Ինչպես կավարտվի Հայաստան - Բելաեռուս հանդիպումը. կանխատեսում են ֆեյսբուքահայերը

Загрузка...

Հայաստանի ազգային հավաքականը այսօր հանդիպում է անցկացնելու Բելառուսի հավաքականի հետ և մեր հավաքականի կազմում հանդես չեն գալու առաջատար ֆուտբոլիստներ` Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը և Գևորգ Կասպարովը: Նման ֆուտբոլիստների բացակայությունը անկասկած զգացնել կտա արդյունքի վրա, իսկ ի՞նչ են կարծում այս մասին ֆեյսբուքահայերը`

Արմեն Պետրոսյան

- Ըստ իս՝ վերոնշյալ ֆուտբոլիստների բացակայությունն, անշուշտ զգացնել կտա խաղի ընթացքի վրա երկակի առումով: Նախ, իհարկե, խաղային-մարտավարական տեսանկյունից, քանի որ տևական ժամանակ կարևոր է եղել, եթե չասենք՝ առանցքային, նրանց դերակատարությունը և մասնակցությունը խաղի տարբեր իրավիճակներում, ձևավորվել էր համագործակցության որոշակի ձևաչափ խաղընկերների հետ և այլն... Հաջորդը՝ հոգեբանական ազդեցությունն է: Դժվարանում եմ հստակ նշել, ինչպիսի հոգեբանական իրավիճակ է տիրում (նաև նրանց հեռացումից հետո) այսօր մեր հավաքականում, կա՞ արդյոք թիմային ոգի...եթե չկա, ապա միայն առանձին ֆուտբոլիստների՝ անգամ գերազանց անհատական վարպետությունը չի կարող միանշանակ և երկարաժամկետ հաջողություն երաշխավորել: Ինչ վերաբերում է խաղի հաշվին, ապա, նաև հաշվի առնելով մրցակցի հնարավորությունների հանգամանքը, կանխատեսում եմ նվազագույն տարբերությամբ հաղթանակ, կամ ոչ ոքի:

Էդգար Խաչատրյան

​​

- Չնայած, որ հավաքականի մնացած տղաներն էլ կարող են իրենց ներուժով հասնել հաղթանակների, բայց առաջատար ֆուբոլիստների բացակայությունը իրեն զգացնել տալու է: Գուշակությամբ չեմ ցանկանում զբաղվել, բայց ինչպես յուրաքանչյուր խաղից առաջ, այնպես էլ հիմա հավաքականից ակնկալում եմ հաղթական ելքով, փայլուն խաղ:

Զոհրապ Եգանյան

- Անկախ ամեն ինչից մենք պարտավոր ենք կանգնել մեր հավաքականի կողքին ու երկրպագել ամբողջ հոգով ու սրտով։ Մեր մի շարք խաղացողների հեռանալն իհարկե լավ չի, բայց եկել են նոր դեմքեր, որոնք ունեն շատ ավելի մեծ շարժառիթ, քան ունեին հեռացողները՝ նրանք գիտեն, որ պետք է լավ խաղան, որպեսզի պահպանեն իրենց տեղը, նրանք գիտեն, որ բացառիկ շանս ունեն իրենց սպորտային կյանքը լավագույնս դասավորելու, ուստի ամեն ինչ կանեն աչքի ընկնելու համար։ Ճիշտ հասկացեք, ավելի լավ է ունենալ համեստվ ու պակաս տաղանդավոր, քան անհամեստ, բայց տաղանդավոր խաղացող։ Սովորաբար անհամեստությունը կործանում է կարիերան, մեր ֆուտբոլում նման օրինակ արդեն կա։ Իսկ խաղի մասով կարող եմ ասել հետևյալը, կամ փայլուն ավարտ կլինի, կամ շատ վատբարդյունք մեզ համար, տղաները նոր են խաղում իրար հետ ու նոր մարզիչի ղեկավարության ներքո, դրա համար էլ ստեղծված են ընկերական հանդիպումները։ Հաջողություն մեր տղեքին ու թող իմանան՝ իրենց հետ ենք

Գոռ Մարկոսյան

 

- Ինչ խոսք նրանց բացակայությունը կնկատվի, բայց հարկ է հիշել Եվրո 2016-ի ընտրական խաղերից մեկը՝ Հայաստան 1-1 Սերբիա հանդիպումը, երբ բացակայում էին, թե՛ Մովսիսյանը, թե՛ Ղազարյանը, ինչպես նաև Մխիթարյանը, բայց կարող էինք հաղթել, եթե Մարկոսն իրացներ 11 մետրանոցը, իսկ հանդիպումը կավարտվի Հայաստանի հաղթանակով` 2:0 հաշվով:

Յաշա Սոլոմոնյան

- Իրականում ֆուտբոլով չեմ հետաքրքրվում ու հազվադեպ եմ դիտում, այն էլ միայն ազգային հավաքականի խաղերը։ Իմ կարծիքով հավաքականի խաղն էապես կտուժի տղաների բացակայությունից, և առաջինը կտուժի՝ բարոյական ճգնաժամի պաճառով։ Հուսով եմ, գոնե ոչ-ոքի կավարտվի։

Մենուա Մեհրաբյան

- Ցանկացած թիմում առաջատար ֆուտբոլիստների բացակայությունը միշտ էլ զգացվում է: Անկեղծ ասած՝ վերջին շրջանում Յուրա Մովսիսյանը բավական հեռու էր իր լավագույն մարզավիճակից եւ նույնիսկ նրա ներկայությունը ոչինչ չէր փոխում հավաքականի խաղում: Այնպես որ, Մովսիսյանի բացակայությունն այնքան էլ մեծ կորուստ չէ: Առջեւի գծում կան ֆուտբոլիստներ, նաեւ նորեկներից, ովքեր կարող են ժամանակի ընթացքում հաջողությամբ փոխարինել Մովսիսյանին: Այնուամենայնիվ, Յուրան իր լուման ուներ մեր ընտրանու ժամանակավոր հաջողություններում: Ինչ վերաբերում է Ռոբերտ Արզումանյանի բացակայությանը, ապա միանշանակ է, որ այս դեպքում արդեն ունենք զգալի կորուստ: Արզումանյանն իսկապես մեր ընտրանու պաշտպանության գծի առաջատարն էր՝ հսկայական փորձով: Չեմ կարող ասել, թե հավաքականի նոր գլխավոր մարզիչն ինչ դիրքում է տեսնում Գայել Անդոնյանին, բայց ես այն կարծիքին եմ, որ այս գրագետ եւ սառնասիրտ ֆուտբոլիստը հրաշալի կերպով կարող է կատարել կենտրոնական պաշտպանի պարտականությունը եւ կարող է դառնալ պաշտպանության գծի նոր առաջատարը: Ամեն դեպքում, Արզումանյանի բացակայությունը մեծ կորուստ է հավաքականի համար: Որքան էլ փորձեն ոմանք ժխտել, բայց կարծում եմ, որ Ռոման Բերեզովսկուց հետո ընտրանու դարպասը պետք էր վստահել Գեւորգ Կասպարովին: Չասեմ, թե կատարյալ բարձրակարգ դարպասապահ է Գեւորգը, քանի որ ունի մի քանի ընդգծված՝ խաղային թերություն, բայց ներկա պահին հենց նրան պետք էր վստահել ընտրանու դարպասը: Մեծագույն հարգանք ունեմ հավաքական հրավիրված մյուս դարպասապահների նկատմամբ, բայց կարծում եմ՝ փորձառության եւ վարպետության առումով, երկուսն էլ զիջում են Կասպարովին: Հանդիպման արդյունքի վերաբերյալ ասեմ, որ չեմ բացառում մեր ընտրանու հաղթանակը: Նման կարծիքի գլխավոր նախապայմանն այն է, որ հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի ղեկավարությունը ջանք չի խնայելու՝ ապահովել Հայաստանի ազգային հավաքականի՝ երկար սպասված հաղթանակը: Նախ, դրանով ֆեդերացիայի ղեկավարությունը կփորձի արդարացնել Վարուժան Սուքիասյանի նշանակումը, ապա նաեւ, փոքր-ինչ կմեղմի երկրպագուների՝ արդարացված եւ տեղին դժգոհություններն ու քննադատությունները: Բացի այդ, չմոռանանք, որ առաջիկա հանդիպումը լինելու է նաեւ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը, եւ ինչո՞ւ չճանապարհել հաղթանակով: Անկախ ամենից, սրտանց հաղթանակ եմ մաղթում մեր ընտրանուն, ոչ միայն Բելառուսի հետ կայանալիք խաղում, այլեւ առաջիկայում սպասվող ընտրական մրցաշարի շրջանակում:

Վովա Եղիազարյան

- Նկատելի չի լինի և Բելառուսիան կհաղթի 1:3 կամ 0:2 հաշվով:

Հայկ Դերզյան

- Եթե հաշվի առնենք խաղի կարևորությունը, ապա այստեղ մտահոգվելու կարիք կա պաշտպանության մասին, որը պետք է ամեն ինչ անի Ռոման Բերեզովսկու համար «չոր» հանդիպում ապահովելու համար: Արզումանյանը այլևս հավաքականում չէ, Մովսիսյանը կատարեց մեկ քայլ հետ ֆուտբոլային կարիերայում իսկ Կասպարովը միշտ եղել է համար երկուսը թիմում: Տղաները բազմաթիվ երջանիկ պահեր են պարգևել մեր ֆուտբոլասեր հայրենակիցներին: Հարգելով իրենց, պետք է նշեմ, որ հավաքականում ոչ մեկ չի երաշխավորել իր տեղը վատ խաղի արդյունքում: Եթե այս հարցը տայիք հինգ տարի առաջ, ապա միանշանակ պատասխանը այլ կլիներ, սակայն այժմ տղաների բացակայությունը կարող է դրական անդրադառնալ հավաքականի խաղի վրա, եթե իհարկե իրենց փոխարինողները արժանի խաղ ցուցադրեն: Բացի դրանից, նման ընկերական հանդիպումները, որոնք գործնականում մրցաշարային որևէ հարց չեն լուծում, կարող են լավ հարթակ հանդիսանալ մեր նոր մարզչի համար ոչ միայն տատկտիկական փոփոխություններ կատարելու, այլ նաև նոր ֆուտբոլիստների փորձարկման հարցում: Ամեն դեպքում ինչպես միշտ հավատանք և սպասենք մեր հավաքականի համոզիչ հաղթանակին: Ի վերջո Ռոմանի վերջին խաղն է: Շնորհակալություն Բերեզովսկի և ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/T2YlVukG5AqmxDOBLom4.jpg

    1920-ի սկզբից սկսվեց Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 19-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) դե ֆակտո և դե յուրե պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը Հայաստանի գերակայության տակ գտնվող տարածքներում: Մեր երկրի պետական սահմաններն այդ պահին ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի մարզը և Իգդիրի շրջանը) և Կարսի մարզի (ներառյալ Կարս, Սարիղամիշ, Արդահան քաղաքները) վարչական սահմաններն ամբողջությամբ՝ 60 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք: Նշենք նաև, որ բացարձակապես գերակշռող հայկական բնակչություն ունեցող Սյունիքն ու Արցախն այդ պահին դե ֆակտո հայկական անկախ ինքնավարությունների կարգավիճակներ ունեին, և նրանց դե յուրե Հայաստանին միանալը ընդամենը մոտակա ժամանակի հարց էր հանդիսանում: Հայաստանի Հանրապետության պառլամենտն Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհրդի այդ որոշման կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1920-ի հունվարի 25-ին հրավիրեց հանդիսավոր նիստ, որտեղ նախ կարդացվեց եվրոպական երկրների պաշտոնական ուղերձը՝ ուղղված անկախ Հայաստանի ժողովրդին, որից հետո ելույթ ունեցան պառլամենտի պատգամավորները: Ներկայացնենք մի հատված Սիմոն Վրացյանի ելույթից, որի դրույթները, կարծում եմ, զարմանալիորեն արդի են այսօրվա համար. «Մենք հասել ենք վերջին հանգրվանին: Այն, ինչ որ հայ ժողովուրդը ձևակերպել է իբրև անխախտ կամք, սկսում է իրականանալ: Ազատ Հայաստանը այլևս փաստ է ոչ միայն մեզ, այլև ուրիշների համար: Այն, ինչ որ հայ աշխատավորությունն իր արյան գնով է նվաճել, ընդունում և հաստատում են նրանք, որոնց ձեռքին է գտնվում այսօր աշխարհի ղեկը, և ավելի մեծ սիրով նրանք, որոնց պիտի անցնի վաղը պատմության ղեկավարությունը: Եվ եթե մինչև այժմ մեզնից պահանջվել է հեղափոխական եռանդ և անձնազոհություն, ապա այսուհետև մենք պետք է ցուցահանենք քաղաքական հասունություն ու պետական շինարարության կարողություն: Կյանքը մեր առջև դնելու է նոր պահաջներ և մեզանից է կախված մեր չափով անկախ Հայաստանի բարիք կամ չարիք դառնալը հայ ժողովրդի համար: Ես հավատում եմ, որ անկախ Հայաստանը չի փակվի նեղ պատյանի մեջ, և հայ դեմոկրատիան հավասար մեկ անդամը կլինի համաշխարհային ազատ դեմոկրատիայի ընդհանուր ընտանիքում»: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1512476025533591&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3

    Կարդալ ավելին

Քաղաքականություն