Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ծնունդդ շնորհավոր, հերոս

Загрузка...

1992 թվականի հուլիսի 3-ին Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ ռազմական առաջադրանք կատարելիս իր մարտական ընկերներ Արմեն Երիցյանի (Երո) և Արա Ավագյանի (Արայիկ) հետ զոհվեց արցախյան պատերազմի լեգենդար հերոս ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ (Դուշման):«Ո՛չ կոմունիստ եմ, ո՛չ հնչակ ու դաշնակ, ես կռվող ու հող ազատագրողն եմ,- իր տեսակետն արտահայտել է Վարդանը։- Թող կորչե՛ն բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք խանգարում են ազգի շահերին»: Դուշման Վարդանն ապրեց ընդամենը 26 տարի, արցախյան շարժման հենց սկզբից անմիջապես ճանաչվեց և չորս տարվա մեջ դարձավ առասպելական հերոս:Հերոսությունը հենց այնպես, հանկարծ ու ակամա չի դրսևորվում, այն վաստակվում է իմացյալ մահի զգացողությամբ ավելի վաղ, նույնիսկ ծննդից առաջ, պապերից ստացածի` գենետիկականի թելադրանքով:Վարդան Ռոբերտի Ստեփանյանը ծնվել է 1966-ի մարտի 9-ին, Երևանում: Վարդանը՝ Արմեն Երիցյանի հետ, ստեղծեց «Ասպետ» ռազմական դպրոցը, ուր կռվող տղաներն էին մարզվում: «Զենք վերցնելն ու կռիվ գնալն արդեն հերոսություն է, իսկ լավ, թե վատ զինվոր կդառնան, արդեն հրամանատարներիս գործն է»:
Արդեն թափ էին առնում պատերազմական գործողությունները` Երասխի, Ասկերանի, Շահումյանի մարտերը: Վարդանը տարերքի մեջ էր: Ընկերները նրան տվեցին «Դուշման» անունը և «Դուշմանը» դարձավ առասպելական: Արցախում զենքի պակաս էր զգացվում, և նա անձամբ մեկնեց Ռուսաստան` զենք հայթայթելու: Դուշմանը վստահություն էր ներշնչում, նրա հավատը, որ Շուշին շուտով կազատագրվի թուրքերից, վարակիչ էր: Դուշմանի մասին լեգենդներ են հյուսվում և մեծ արագությամբ տարածվում և՛ հայերի, և՛ թուրքերի շրջապատում, որովհետև եկել էր պահը, և հերոսական էին նրա բոլոր մտահղացումներն ու արարքները:«Հայրենիքի համար սխրանք կատարելն ու հաղթանակելու հավատն են մեր ուժի աղբյուրները»,- այսպիսի պարզաբանում է տալիս Վարդանը:
Ահա ևս մի քանի բացատրություն իր արարքների մասին. «Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»:
Մեծերը կանխազգում են գալիքը… Այդպես էլ եղավ. զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից …«Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»:
Դուշմանը թաղվեց ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ, իսկ մինչ այդ պատգամել էր. «Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի»:
Եվ ազգը սիրեց…Վարդան Ռոբերտի Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով:
Նրա մասին ֆիլմեր են նկարահանվել, գրքեր են գրվել, երգեր են երգվում, գործում է նրա անվան գրադարան-տուն թանգարանը, Շուշիի փողոցներից մեկն անվանակոչված է նրա անունով, ծնվում և մեծանում են նրա անունը կրող նոր զինվորներ, ԵՊՀ-ում կա նրա անվան լսարան, տարբեր դպրոցների ռազմագիտության սենյակներ նրա անունով են…
Դուշման Վարդանը հայ ժողովրդի սիրված և մնայուն հերոսներից է:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=930512153723649&set=a.180107422097463.39659.100002946195874&typ

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/h8Y8tGXtRo2JpFLcDrsb.jpg

    Նախօրեին Անկարայում տեղի ունեցած "Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ իսլամիստ ահաբեկիչները նախապատրաստել էին ահաբեկչություն իրականացնել...Մայիսի 21-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին,որ ահաբեկչություն նախապատրաստողներից մեկը ձերբակալված է,իսկ երկուսին էլ սպանել են ոստիկանները...Քիչ առաջ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն մանրամասներ են հաղորդում և ահաբեկիչների անուններ տալիս... Թուրքական NTV հեռուստաընկերությունը հղում անելով Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջին հաղորդում է,որ տաքսիստը,ում միջոցով բացահայտվել է ահաբեկչությունը և ով ահաբեկիչներին Ստամբուլից իր մեքենայով բերել էր Անկարա,Ադրբեջանի Գուսարի շրջանի Յասաբ գյուղի 24-ամյա բնակիչ Աբուհուսեյն Ջալիլովն է...Իսկ նրա կողմից Անկարա բերված երկու ահաբեկիչները,ովքեր սպանվել են ոստիկանական հատուկ գործողության ժամանակ ևս Ադրբեջանի քաղաքացիներ են... Այս ամենից կարելի է եզրակացնել,որ Էրդողանն այսուհետ ավելի շատ պետք է վախենա ադրբեջանցիներից,քան քրդերից և հայերից...Էրդողանի թշնամիները փորձել են նրան այնպիսի հարված հասցնել,որտեղից նա չէր էլ սպասում...Դա Ադրբեջանն է...Բաքվի կողքին ամեն հարցում միշտ կանգնած Էրդողանն ամենաքիչը սպասում էր,որ իր "քարդաշ" Իլհամի ղեկավարած երրից կստանա հարված... Ադրբեջանի իշխանությունների կողմից այն "անտարբերությունը",որը դրսևորվում է ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների հետ Ադրբեջանի քաղաքցիների համագործակցությանը բումերանգի էֆեկտը տվեց...Իլհամ Ալիևը մտածում էր,որ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում,Աֆղանստանում և այլ տեղերում ահաբեկչության բնագավառում փորձ ձեռք բերած իր քաղաքացիները հետ վերադառնալով Ադրբեջան կօգտագործվեն Հայաստանի և Արցախի դեմ...Սակայն,վարունգը թարս բուսնեց...Իլհամի "բուծած" տեռորիստները թիրախավորել էին Իլհամի մեծ եղբայր,Թուրքիայի ֆաշիստ բռնապետ Ռեջեփ Էրդողանին... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1368722473211698

    Կարդալ ավելին
  • Թուրքիան՝ այսօր