• Քանի՞ գիծ կա Ձեր դաստակի վրա. հաշվեք և տեսեք, թե ինչ է դա նշանակում: ...

    Կարդալ ավելին
  • Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես FBH.am-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից,օդի  ջերմաստիճանը հոկտեմբերի 24-26-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝հոկտեմբերի 22-26-ը եւս սպասվում է առանց տեղումների եղանակ: ...

    Կարդալ ավելին
  • Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 35 FC 165 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Արգիշտի Սարգսյանը Լենինգրադյան փողոցի 48 շենքի մոտ՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ռազմիկ Աբգարյանին, ով տեղում մահացել է:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, նրա ինքնազգացողությունը վատացել է և դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն:  Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝   http://shamshyan.com/hy/article/2017/10/20/1080352/ ...

    Կարդալ ավելին
  • «Հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998 թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը»,- տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի հավաքականի ոսկե հանդիպումները: ...

    Կարդալ ավելին
  • Հրապարակվել է Լևոն Հայրապետյանի վերջին լուսանկարը՝ կալանավայրից։ ...

    Կարդալ ավելին
  • FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։ Խոյ Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել անհատական նախաձեռնություններից, քանզի այսօր շատ բան որոշում է իրադրությունը: Ավելի լավ է զբաղվել առօրյայով: Դա կարող է կարգ հաստատել անուշադրության մատնված գործերում, նվազագույնի հասցնել անավարտ գործերի քանակը, միաժամանակ ճշգրտել անձնական մարտավարությունը: Կարող է վերանայման ենթարկվել օրակարգը, առաջադրանքների հերթականությունը: Ցուլ Ցուլերը նոր դրական եզրեր կգտնեն ստեղծված իրավիճակում կամ սեփական ծրագրերում: Ավելի լավ է չշտապել վերջնական որոշումներում և դրանց չդրդել ուրիշներին: Որոշ իրավիճակների երկակիությունը տեղին կլինի, քանզի հնարավորություն կտա համեմատել այլընտրանքները: Կարևոր գործերով, որոնք պահանջում են հավաքվածություն և պատասխանատվություն, ավելի լավ է զբաղվել առավոտվանից. երեկոյան կարգապահության փոխարեն կգերակշռի ծուլությունը: Երկվորյակ Երկվորյակները կարող են այս օրը նվիրել մանր տնտեսական հոգսերին կամ ծառայողական առօրյային: Օրը թույլ է տալիս նաև գլուխ հանել խճճված սկզբունքային հարցից և ժամանակավոր հավասարակշռության հասնել այնտեղ, որտեղ առայժմ անիրական է վերջնական որոշման ընդունումը: Համարձակ նախաձեռնությունները, պատասխանատու քայլերը, զվարճանքի և ռոմանտիկ միջոցառումները խորհուրդ է տրվում հետաձգել: Խեցգետին Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս հետևել իրադրությանը, իսկ գնահատականներում հավասարապես օգտագործել և՛ տրամաբանությունը, և՛ ինտուիցիան: Այսօր չկան մանրուքներ, նշանակություն ունեն բոլոր դետալները: Հնարավոր են հետաքրքիր միջադեպեր, տարօրինակ համանկումներ: Իրադարձությունները հաճախ կդրդեն այլընտրանքային սցենարների, պահեստային ճանապարհների օգտագործման: Առյուծ Առյուծներն այսօր հնարավորություն ունեն դադար վերցնելու քրտնաջան աշխատանքում կամ նոր սխրագործություններում, մեկ ռեժիմից անցնել մյուսին: Առիթ կունենաք կարգ հաստատել գործերում, տեսակավորել մանրուքները: Առաջին տեղում կհայտնվեն օգուտի պատկերացումները, չարժե նաև արհամարհել որակի, հուսալիության հարցերը: Հնարավոր է, որ ժամանակն է ազատվել անպետք, փչացած, բարոյապես մաշված իրերից: Կույս Կույսերը կարող են հայտնվել ճամփաբաժանում, տատանվել մի քանի սցենարների միջև: Հնարավոր է, որ միանգամից չվճռեք տհաճ, բայց անհրաժեշտ քայլի գնալ, արմատական լուծման փոխարեն կարող եք համառորեն այլընտրանքային ուղիներ փնտրել: Կասկածները բնական և անհրաժեշտ կլինեն, եթե ձեզ մարտահրավեր է նետվել, ռիսկի կամ անհայտության տարրեր պարունակող առաջարկություն է արվել: Եթե ձեր խոսքերն ազդեցություն չեն ունեցել, չարժե վհատվել: Կշեռք Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս դադար վերցնել և գիտակացաբար այս օրն անցկացնել «ետնաբեմում»: Շփումն ավելի լավ է սահմանափակել մտերիմ մարդկանցով, վստահելի անձանցով, անձնական օգնականներով: Այսօր լավ կլինի հավելյալ տվյալներ հավաքել պատկերի ամբողջականության համար, այլընտրանքային եղանակներ մտածել բուժման, գաղտնիքների պահպանման, առօրյա գործերի, կենցաղի կազմակերպման համար: Կարիճ Կարիճները ժամանակ ունեն ընտրություն կատարելու այս կամ այն ժամանակավոր ռազմավարության օգտին: Վերջնական որոշումներից աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել: Շտապելու դեպքում կարող եք բախվել նյութական, կազմակերպչական կամ այլ բարդությունների հետ: Եթե ինտուիցիան ձեզ չի դավաճանում, ապա այլ մարդիկ, ումից կախված են ձեր ծրագրերը, կարող են պակաս խորաթափանց լինել, հաճախակի փոխել կարծիքները: Աղեղնավոր Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ արագ որոշումներից և կտրուկ քայլերից: Ծրագրերը մանրակրկիտ վերանայման կարիք ունեն, հատկապես եթե կապված են բնակության վայրի, անշարժ գույքի, անձնական պատասխանատվության հետ: Արժե ժամանակ վերցնել մտորելու համար, չշտապել վերջնական պատասխան տալու գործատուին, մտերիմներին: Շուտով կարող եք զրկվել նախկին ազատությունից, լիազորություններից: Այծեղջյուր Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս պահպանել հանգստությունը, սակայն չկորցնել զգոնությունը: Օրը թույլ է տալիս խաղաղության մեջ մնալ ինքներդ ձեզ հետ, սակայն արտաքին միտումները կարող են խաբուսիկ հաճելի թվալ, երկրորդ հատակ ունենալ: Չարժե բացահայտել ձեր թույլ տեղերը, ուրիշներին տեղյակ պահել ձեր ծրագրերին, չափից դուրս վստահել մտերիմներին: Ավելի լավ է չարհամարհել քրոնիկ հիվանդությունների համակարգային բուժումը: Ջրհոս Ջրհոսներին այսօր խորհուրդ չի տրվում հույս ունենալ բացահայտ հաղթանակների: Օրվա հանգամանքները կարող են անհնարին դարձնել արտաքին հաջողությունները: Այսօրվա լավագույն նվաճումը կլինի քողարկված խնդիրների բացահայտումը և վերացումը: Կարող եք էական թերություն նկատել ծրագրերում, համակարգային սխալ՝ գործողություններում: Ակտուալ են հիվանդությունների, սուր իրավիճակների կանխարգելման միջոցառումները: Ձկներ Ձկներին օրը թույլ կտա հարմարվել իրադրությանը կամ իրենց նոր տրամադրությանը, ինքնազգացողությանը: Մինչ գիշեր կարող եք գտնվել հակասությունների իշխանության ներքո, գործելու ցանկությունը կարող է հարևանել տատանումների հետ: Հնարավոր է նախկին սխալները կրկնելու, նոր պահանջներին չհամապատասխանելու, ռեսուրսներն անիմաստ վատնելու, ծանոթ հիասթափությունը նորից ապրելու վախ: ...

    Կարդալ ավելին
  • Արջի քոթոթները «զվարճանում» են մանկական խաղահրապարակում։ ...

    Կարդալ ավելին
  •  ՊՆ-ն մտել է ուրիշի բոստանը. ուսանողների բողոքի ակցիան ԿԳՆ-ի դիմաց։ ...

    Կարդալ ավելին
  • Երկրպագուն երեխան ձեռքին միջամտել է ֆուտբոլիստների բախմանը։ ...

    Կարդալ ավելին
Загрузка...

Քաղաքականություն