Հայ հայտնիներ, ովքեր թողեցին կարիերան հանուն ընտանիքի (Ֆոտոշարք)

Загрузка...

Կարիերա՞, թե՞ ընտանիք. շատերն իրենց  կյանքի ընթացքում  ստիպված են լինում ընտրել երկուսից մեկը… Թեպետ համատեղելը իդեալական տարբերակը կլինի, բայց  հանգամանքները հաճախ ավելի ուժեղ են գտնվում :

Wnews.am-ը ներկայացնում է այն հայտնիներին, ովքեր հանուն ընտանիքի թողել են կարիերան։

Տարիներ առաջ «Ռուբիկոն» հաղորդման հաղորդավարուհի Իզա Դարբինյանը որոշեց այլեւս եթերում չհայտնվել։ Նա ամուսնացավ եւ հեռացավ Հայաստանից։ Այժմ Իզան ընտանիքի հետ բնակվում է Թաիլանդում։ Նա ունի երկու զավակ։

իի

Երգչուհի Լուսինան եւս ամուսնությունից հետո չի նկարահանում նոր տեսահոլովակներ, չի մասնակցում համերգների։

Նա մեծացնում է իր դստերը։

լու լուսինես

Արթուր Գրիգորյանի դուստր, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը եւս ընտանիք կազմելուց հետո հեռացավ հեռուստատեսությունից։ Նա ունի դուստր։

manmanemm

Երգչուհի Արեւիկ Ալավերդյանն ամուսնանալուց հետո բնակվում է Փարիզում, ուստի այժմ չի զբաղվում երաժշտական կարիերայով։

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://wnews.am/2016/03/28/kariera/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/T2YlVukG5AqmxDOBLom4.jpg

    1920-ի սկզբից սկսվեց Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 19-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) դե ֆակտո և դե յուրե պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը Հայաստանի գերակայության տակ գտնվող տարածքներում: Մեր երկրի պետական սահմաններն այդ պահին ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի մարզը և Իգդիրի շրջանը) և Կարսի մարզի (ներառյալ Կարս, Սարիղամիշ, Արդահան քաղաքները) վարչական սահմաններն ամբողջությամբ՝ 60 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք: Նշենք նաև, որ բացարձակապես գերակշռող հայկական բնակչություն ունեցող Սյունիքն ու Արցախն այդ պահին դե ֆակտո հայկական անկախ ինքնավարությունների կարգավիճակներ ունեին, և նրանց դե յուրե Հայաստանին միանալը ընդամենը մոտակա ժամանակի հարց էր հանդիսանում: Հայաստանի Հանրապետության պառլամենտն Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհրդի այդ որոշման կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1920-ի հունվարի 25-ին հրավիրեց հանդիսավոր նիստ, որտեղ նախ կարդացվեց եվրոպական երկրների պաշտոնական ուղերձը՝ ուղղված անկախ Հայաստանի ժողովրդին, որից հետո ելույթ ունեցան պառլամենտի պատգամավորները: Ներկայացնենք մի հատված Սիմոն Վրացյանի ելույթից, որի դրույթները, կարծում եմ, զարմանալիորեն արդի են այսօրվա համար. «Մենք հասել ենք վերջին հանգրվանին: Այն, ինչ որ հայ ժողովուրդը ձևակերպել է իբրև անխախտ կամք, սկսում է իրականանալ: Ազատ Հայաստանը այլևս փաստ է ոչ միայն մեզ, այլև ուրիշների համար: Այն, ինչ որ հայ աշխատավորությունն իր արյան գնով է նվաճել, ընդունում և հաստատում են նրանք, որոնց ձեռքին է գտնվում այսօր աշխարհի ղեկը, և ավելի մեծ սիրով նրանք, որոնց պիտի անցնի վաղը պատմության ղեկավարությունը: Եվ եթե մինչև այժմ մեզնից պահանջվել է հեղափոխական եռանդ և անձնազոհություն, ապա այսուհետև մենք պետք է ցուցահանենք քաղաքական հասունություն ու պետական շինարարության կարողություն: Կյանքը մեր առջև դնելու է նոր պահաջներ և մեզանից է կախված մեր չափով անկախ Հայաստանի բարիք կամ չարիք դառնալը հայ ժողովրդի համար: Ես հավատում եմ, որ անկախ Հայաստանը չի փակվի նեղ պատյանի մեջ, և հայ դեմոկրատիան հավասար մեկ անդամը կլինի համաշխարհային ազատ դեմոկրատիայի ընդհանուր ընտանիքում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1512476025533591&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3

    Կարդալ ավելին

Քաղաքականություն