Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 11-ին մեկօրյա այցով կմեկնի Աշգաբադ՝ «Չեզոքության քաղաքականություն. միջազգային համագործակցություն հանուն խաղաղության անվտանգության եւ զարգացման» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/12/11/72615/ ...

    Կարդալ ավելին
  • Դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: ...

    Կարդալ ավելին
  • «Հերթապահ մաս»  դեկտեմբերի 10-ի թողարկում:  Նյութի աղբյուր՝http://shamshyan.com/hy/article/2015/12/11/72616/ ...

    Կարդալ ավելին
  • Երեկ համացանցում տարածվեց մի նորություն ըստ որի Էրդողանը մահացել է և Ֆեյսբուքահայերի մի ստվար զանգված ուրախացավ,որ Էրդողանը մահացել է,բայց ի ուրախություն մեզ,դա այդպես չէր:Հիմա ասեմ թե ինչու ի ուրախություն մեզ: Ռուսական և եվրոպական մամուլի մատուցած կտերը մեզ չպետքա հետաքրքրի,մենք տեսնում ենք այն ինչ տեսնում ենք: ՀԱՅերիս համար ավելի ձեռնտու նախագահ քան Էրդողանն է,երբևէ չի եղել և չի էլ լինի:Էրդողանը 10 տարվա ընթացքում Թուրքիան հասցրեց ճգնաժամի գագաթնակետին,ներքին բախումները սրեց,մեզ համար ամենակարևորը՝Արևմտյան Հայաստանում ապրող ավելի քան 4 մլն հայերը հենց Էրդողանի օրոք սկսեցին ազատ խոսել իրենց հայկական արմատների մասին: Էրդողանի հրամանով խփվեց ռուսական Су-24-ը և էլ ավելի վատթարացրեց Թուրքիայի տնտեսական վիճակը,այդ դեպքից հետո Ռուսաստանը դադարեցրեց Թուրքիայում համատեղ ատոմակայանի կառուցումը,ինչպես նաև Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները,ինչը բնական է վատ անդրադարձավ Թուրքիայի տնտեսության վրա: Հ.Գ.Ես ավելի քան վստահ եմ,որ Էրդողանից հետո եկող նախագահը կլինի հայատյաց ու ազգայնամոլ, որը բնական է վտանգ է ներկայացնելու Հայաստանի համար: Հ.Գ.Գ.Այնպես որ որքան երկար Թուրքիայում կառավարի Էրդողանը դա միայն մեր՝ ՀԱՅերիս շահերից է բխում: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/Tiko.Khachikyan/posts/1668906370061098 ...

    Կարդալ ավելին
  • Հեծանվորդն իր կյանքը վտանգելով ցատկում է շենքերի տանիքների վրայով ...

    Կարդալ ավելին
  • Այսօր ՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ, 33-ամյա Հունան Սարգսյանը իր վարած Վազ 2106 մակնիշի 25 ՍՍ 857 համարանիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար հատվածում տեղադրված էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափովել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնում: Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/12/11/72614/ ...

    Կարդալ ավելին
  • Այո, հենց էս տարվա, քանի որ նախորդ տարի շատ քչերը գիտեին նրա մասին, իսկ էս տարվա ընթացքում ինքը շատ ակտիվ գործունեություն ծավալեց: Կա, մարդ որ կարա ասի, թե Դիանան գրավիչ չի՞ Չէ, չկա տենց մարդ... (դե լավ մի երկու տղա կասեն): Դիանայի հաղորդավարական հմտությունները, ես չէ, որ պետք է դատեմ, բայց էն փաստը, որ նա, որպես հաղորդավարուհի ամենագեղեցիկն է ու ամենագրավիչը այժմ չի քննարկվում:   Իսկ ամենագրավիչն է, ոչ թե նրա համար, որ ինքը վերջնա, չկա իրա նման արտաքինով աղջիկ, այլ նրա համար որ նա աստղովա, որ նա ժպիտովա, որ նա կարողանում է էկրանների այն կողմից այնպես անել, որ մարդը կլանված իրեն լսի ու մի բան էլ իր կողմից վարած հաղորդումը նայի նրա համար, որ իրեն տեսնի: Իհարկե, Դիանայի մասին կարող են տարբեր կարծիքներ լինեն (ճաշակին ընկեր չկա), բայց, համեմատելով մերօրյա հիմիկվա հաղորդավարուհիներին (Լիլի Հովերիս չհաշված), ապա կարող ենք հստակ ասել, որ 2015 թվականի ամենագրավիչ հաղորդավարուհին Դիանա Մալենկոնա: Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/vagrblogger/posts/771239859670635 ...

    Կարդալ ավելին
  • Ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը, ով ինքնասպանության փորձ կատարելուց առաջ հորը նամակ էր գրել` նշելով, որ իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները, Ռուսաստանի Դաշնությունից է եկել` ծառայելու նպատակով: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը` ավելացնելով, որ հայրը եւս ՌԴ-ում է եղել եւ դեպքից հետո եկել է: Իսկ տղայի մայրը մահացել է և մոր մահից հետո են նրանք մեկնել ՌԴ: Գյուղապետը նշեց, որ թեեւ չի կարող հստակ նշել, բայց նախնական տեղեկություններով՝ ընտանիքում երկու երեխա են՝ մեկ աղջիկ եւ մեկ տղա: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացել էինք, որ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող Ռ. Աբրահամյանի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, պատճառները, և դեկտեմբերի 10-ին 3 անձ ձերբակալվել է։ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Նվերի Աբրահամյանը: Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել էր «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետև՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Մշակվել քննչական պլան, ձեռնարկվել բազմաթիվ քննչական գործողություններ՝ զինվորի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը մտել էր զորամասի հետախուզական վաշտի պահեստանոց, վերցրել պահեստանոցում գտնվող հետախուզական վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Հ. Եղիազարյանին պատկանող ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգը, նույն սենյակում գտնվող զրահաբաճկոնների համար նախատեսված պայուսակից հանել 1 հատ 5.45 տրամաչափի փամփուշտ, լիցքավորել ինքնաձիգը և ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում պատճառել հրազենային վնասվածք: Ռ.Աբրահամյանի հագուստների զննությամբ գրպանից հայտնաբերվել էր նամակ՝ ուղղված իր հայրիկին, որում նշված է, որ իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները: ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ՝ Ա. Կարապետյանը, Ս. Մելքոնյանը և Վ. Տեր-Վարդանյանը ձերբակալվել են: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցագործության փաստական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:  Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/12/11/72613/ ...

    Կարդալ ավելին
  • Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ին Երևանում ծնվել է 74 երեխա՝ 45 տղա և 29 աղջիկ:  Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/12/11/72612/ ...

    Կարդալ ավելին
  • 1946 թվականի դեկտեմբերի 11-ին Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի կողմից ընդունված 96/1 որոշումը՝ Ռաֆայել Լեմկինի դրդմամբ, առաջին անգամ ճանաչում է ցեղասպանությունը որպես միջազգային ոճիր։ Լեմկինը ներկայացնում է ցեղասպանության կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը մի շարք պետություների՝ ցանկանալով համոզել նրանց աջակցելու այն։ ԱՄՆ-ի աջակցությամբ բանաձևը դրվում է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։ 1951 թվականին Լեմկինը միայն մասնակիորեն է հասնում իր նպատակին, երբ ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ 20 երկիր վավերացնում է այն։ Համաձայնագիրը ներառում է ցեղասպանության ֆիզիկական կողմը միայն, որը կոնֆենցիան բնորոշում է որպես՝ գործողություններ ոչնչացնելու նպատակով, լիովին կամ մասամբ, ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը։ Ըստ Լեմկինի ցեղասպանություն եզրը ներառում է ոչ միայն ֆիզիկական, այլ հատկապես ցեղասպանության հոգեբանական ազդեցություններ։ Թեև թյուր կարծիք կա, թե Լեմկինը ցեղասպանություն եզրը մտածել է հոլոքոստը բնութագրելու համար, բայց նրա նպատակն էր բնութագրել հնագույն ռազմական մարտավարությունը, որը վերակենդանացրել էին նացիստները. 1944 թվականին, երբ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրը, նա հիմք ընդունեց 1915 թվականի հայերի ոչնչացումը, որպես հիմնարար օրինակ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zhora.grigoryan/posts/926726900747629 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն