• Ամեն անգամ, երբ խոսք է գնում դիրքապահ տղաներից կամ էլ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներից, սկսվում է մեկնաբանությունների տարափ, որտեղ ամենահաճախ հանդիպող բառը «հերոս»-ն է։ Դիրքապահ զինվոր է՝ հերոս է, դիրքապահ զինվորի ծնող է՝ հերոս է, սահմանամերձ գյուղի բնակիչ է՝ հերոս է... Ժողովուրդ, պաթոսը երբեմն վատ բան չէ, բայց երբ պաթոսը դառնում է համապարփակ, դա արդեն վտանգավոր է, որովհետև հատկապես այս կոնտեքստում այն արագ վերաճում է ինքնախաբեության ու «հերոս» բառի արժեզրկման։ Զուտ նրա համար, որ տղան գնում է բանակ, հայտնվում է դիրքապահ զորամասում և սկսում է դիրքապահ ծառայություն իրականացնել, նա դեռ հերոս չի դառնում։ Պարտադիր զինվորական ծառայությունը հենց դրա համար էլ կոչվում է պարտադիր, որ օրենքով սահմանված է, որ չափահաս ու համապատասխան առողջական խնդիրներ չունեցող տղամարդը պետք է ծառայի բանակում, ու օրենքի պահանջը կատարելու ու հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքդ հանձնելու մեջ դեռ հերոսություն չկա։ Դա նորմալ է։ Զուտ նրա համար, որ ծնողները դաստիարակում են այնպիսի որդի, որը սաչոկ ու դասալիք չի դառնում ու պատվով հանձնում է իր պարտքը, ծնողը դեռ հերոս չի դառնում, այլ նորմալ ու խելացի ծնող, ով նորմալ որդի է դաստիարակել։ Սա էլ հերոսություն չէ, որպես էդպիսին։ Եթե ծնողը չի ուզում բանակ ճամփել իր որդուն՝ չունենալով դրա ոչ մի լեգիտիմ պատճառ, ապա նա կարող է ստիպված լինել նրան բանտ ճամփել, որովհետև դասալքությունը ու ծառայությունից խուսափելը ոչ թե այլընտրանք են, այլ քրեորեն պատժելի արարքներ։ Զուտ նրա համար, որ մարդը ծնվել է ոչ թե Երևանում, Փարիզում, Մոսկվայում, Հրազդանում կամ էլ Դսեղ գյուղում, այլ սահմանամերձ բնակավայրում, նա դեռ հերոս չէ։ Հերոս չէ նաև այն դեպքում, եթե չի տեղափոխվել այլ բնակավայր (ոչ էլ դավաճան կամ դասալիք է)։ Պարզապես այդպես է ստացվել, ու միշտ էլ լինելու են մարդիկ, ովքեր ծնվելու ու ապրելու են սահմանամերձ բնակավայրերում։ Անգամ եթե բոլորը գան Երևան, էլի մնալու են սահմանամերձ բնակավայրի բնակիչ, որովհետև, ըստ էության, Երևանն էլ է սահմանամերձ (Նախիջևանից կարող են հրետանային միջոցներով էլ հարվածել)։ Բերեք հստակ տարանջատենք լավը վատից, նորմալն ու բնականոնը՝ հերոսությունից։ Հերոսական էր, ասենք, Արմեն Հովհաննիսյանի արարքը, ով, անգամ վիրավորված շարունակելով մարտը, կյանքի գնով վայրկյաններ էր շահել ընկերների համար, իսկ հետո նրա մարմնից տարբեր ժամանակամիջոցներ մխրճված 12 գնդակ էին հանել։ Հերոսական էր հատուկնշանակային սպայի արարքը, ով հրամայել էր իր զինվորներին նահանջել, իսկ ինքը մենակ շարունակել էր մարտը գրոհող հակառակորդի դեմ ու կյանքի գնով շահել բավական ժամանակ, որպեսզի իր զինվորները հասցնեն նահանջել։ Հերոսական էր մեր մյուս զինծառայողի արարքը, ով, փորձելով կրակի գոտուց հանել վիրավոր ընկերոջը, կորցրել էր ձեռքը։ Հերոս է Նորայր Քամալյանը, ով անզեն ձեռնամարտի էր բռնվել ու անգամ մի քանի վիրավորումից հետո չէր հանձնվել ադրբեջանցի դիվերսանտներին՝ թույլ չտալով, որ իրեն գերեվարեն ու կոտրել էր նրանցից մեկի ոտքը։ Թվարկածներս արդեն նորմայի մեջ չեն տեղավորվում, այլ շատ ավելին են, որովհետև ենթադրում են անձնազոհության տարր ու հուժկու կամք։ Եկեք իրերը կոչենք իրենց անունով ու սիրենք ոչ թե մեզ ու մեր հարազատներին բանակում, այլ բանակը մեզանում։ Մենք իրոք ունենք հերոսական բանակ, բայց դա չի նշանակում, որ ամեն առանձին վերցված զինծառայող հերոս է արդեն իսկ նրա համար, որ այնտեղ է։ Հասկանանք սա, որ հետո չբախվենք այն խնդրին, երբ «հերոս»-ը ոչ մի լուրջ իմաստային արժեք չունի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ternakalyan.kostya/posts/10207407641325306 ...

    Կարդալ ավելին
  • «Չի կարելի այսպես անել, գերակա մշակույթ ու ժողովուրդ չկա, բոլոր մշակույթները արժանի են ուշադրության։ Կարծում եմ՝ Մադագասկարի պարագայում ազգագրության հատվածը շատ հետաքրիր է, եւ կարող ենք իրենց հետ հմագործակցել։ Պայմանագրի կետերում հստակ գրված են ոլորտները, որտեղ կարող են լինել համագործակցություն»․․․ Սա կատակերգական ֆիլմից երկխոսության հատված չէ, սա հումորային հաղորդման շրջանակում արված հումոր չէ, սա Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքերն են։ Տիկին Մշակութամայրը արդեն այն աստիճան է կորցրել կապն իրականության, որ պարզապես չի ընկալում այն ողջ զավեշտը, որը թաքնված է ինչպես այս տողերում այնպես էլ առհասարակ՝ հայ-մադագասկարյան հարաբերություններն ու դրանք այսպիսի եռանդով պաշտպանելը։ Այսինքն մարդը իրոք չի հասկանում, թե ինչու է հանրությունը ծաղրում իրեն ու իր գերատեսչությունը։ Մշակութամորը թվում է, թե հայաստանյան հանրությունը դեմ է մադագասկարին, կամ դրա մշակույթին ու ոչինչ չի կարող հասկացնել նրան, որ Հայաստանի բնակչությունը ոչ դեմ է, ոչ էլ կողմ Մադագասկարին։ Հայաստանի բնակչությունը բացարձակապես անտարբեր է Մադագասկարի նկատմամբ ու այդ անտարբերության մեջ տարակուսում է, թե ի՜նչ ախմախություններով է զբաղվում մշակույթի նախարարությունը՝ հարկատուների փողերով ու հարկատուների նյարդերի հաշվին։ Չէ, ոնց նայում եմ, այս տիկնոջը թոշակի ճամփելու ժամանակը վաղուց էր հասունացել, իսկ հիմա արդեն պարզապես օրվա հրամայական է, թե չէ իրոք անտանելի է դառնում։ Նյութի աղբյուր`https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1645540139044307 ...

    Կարդալ ավելին
  • Չինաստանը հայտնի է ոչ միայն իր մեգապոլիսներով, որոնցից մի քանիսը գերազանցում են Նյու Յորքին, Մոսկվային, Տոկիոյին և շատ ու շատ ուրիշ քաղաքների, այլև հսկայական շինություններով: Դրանիցի մեկը` «New Century Global Centre» առևտրի կենտրոնը, համարվում է աշխարհի ամենամեծ կառույցը, ԿԺՀ-ի Սիչուան նահանգի Չենդու քաղաքում է: Կառույցի երկարությունը 500 մետր է, բարձրությունը` 100, իսկ լայնությունը` 400 մետր: Ընդհանուր մակերեսը 1,7 մլն քառակուսի մետր է: «New Century Global Centre»-ը երեք անգամ գերազանցում է նախկինում ամենամեծը համարվող Պենտագոնին: Աշխարհի ամենամեծ շինությունն աչքի է ընկնում յուրօրինակ ճարտարապետությամբ և հարմարավետ նախագծով: Բացի գիտաժողովների համար նախատեսված դահլիճներից ու գրասենյակային տարածքից այնտեղ կա երկու 5-աստղանի հյուրանոց: Ընդհանուր տարածքի մոտ 400 հազար քառակուսի մետրը նախատեսված է խանութների և առևտրային տաղավարների համար: Հսկա շինության առանձնահատկություններից է նաև մոտ 5000 քառակուսի մետր մակերեսով ծովային արհեստական պարտեզը և լողափը, որտեղ 600 այցելու կարող է միաժամանակ հանգիստանալ` վայելելով արհեստական արևի ճառագայթները: «New Century Global Centre»-ը շրջապատված է լինելու 44 սովորական և 150 մետր տրամագծով մեկ պարող շատրվանով: Այս աննախադեպ մեծության շինության վայրի ընտրությունը պատահական չէ. Չենդուն շուրջ 14 մլն բնակչություն ունեցող մեգապոլիս է և ունի տնտեսական շատ մեծ նշանակություն: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/photo.php?fbid=443622659169216&set=a.115913491940136.1073741827.100005644563937&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ռեփեր Միշոյի կինը՝ գեղեցկուհի Սոնան, ով վերջերս մեկնել է ԱՄՆ, նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում՝ ցուցադրելով իր գեղեցկությունն ու հմայքը:   ...

    Կարդալ ավելին
  • Երբ հայացք ես նետում պատմությանը, տեսնում ես, թե ինչպես այս կամ այն գերտերության քարոզչամիջոցները, հազարամյակներ էլ անց, որևէ ԷԱԿԱՆ փոփոխության չեն ենթարկվել։ Երբ ցանկանում են ներխուժել կոնկրետ պետության տարածք, առաջ են բերում սև և սպիտակի տրամաբանությունը։ Սևը, չարը, վատը բնականաբար հակառակորդն է, սպիտակը, բարին, պուպուշը՝ ներխուժողը։ Օրինակ, երբ Լուկոլլոսը, մ․թ․ա․ 69թ․-ին պատրաստվում էր հարձակվել Հայաստանի վրա, հռոմեական քարոզչամեքենան սկսեց աշխատել այդ տրամաբանությամբ։ Սև բևեռը դա Հայոց տերությունն էր՝ Տիգրան Մեծի գլխավորությամբ, որը, ըստ նրանց, «քաոսի և ապօրինության» մարմնացում էր, որտեղ ամեն ինչ կառուցված էր «ստի ու կեղծիքի» վրա, ժողովուրդները «ստրկացված» էին, ավելին՝ «չար» Տիգրանը պատրաստվում էր հարձակվել Հռոմի վրա։ Սպիտակը բևեռը դա Հռոմն էր, որ Արևելք էր բերում «արդարություն», «բարօրություն» և «խաղաղություն»։ Բնականաբար Պլուտարքոսը չէր գրի, որ արդյունքում, Լուկոլլոսը, ինչպիսի կողոպուտի և ավերի ենթարկեց Արևելքի «ստրկացված» ժողովուրդներին․․․   Ծանոթ տեսարան էր, չէ՞։ Արևմուտքի «արդարամիտ» և «խաղաղասեր» տիրակալները» «սպիտակ մարդու բեռը ուսերին» (Քիփլինգի ականջը կանչի) գնում էին ազատագրելու Արևելքի «ստրկացված» ժողովուրդներին «ապօրինի բռնապետներից», ովքեր «չարիքի մարմնացում» էին և ողջ աշխարհի համար մեծ վտանգ էին ներկայացնում (դե աշխարհ ասելով, բնականաբար՝ նկատի կունենան Արևմուտքը)։ Իսկ այդ ամենի արդյունքում, Արևելքի երկրներում այնպիսի «արդարություն», «բարօրություն» և «խաղաղություն հաստատվեց, որ Բաղդադի, Տրիպոլիի, Դամասկոսի տառապած բնակիչները այդ ամենը երբեք չեն մոռանա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.stepanyan.39/posts/983870915026686 ...

    Կարդալ ավելին
  • Էներգոարտադրության ու էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրը գտնվում է ստրատեգիական նշանակության հարցերի շարքում: Հատկանշական է, որ այս տարի կիրականացվեն ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի առաջին փուլի (սարքավորումների, համակարգերի և շինությունների համալիր զննման ու մնացորդային ռեսուրսի գնահատման) աշխատանքները: Օրերս կայացած գործադիրի նիստում պարզ դարձավ, որ աշխատանքների իրականացումն ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա ծրագրերի թվում: Արդյունքում մշակվելու է իրականացվող աշխատանքների պլան­ժամանակացույցը, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-­ի երկրորդ էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումների և համապատասխան սարքավորումների փոխարինման ցանկերը: Հարկ է նշել, որ Հայկական ԱԷԿ­-ի անվտանգ շահագործումը ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը 2014թ. մարտի 27-­ի որոշմամբ հավանություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ­-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրին, որի համաձայն կիրականացվեն էներգաբլոկի սարքավորումների և շինությունների համալիր զննման ու մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքները և կսկսվեն էներգաբլոկի լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստական աշխատանքները: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1553233435001682 ...

    Կարդալ ավելին
  • Փակում ենք աչքերը... Երեկ Կարդացի Հասմիկ Պողոսյանի հարցազրույցը ու մոտս տպավորություն ստեղծվեց՝ КВН-ի սցենար եմ կարդում: Ի՞նչ է նշանակում, փակում ենք աչքերն ու տեղափոխվում ենք Մադագասկար, մեզ մադագասկարցի ենք պատկերացնում: Մշնախը՝ Տիկին Պողոսյանը շփոթել է Ցոլակ Հակոբյանի հոգեթերապևտիկ սեանսների հետ: Պողոսյանը դժվարանում է ասել, թե մենք մշակույթային առումով ինչ պետք է վերցնենք Մադագասկարից: Մի խոսքով դուրդոմ, եթե չգիտեք ինչ պետք է վերցնենք, ո՞ւր ենք գնում այնտեղ: Ազգովի ներվայնանում ենք ԵԽԽՎ-ում սպասվող հակահայկական զեկույցից: Մի քիչ հանգիստ տարեք այդ ամենը, կստացվի այն բեկանել լավ, եթե չէ, հանգիստ եղեք դրանով ոչ մի լուրջ հարց չի լուծվի ու այդ զեկույցն ուղղակի թույլ կտա Ալիևին մի քիչ ստաբիլիզացնել ներքին խնդիրները: Ոչ մի լուրջ ազդեցություն, բացի ներքին քարոզչական լծակներից չի ունենալու: Փակում ենք աչքերը, պատկերացնում ենք մեզ Զվարթնոց օդանավակայանում ու մտովի քանդում ենք Օդանավակայանի այցեքարտը: Իմ կարծիքով այսպես է որոշվել Զվարթնոցի ճակատագիրը: Ես փոքր տարիքում մտածում էի, թե բոլոր օդանավակայաններն այդպիսի կառույց պետք է ունենան իրենց մեջ: Մինչև հիմա, որ ասում են Զվարթնոց օդանավակայան, առաջինն այդ ռեստորանն եմ պատկերացնում, իսկ հիմա մեզ համոզում են, որ դա այցեքարտ չի: Փակում ենք աչքերն ու որքան հնարավոր է շուտ լքում ենք պաշտոնը, և ձեռքի հետ կարաք պատկերացնեք, թե որքան է մշակույթն ու քաղաքաշինությունը շահում: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/kh.edgar/posts/772689059503111 ...

    Կարդալ ավելին
  • Արտոնություններից օգտվող սահմանամերձ համայնքների ցանկը կառավարությունը համալրել է երկու նոր համայնքներով: Ճամբարակն ու Բերդը, ճիշտ է, գյուղական համայնքներ չեն, իսկ կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի որոշումը վերաբերում էր գյուղական սահմանամերձ համայնքներին, սակայն կարևոր են սահմանի պաշտպանության առումով և սահմանամերձ համայանքները համախմբողի և համակարգողի դերակատարություն ունեն: Լինելով նախկին շրջկենտրոններ, Ճամբարակն ու Բերդը խորհրդային տարիներին էլ կտրված են եղել կենտրոնից, բավարար չափով չեն զարգացել ենթակառուցվածքները, մայրաքաղաքի և հարևան շրջանների հետ կապող ճանապարհները գտնվել են անմխիթար վիճակում: Այս առումով կառավարության երեկվա նիստում ընդունված որոշումը ողջունելի է: Գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի, գույքահարկի և հողի հարկի լրիվ փոխհատուցումը նկատելիորեն կբարելավի քաղաքային այս երկու համայնքների բնակիչների սոցիալական վիճակը: Իսկ տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծված բարենպաստ պայմաններից օգտվելու հնարավորությունը նույնիսկ կարող է բեկումնային լինել: Ի տարբերություն գյուղական փոքր համայնքների, Բերդում և Ճամբարակում կան արտադրական և տնտեսական գործունեություն ծավալելու ավելի մեծ հնարավորություններ: Հարկերից ազատվելու արտոնությունը ոչ միայն կարող է խթանել տեղական արտադրողին, այլև ներդրողներ ներգրավել, ինչը սահման պահող Բերդի և Ճամբարակի տարածաշրջանների համար անչափ կարևոր է: Դա կարող է լուծել երկու կարևոր խնդիր. մեղմել գործազրկության բարձր մակարդակը, իսկ դա իր հերթին կնպաստի ներքին և արտաքին արտագաղթի նվազեցմանը: Կառավարության ընդունած որոշումն այս առումով ևս կարևոր նշանակություն ունի, որքան էլ կապված լինի ֆինանսական որոշակի ծախսերի հետ: Եվ քանի որ սահմանամերձ համայնքների նկատմամբ այս կառավարությունը որոշակի «թուլություն» ունի, գուցե ժամանակն է մտածել Բերդի և Ճամբարակի տարածաշրջաններին ազատ տնտեսական գոտու արտոնություն տալու մասին: Նյութի աղբյուր`https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1550627145261152&id=100009416433418 ...

    Կարդալ ավելին
  • Զատկի տոնին, մինչ Հիսուսը Երուսաղեմում էր գտնվում, շատերը հավատացին նրան, երբ տեսան նրա հրաշքները։ Սակայն Հիսուսը վստահություն չուներ նրանց վրա, որովհետև բոլորին էլ ճանաչում էր և կարիք չուներ որևէ մեկի մասին ուրիշի վկայությանը, քանի որ ինքն արդեն գիտեր, թե ի՛նչ կա մարդկանց սրտի մեջ։ Նիկոդեմոս անունով փարիսեցի մի մարդ կար, մի հրեա իշխան, որ գիշերով Հիսուսի մոտ եկավ և ասաց նրան. -Վարդապե՛տ, գիտենք, որ Աստծու կողմից ուղարկված մի ուսուցիչ ես, որովհետև ոչ ոք չի կարող գործել քո կատարած հրաշքները, եթե Աստված նրա հետ չլինի։ Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. -Լա՛վ իմացիր, որ եթե մեկը վերստին չծնվի, չի կարող տեսնել Աստծու արքայությունը։ Նիկոդեմոսը հարցրեց նրան. -Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է։ Կարելի՞ բան է, որ նա կրկին մտնի իր մոր որովայնը և ծնվի։ Հիսուսը պատասխանեց. -Հաստա՛տ իմացիր, որ եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող մտնել Աստծու արքայությունը, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը՝ հոգի։ Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի, թե վերստին պիտի ծնվեք։ Քամին ուր որ ուզում է, այնտեղ էլ փչում է. դու նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում։ Նույնպես և բոլոր նրանք, որոնք Հոգուց են ծնվում։ Նիկոդեմոսը հարցրեց. -Ինչպե՞ս կարող է պատահել այդ։ Հիսուսը պատասխանեց. -Դու, որ ուսուցիչ ես նշանակվել Իսրայելի ժողովրդի վրա, չգիտե՞ս այդ։ Լա՛վ իմացիր. խոսում ենք, ինչ որ գիտենք, և վկայում ենք նրա մասին, ինչ որ տեսել ենք, բայց դուք մեր վկայությունը չեք ընդունում։ Եթե երկրավոր բաների մասին խոսեցի ձեզ հետ, և չեք հավատում, ինչպե՞ս պիտի հավատաք ինձ, եթե երկնավոր բաների մասին խոսեմ։ (Հովհաննեսի ավետարան 2:23-3:12) Նյութի աղբյուր`https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1233324833361293 ...

    Կարդալ ավելին
  • Մելբուռնում հունվարի 18-31-ը ավանդույթի համաձայն ընթանալու է թենիսի <Մեծ սաղավարտ > նշանավոր մրցաշարքի 4հեղինակավոր մրցաշարերից առաջինը՝ Ավստարլիայի բաց առաջնությունը՝ Australian Open-ը: Այժմ ընթանում են որակավորման փուլի հանդիպումներն , որոնցում հաջողության հասած թենիսիստները աշխարհի ուժեղագույն թենիսիստների հետ իրավունք կստանան մասնակցելու ստուգատեսի գլխավոր ՝ հիմնական ցանցի մրցաշարին:  Տղամարդկանց մենախաղի որակավորման փուլի մրցաշարի մասնակիցիների թվում է թենիսի ՌԴ-ի ազգային հավաքականի անդամ, հայազգի թենիսիստ , 19-ամյա մոսկվացի Կարեն Խաչանովն ,ով գերազանց է մեկնարկել ու շատ մոտ է հիմնական ցանցի մրցաշարին մասնակցելու ուղեգիր նվաճելուն: Հայազգի շնորհաշատ երիտասարդ թենսիստը,ով հիմա համաշխահային դասակարգման՝ ATP-ի մենախաղի ցուցակում 155-րդ հորիզոնականն է զբաղեցնում որակավորման փուլի 1-ին շրջանում 6:4,7:5 հաշվով պարտության մատնեց Սլովենիան ներկայացնող 29-ամյա Գրեգ Ժեմլյային ,ով վարկանիշային ցուցակում այսօր 172-րդ տեղում է ընթանում : Երեկ տեղի ունեցած 2-րդ շրջանի մրցամարտում Խաչանովին չկարողացավ դիմակայել նաև 21-ամյա բելգիացի Կիմմեր Կոպպեյանսն ,ով հիմա դասակարգման ցուցակում 127-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Հայ թենիսիստը զարգացնելով իր հաջողությունը 1ժամ 11րոպե տևած մրցավեճում առանց մեծ դժվարության 6:3,6:2 հաշվով հաղթեց նաև իր այս 2-րդ հակառակորդին ու մտավ որակավորման փուլի եզրափակիչ : Այստեղ նա հիմնական ցանցի մրցաշարում հանդես գալու իրավունքը կվիճարկի Ստեֆան Ռոբեր,Ֆրանսիա- Իգոր Սիյսլինգ ,Հոլանդիա զույգի հաղթողի հետ:  Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը : ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին