Գովազդի համար զանգահարել 099 999 409

Բելգիական ոստիկանությունը 2 մարդու է ձերբակալել Բրյուսելի ահաբեկչությունների ֆոնին

Բելգիայի ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել և արդեն ուսումնասիրում էԲրյուսելի օդանավակայանում պայթյուններ կազմակերպածանձանցից մեկի կադրերը տեսահսկման համակարգից, հաղորդում է The Daily Mail-ը:

 

Իրավապահները փորձում են գտնել հարձակումների հետևում կանգնած հնարավոր կասկածյալներին, և արդեն առնվազն երկու մարդ է ձերբակալվել Բրյուսելում՝ քաղաքի Հյուսիսային երկաթգծի կայարանի մոտակայքում:

 

Օդանավակայանի ողջ հատվածում տեղադրված է տեսահսկման համակարգ, այդ թվում նաև ժամանումների սրահում, որտեղ, հաղորդումների համաձայն, տեղի է ունեցել պայթյունը, գրում է լրատվամիջոցը:


Ուսումնասիրվում են նաև մետրոյի Մալբեկ կայարանից ստացված կադրերը, որտեղ պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել:

 

Բելգիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իրենց կարծիքով՝ ահաբեկչական հարձակումներում ներառված ահաբեկիչների մի մասը «դեռ ազատության մեջ է»։

Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/22/arrest/1970266

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն