«Բորուսիա» - «Բավարիա». «Յուվենտուսի» սկաուտները կհետեւեն Հենրիխ Մխիթարյանի խաղին

Загрузка...

Թուրինի «Յուվենտուսի» սկաուտները ներկա կլինեն Մյունխենի «Բավարիայի» ու Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի կենտրոնական խաղին:

Tuttosport-ի համաձայն՝ Իտալիայի չեմպիոնի ներկայացուցիչները Դորտմունդ են ժամանել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու գերմանացի Իլկայ Գյունդոգանի խաղին հետևելու համար: «Յուվենտուսը» վաղուց է հետաքրքրված «Բորուսիայի» կիսապաշտպաններով, իսկ այդ խաղում կհետևի նաև «Բավարիայի» գերմանացի ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեին:

Հիշեցնենք, որ «Բավարիան» նաև թուրինցիների մրցակիցն է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում, որի առաջին խաղում թիմերը բաժանվել են ոչ ոքիով՝ 2:2: «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա մարտի 5-ին Դորտմունդում և կսկսվի Երևանի ժամանաով 21:30-ին: 25-րդ տուրից հետո երկրորդ տեղում գտնվող դորտմունդցիները 5 միավոր զիջում են Խոսեպ Գվարդիոլայի թիմին:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/pmzcO6Gv4WrE5DA5JJid.jpg

    Կարող եք համարել, որ իմ այս նամակը «Ազդարարի մասին» օրենքի առաջին փորձարկումն է Հայաստանում: Եվ այսպես, համաձայն ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքի հոդված 2-ի 6-րդ կետի «գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձեւավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձեւավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.» Ավելի պարզ, եթե այս կամ այն կազմակերպությունը տարին փակել է վնասով, ապա հաջորդ տարի գովազդային վիճակախաղ անցկացնելու իրավունք ունի միայն այն դեպքում, եթե ձեռք է բերել վիճակախաղ անցկացնելու արտոնագիր: Համաձայն ֆինանսական հաշվետվության «Վեգա» խանութների ցանցը 2015 և 2016թթ փակել է վնասով (այդ մասին են վկայում կազմակերպության կայքում բերված տվյալները:http://vega.am/PDFs/fin2016.pdf), սակայն, առանց վիճակախաղի արտոնագիր ձեռք բերելու, 2016 և 2017 թթ կազմակերպել է ավտոմեքենաների գովազդային խաղարկություն, ինչի մասին արդեն գրեթե 2 տարի վկայում են այդ կազմակերպության բազմաթիվ գովազդային հոլովակները գրեթե բոլոր գովազդային հարթակներում:  Համարեք սա տնտեսական հանցագործության մասին հայտարարություն: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1772463306129559

    Կարդալ ավելին

Քաղաքականություն