Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2017թ. ապրիլի սկզբին. Հովհաննես Սահակյան

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մոտավորապես 2017թ. ապրիլին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրությունների անցկացման կոնկրետ օրը դեռ որոշված չէ։ «Խորհրդարանական ընտրությունները կկայանան մոտավորապես 2017թ. ապրիլի 1-10-ը»,- հավելել է Սահակյանը՝ ընդգծելով, որ պահպանվելու են բոլոր սահմանադրական նորմերը։

Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան գործող խորհրդարանի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 50 օրվա ընթացքում։ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը լրանում է 2017թ. մայիսի 17-ին։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն