Լևոն Արոնյանի մրցակիցները՝ Norway Chess 2016-ում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի ապրիլի 18-ից 29-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայանալիք Norway Chess 2016 սուպերմրցաշարին:

Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցիներ Վլադիմիրր Կրամնիկն ու Սերգեյ Կարյակինը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, հնդիկ Պենտալա Հարիկրիշնան եւ ուկրաինացի Պավել էլյանովը: Վերջին մասնակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:

Հիշեցնենք, որ այս ամիս Արոնյանը կմասնակցի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: Մոսկվայում մարտի 10-30-ն անցկացվելիք մրցաշարի մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրն: Կկայանան նաեւ Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) եւ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա) պարտիաները:

Մոտ 420 հազար եվրո մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարի հաղթողը իրավունք կստանա նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն