաք:Այն փոքր-ինչ հակասական կթվա, սակայն ճիշտ կվարվեք, եթե հենց այսօր սկսեք կողմնորոշվել, այլ ոչ թե հետաձգեք այն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են ֆինանսական դժվարություններ ունենանալ, հատկապես եթե ցանկություն առաջանա չնախատեսված գնումներ կատարել: Մտերիմների հետ կարող եք կիսվել ձեր խնդիրներով,ապագայի շուրջ համատեղ ծրագրեր կազմել, քննարկել ընդհանուր նպատակները: Սիրելիի հետ շփման մեջ առավել համբերատար և նրբանկատ եղեք, դա կօգնի խուսափել վեճերից: Աղեղնավոր Մի հրաժարվեք շաբաթվա սկզբին կազմած ծրագրերից: Անգամ, եթե հանգամանքները ձեր օգտին չեն դասավորվում,միևնույն է՝ ձեզ կհաջողվի իրագործել սեփական մտահաղացումները: Օգնության ձեռք կմեկնեն այն մարդիկ, ումից աջակցություն ստանալ չէիք սպասում: Կհասկանաք, որ ամենաբարդ իրավիճակներում էլ կարող եք վստահել նրանց: Ֆինանսական հարցերում կարևոր որոշումներ կայացնել չարժե: Խոշոր գումարների հետ առավել զգույշ վարվեք: Մի խառնեք գործնական և անձնական հարաբերությունները: Օրը բարենպասը չէ աշխատանքային սիրավեպ սկսելու համար: Այծեղջյուր Ստիպված կլինեք աշխատանքին վերաբերող կարևոր որոշումներ կայացնել: Անգամ, եթե առաջնորդվեք հակասական տեղեկություններով, միևնույն է ճիշտ լուծումներ կգտնեք: Բարեհաջող օր է գործարարների համար, նրանց առջև նոր հնարավորություններ կբացվեն, կնքած պայմանագրերը շահեկան կլինեն: Անձնական հարաբերություններում որոշ խնդիրներ կծագեն, սակայն խելամիտ կգտնվեք և կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Հաշվի կառնեք սիրելիների հետաքրքրությունները, կխուսափեք ձեզ համար թանկ մարդկանց հետ վեճերից: Հնարավոր են ուղևորություններ , որոնք, անակնկալ կերպով, կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: Ջրհոս Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, սակայն հաճելի պահեր, այնուամենյանիվ, կլինեն: Հնարավոր են հետքրքիր հանդիպումներ, ծանոթություններ մարդկանց հետ, ովքեր երկար ժամանակ կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն նոր նախասիրություններ և հետաքրքրություններ: Ստեղծագործական ներուժը բարձր է: Եթե կարևոր հարցերում տուրք տաք երևակայությանը, ապա արդյունքը չի հիասթափեցնի: Երկարաժամկետ ծրագրեր կկազմեք, որոնք շուտով կյանքի կկոչեք, այդ հարցում կստանաք նոր ընկերների աջակցությունը: Ձկներ Այսօր ամեն բան լավ կդասավորվի, և դա հիմնականում ձեր շնորհիվ: Ճիշտ որոշումներ կկայացնեք, կվստահեն նրանց ովքեր իրոք արժանի են դրան, թույլ չեք տա մոլորեցնել ձեզ: Աշխատավայրում հնարավոր են մանր տարաձայնություններ,սակայն կկարողանաք, ոչ մեկին չնեղացնելով,պաշտպանել ձեր տեսակետը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանան:Կարող են մտածել աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու մասին: Օրվա առաջին կեսը նպատակահարմար է սիրելիի հետ շփվելու, ձեր երկուսին վերաբերող, որոշ կարևոր հարցեր քննարկելու համար:Կեսօրին հնարավոր են հետաքրքիր, ռոմանտիկ ծանոթություններ: ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն