Կարպիս Փաշոյանի հարցազրույցը մեր կայքին

Միքանի օր է ինչ ֆեյսբուքահայության շրջանում լայն տարածում է գտել Կարպիս Փաշոյանին աշխատանքից հեռացնելու թեման: Մեր կայքը զրուցեց Կարպիս Փաշոյանի հետ ֆեյսբուքահայությանը հուզող հարցերին պատասխաններ տալու նպատակով:


Բարև Ձեզ, դուք մինչ այս դեպքը,այլ խնդիրներ ունեցել եք դպրոցում, տնօրենի կամ ուսուցիչների հետ ?

 Մինչև ՈՉ-ի շարժումը, երբևէ խնդիրներ չեն եղել, ավելին՝ բոլորի հետ ունեցել եմ ջերմ հարաբերություններ

Իսկ դուք դպրոցում ՈՉ-ի քարոզ կատարել եք,ինչպես պնդում են ուսուցիչները?

Աշակերտները տեսանյութերում այդ հարցին պատասխանել են, ոչ երբեք նման գործունեությամբ չեմ զբաղվել:

ԿԳՆ-ից ինչ-որ արձագանքներ կան այս դեպքի առթիվ, ձեր հետ չեն փորձել կապնվել?
ՈՉ

Եթե նախարարի հրաման լինի, ըստ որի դուք վերականգնվեք աշխատանքի,պատրաստ եք ետ գնալ դպրոց?

Այլևս չեմ կարող աշխատել այդ նույն տնօրենի և ուսուցիչների հետ:

Ձեզ առաջարկ եղավ Անանիա Շիրակացու անվան ճեմարան-ում աշխատելու, արդեն կապնվել եք ճեմարանի տնօրինության հետ?

Հանդիպում եղել է, բայց հարցը դեռ վերջնականապես քննարկված չէ, մասնավորապես կան մի շարք ընթացակարգեր:

Շնորհակալություն հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար

Շնորհակալություն հարցերի համար

Հ.Գ. Մեր կայքը դատապարտում է նմանօրինակ դեպքերը, երբ ուսուցչին հանում են աշխատանքից զուտ իր քաղաքական հայացքների համար և պատրաստ է լուսաբանել այս խնդիրը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն