Անցած օրերին տեղի ունեցածը պատերազմ չէր, սակայն կվերածվեր դրան, եթե ադրբեջանական զինուժը հաջողություն գրանցեր սահմանային մարտերում

Անցած օրերին տեղի ունեցածը պատերազմ չէր, սակայն կվերածվեր դրան, եթե ադրբեջանական զինուժը հաջողություն գրանցեր սահմանային մարտերում: Ենթադրում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ ճնշում կբանեցնեն Ս.Սարգսյանի վրա, որպեսզի նա գնա զիջումների՝ հանուն հակամարտության «շուտափույթ լուծման»: Ենթադրում եմ նաև, որ վերջինս չի գնա դրան, և Ալիևը «ստիպված կլինի» կրկնել ավանտյուրան: Տրամաբանորեն այն պետք է ավելի հզոր լինի, և մեզ ավելի մեծ փորձություն է սպասվում: Բայց դա հենց այն «կրիտիկական սահմանն» է, որից հետո մենք լիակատար իրավունք կունենանք մտնելու Ադրբեջանի տարածք՝ հյուսիս և արևելք ուղղություններով: Բայց եթե մենք կատարենք այդ քայլը, ապա պետք է պատրաստ լինենք դիմագրավելու արևմուտքից գալիք շատ ավելի հզոր ճնշումներին: Այնպես, որ մենք այսօրվանից պետք է պատրաստ լինենք նման սցենարի՝ թե՛ ռազմական և թե՛ քաղաքական ու տնտեսական առումներով:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205694866921874?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1460017078103212

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն