Դուրս ենք բերում օրգանիզմից վնասակար նյութերը և ազատվում ավելորդ քաշից այս անհավանական՝ 48 ժամանոց դիետայի շնորհիվ

Այս դիետայի հիմքում ընկած են երկու ըմպելիքներ, որը պետք է ինքներդ պատրաստեք: 48 ժամվա ընթացքում դրանք մաքրում են օրգանիզմը հավաքված տոքսիններից և օգնում են նվազեցնել մարմնի քաշը՝ նյութափոխանակության արագացման հաշվին:

Ըմպելիք № 1

  • 300 մլ ջուր
  • 1 ճաշի գդալ մեղր
  • 0,5 թեյի գդալ աղացած կոճապղպեղ
  • 0,5 թեյի գդալ դարչին
  • 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • 1 ճյուղ անանուխ

Պատրաստման եղանակը

1 Բաժակի մեջ դրեք կոճապղպեղը, դարչինը, անանուխը, վրան եռացրած ջուր լցրեք, ծածկեք և թողեք այդպես մնա 10 րոպե:

2 Հետո թողեք, որ ըմպելիքը մի փոքր սառչի, ավելացրեք մեղրը և կիտրոնի հյութը:

3 Խմեք այս ըմպելիքը քնելուց առաջ:

Ըմպելիք № 2

  • 2 լոլիկ
  • 4 պճեղ սխտոր
  • 6 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • 500 մլ ջուր

Պատրաստման եղանակը

1 Բոլոր բաղադրիչները միասին հարեք բլենդերի օգնությամբ:

2 Կոկտեյլը խմեք առավոտյան՝ սոված փորին:

Այս երկու օրերի ընթացքում խուսափեք քաղցրավենիք, թխվածքներ, գազավորված ըմպելիք օգտագործելուց: Կանաչ թեյ կարող եք անսահմանափակ քանակությամբ խմել:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն