• Թուրքիայում ԱՄՆ հաջորդ դեսպանին լուրջ փորձություններ են սպասվում։ Հատկանշական է այն հանգամանքը, որ նախկին դեսպանին Էրդողանը համարում էր անձնական թշնամի, իսկ ԱՄՆ քաղաքականությունը՝ թշնամական։ Էրդողանը դեսպան Բասսին չի էլ ընդունել առաքելության ավարտի կապակցությամբ։ Ավելին, դեսպան Բասսին հորդորել են այլևս երբեք չվերադառնալ Թուրքիա որևէ կարգավիճակով։ Բասսը շուտով կնշանակվի ԱՄՆ դեսպան Աֆղանստանում։ Կարծում եմ սա ավելի դյուրին առաքելություն է, քան Թուրքիայում ԱՄՆ դեսպան լինելը, գոնե թուրք-ամերիկյան հարաբերությունների այս փուլում։ Մոտ ժամանակներս նոր դեսպանի թեկնածությունը Թրամփը կուղարկի Սենատ, իսկ թուրք-ամերիկյան խնդիրների ծավալն այնքան մեծ է, որ կծիկը մոտակա տասը տարում քանդել չի հաջողվի։ Չեմ բացառում նաև Հոգլանդի և Բրայզայի պատմության կրկնությունը, սակայն այս անգամ ոչ միայն հայկական, այլև թուրքական լոբբինգի աշխատանքի շնորհիվ։ Նայած ով է լինելու դեսպանի նոր թեկնածուն և նայած ինչպիսի վերաբերմունք կունենա նրա նկատմամբ անձամբ Էրդողանը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10155965867450421 ...

    Կարդալ ավելին
  • Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում է ընտանեկան բռնության մասին օրենքը։ ...

    Կարդալ ավելին
  • Ֆուլ Հաուս 7-րդ եթերաշրջան (19 սերիա): ...

    Կարդալ ավելին
  • Սույն թվականի դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարք. Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arcrun/posts/1571695969532672 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 12-ին ժամը 00:18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի նախկին կոշիկի գործարանի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Շիրակացի փողոցի թիվ 97 տան մոտակայքում գտնվող ինքնաշեն տնակ (6 քմ):  Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:35-ին, մարվել՝ 02:12-ին: Ամբողջությամբ այրվել է տնակը՝ գույքով: Փրկարարները տնակի ներսում հայտնաբերել են՝ 1952 թ. ծնված Գ. Ս.-ի մոխրացած դին:  Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: ...

    Կարդալ ավելին
  • Նոր տարուց հետո ոչ մեկը՝ մարզպետ կամ նախարար, չմիջնորդի որևէ համայնքապետին ներել. Ս․ Սարգսյան։ ...

    Կարդալ ավելին
  • Հաղորդագրություն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arcrun/posts/1571696302865972 ...

    Կարդալ ավելին
  • Ղազախերեն երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի կատարմամբ։ ...

    Կարդալ ավելին
  • «Խնդիրը ծագել է նրանից, որ մի քանի տարի առաջ Կարենը  (Արտակի քեռու որդին-խմբագրական)  25 հազար դոլար էր խնդրել Արտակից՝  գործ դնելու համար։ Արտակը չի մերժել նրան ու տվել է, բայց էն պայմանով, որ մեկ տարի հետո Կարենը պետք է այդ գումարը վերադարձնի։ Կարենը վերցրեց էդ փողը՝ իր  բիզնեսը դրեց ու հետո ձգձգելով մի կերպ կեսը տվեց ու մնաց 13 հազար դոլար, որ վերադարձնի, բայց հետո հրաժարվեց այդ 13 հազարը տա ՝ ասելով, որ  «ես իրան փող չունեմ տալու»։  Ընկերներն են հետո հավաքվել, թե բա ոնց կլինի, ոնց թե փող չունես տալու, Կարենն էլ չորով դրել ա, թե չէ, ես  իրան փող չեմ տալու, ֆսյո։ Ընկերները հավաքվել են, որպեսզի պարզաբանեն էդ հարցը ու որոշել էին, որ սպանությունից երկու օր հետո պետք է հավաքվեին, այդ հարցը կարգավորեին, որ Կարենը տա էդ փողը։ Կարենն էլ իր կարճ խելքով, որպեսզի չխայտառակվի տղերքի մոտ ու էդ փողն էլ չտա, որոշեց իրա սև գործն անի․ արեց ու փախավ  օդանավակայան, որ երկրից  թռնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց սպանված Արտակ Գալստյանի հայրը՝ Էդիկ Գալստյանը։ ...

    Կարդալ ավելին
  • Ժնևի President Wilson հյուրանոցում Royal Penthouse Suite սենյակների խումբը պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենաթանկ հյուրանցային համարը։ Այնտեղ մեկ գիշեր անցկացնելն արժի 80 հազար դոլար։ Հյուրանոցը գտնվում է ՄԱԿ-ի շենքից մի քանի թաղամաս հեռու։ Հյուրանոցի ամենաթանկ համարը զբաղեցնում է 1672 քառակուսի մետր մակերես։ Հյուրանոցի ողջ 8-րդ հարկը զբաղեցնում են 12 սենյակներ։ Այնտեղ կա մարզասրահ, բիլիարդի սեղան, ջակուզի, Steinway ռոյալ, գրադարան, նիստերի դահլիճ։ Ժամանակին Royal Penthouse Suite են այցելել Բիլ Քլիթոնը, Մայքլ Ջեքսոնը, Ռիհաննան, Ռիչարդ Բրենսոնը, Բիլ Գեյթսը, Թոնի Բլեերը և Սաուդյան Արաբիայի թագավորը։ Հյուրերի տրամադրության տակ է նաև թիկնազորը, հասանելիությունն ուղղաթիռային հարթակին, մասնավոր վերելակ, անձնական օգնական, ավագ խոհարար և այլն։ Համարից տեսարան է բացվում դեպի Ժնևյան լիճ և Ալպեր։   ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն