Գովազդի համար զանգահարել 099 999 409

Սթափ դատողություն vs էմոցիոնալ կրքեր

Վերջին օրերի զարգացումները բավականին մեծ հոգեբանական ազդեցություն ունեցան հանրության տարբեր շերտերի վրա: Այս օրերին սահմանային լարվածությունները համեմատաբար թուլացել են, սակայն ինչպես իր հարցազրույցում նշել էր Լևոն Տեր-Պետրոսյանը. պայքարը ռազմական դաշտից տեղափոխվում է դիվանագիտական հարթակ: Այստեղ ամեն ինչ այլ է, և պետք է հնարավորինս ազատվել նախորդ օրերի հուզականությունից ու իրերին սթափ նայել:

Այս օրերին քննարկվում էր Հայաստանի՝ ԵԱՏՄ նիստի մասնակցության հարցը: Ինչպես գիտենք օրեր առաջ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրապարակային խնդրել էր ՀՀ վարչապետին մասնակցել Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ անցկացվող նիստին: Նախնական պայմանավորևվածության համաձայն հաջորդ նիստը տեղի կունենա ՀՀ-ում:

Նախ նկատենք, որ ԵԱՏՄ նիստի տեղափոխելը Երևանից դեպի Մոսկվա արվեց Ղազախստանի թեթև ձեռքով: Իհարկե, պաշտոնական դիրքերից Ղազախստանի առաջարկին կողմ արտահայտված պետությունները դա կկապեն ռեգիոնալ լարված իրավիճակի և որոշակի ռիսկերի հետ, սակայն Ղազախստանի նման նախաձեռնությունը բոլորիս համար է պարզ, թե ինչ արմատներ ունի:

Իհարկե, նիստը բոյկոտելը կնշանակեր, որ Հայաստանը դժգոհ է ԵԱՏՄ անդամ պետությունների՝ այս օրերին ընդունած կեցվածքից, սակայն նիստին չմասնակցելը պարունակում էր մի շարք ռիսկեր: Ոչ ոք չգիտի, թե ԵԱՏՄ նիստի օրակարգում առկա հարցերից զատ ինչ թեմաներ կբացվեն, ի՞նչ համատեքստում կանդրադառնան ԼՂՀ տարածքում տեղի ունեցած էսկալացիոն գործընթացներին: Եվ եթե լինի մեզ համար ամենավատ սցենարը, Ղազախստանն ու Բելառուսը հանդես կգան մեզ համար անընդունելի տեքստերով, հարց է առաջանում, ո՞վ է այնտեղ հակադարձելու նրանց...

Բացի այդ նիստին չմասնակցելու պարագայում հնարավոր է հարվածի տակ դրվեր հայ-ռուսական հարաբերությունները: 
Հասկանլի է բոլոր այն դժգոհությունները, որ այսօր տիրում է հանրային դաշտում, սակայն հուզականության վրա կառուցված քաղաքականությունը երկար կյանք չունի և հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1611207509204274?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1460479299888134

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/XGNPHybjZr7dhjoMy7JS.jpg

    Ադրբեջանի բանակում խնդիրներ կան: Դա հասկանալու համար ինչ-որ հավաստի տեղեկություններ պետք չեն: Բավական է նայել փաստերին: Զորամասերից եկող տվյալների ամփոփման համաձայն՝ ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերի քանակի ավելացման ֆոնին զորամասերից մեկում ծեծելով զինվոր են սպանում, արդյունքում այդ սպանվածը հռչակվում է հերոս, իսկ նրա ընտանիքը որպես պարգև ստանում է բնակարան: 9 օր առաջ Զաքիր Հասանովը կոլեգիալ նիստ է հրավիրում իր մոտ, որին մասնակցում են կորպուսների ու զորամասերի հրամանատարները, ովքեր խիստ հանձնարարական են ստանում հետևել բարոյահոգեբանական վիճակին: Ահա այսօր Զաքիրը նորից մեկնում է առաջնագիծ՝ ծանոթանալու անձնակազմի ծառայությանը: Նրան զեկուցում են, պատվում, հարգում են, ինքն էլ կանգնում, ոգևորիչ ճառ է ունենում զինվորների առաջ: Եթե տեղեկատվության միջից մաքրում ենք պաթետիզմը, ստացվում է, որ խնդիրը լուրջ է, իսկ Զաքիրը իր՝ կինեմատոգրաֆիայի նկատմամբ ունեցած թուլությամբ թերևս ապացուցել է, որ հարց լուծող չէ, այլ իր մոտ շատ լավ է ստացվում խնդիրը դիմափոշու միջոցով ծածկելը, ինչը Ադրբեջանում թե՛ հանրության և թե՛ իշխանության մոտ ընդունելի ու աշխատող տարբերակ է: Մենք էլ ենթադրում ենք, որ բանակի բարոյահոգեբանական վիճակն այնքան էլ չի հուզում ռազմական ղեկավարությանը, այլ դրա պատճառով արված ծախսերն են ավելի խնդրահարույց: Այլ կերպ ասած՝ ոչ թե անհանգիստ են, որ զինվոր կամ զինվորներ են մահանում թիկունքում, ոչ առաջնագծում, այլ անհանգիստ են, որ այդ մահացած զինվորին պետք է ինչ-որ կերպ տեղավորեն, որ դրա պատճառով մնացած այլ կեղտերը չբացահայտվեն, և ինչպես տեսնում ենք, դա բնակարան է արժենում, ինչը Բաքվի շուկայական պարզ հարաբերության տեսանկյունից թանկ է մի զինվորի համեմատ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1602630949777339

    Կարդալ ավելին