Գովազդի համար զանգահարել 099 999 409

6 բուժիչ միջոցներ եղունգների ամրացման համար տնային պայմաններում

Թույլ եղունգները գրեթե անհնար է երկարացնել և գեղեցիկ տեսք տալ դրանց,և մենք առաջարկում ենք մի մի քանի միջոց կոտրվող եղունգների դեմ պայքարելու համար՝ 

  1. Հում սոխ: Սոխի հոտը շատերին դուր չի գալիս, դրա պատճառով հաճախ արցունքոտվում են մարդկանց աչքերը, սակայն պետք չէ մոռանալ, որ այն հիանալի միջոց է եղունգներն ամրացնելու համար: Հում սոխը մասերի բաժանեք, այն դրեք եղունգի վրա և պահեք նվազագույնը 15 րոպե:
  2. Բնական յուղեր:  Եղունգների համար լավագույն միջոցներից մեկը նշի յուղն է: Դրանք ամրացնելու համար կարող են օգտակար լինել նաև այլ եթերային յուղեր: 2 ճաշի գդալ եթերային յուղը խառնեք 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ, ապա թրջեք բամբակըն այս նյութով և դրեք եղունգի վրա: Պրոցեդուրան կրկնեք շաբաթվա ընթացքում երեք անգամ:
  3. Սխտոր: Մի փոքր սխտորը ճզմեք և ավելացրեք մեկ բաժակ ջուր: Եղունգները 20 րոպե թողեք այս խառնուրդի մեջ: Պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել շաբաթվա ընթացքում 2 անգամ:
  4. Ալոէ վերա: Ալոէ վերան բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Այն կարող է նաև լավացնել եղունգների վիճակը: Մեկ ճաշի գդալ ալոէ վերայի մզվածքը խառնեք 3 կաթիլ ձիթապտղի յուղի հետ: Լավ խառնեք, մինչև ստացվի միատարր մասսա, ապա թրջեք բամբակով և դրեք եղունգների վրա:
  5. Վարունգի հյութ: Մի քանի վարուգի հյութը քամեք, լցրեք խոր ամանի մեջ և մատներն ընկղմեք դրա մեջ:
  6. Ձիթապտղի յուղ, մեղր և ձու: Այս երեք միջոցներն էլ սնուցում են եղունգները: 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղը խառնեք մեկ գդալ մեղրի և ձվի մեկ դեղնուցի հետ: Խառնուրդը քսեք եղունգներին և թողեք մեկ ժամ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն