Գովազդի համար զանգահարել 099 999 409

Հետաքրքիր փաստեր տղամարդու վախերի մասին

Загрузка...

Եթե աղջիկները իրավունք ունեն վախենալ մթությունից, մեծ շներից, մկներից և սարդերից, ապա տղամարդուն դա «հարիր» չէ: Եթե հիշենք բոլոր ստերեոտիպները, ապա տղամարդը իրավունք չունի որևիցե բանից վախենալ: Իսկ ինչպե՞ս դա անել, եթե շուրջ բոլորդ աշխարհի վերջ է, բնական աղետներ են և սիրելիդ էլ սկսել է կողքերը նայել:

Ի հակառակ բոլոր ստերեոտիպների, տղամարդը, ինչպես նորմալ մարդ, ունի վախեր: Դա շատ նորմալ է, այս վախերը կապ չունեն որևիցե ֆոբիաների հետ, այդ իսկ պատճառով բուժման մասին խոսք լինել չի կարող:

Կարծում եմ տղամարդկանց համար օգտակար կլինի իմանալ այդ վախերի մասին և կարողանալ ղեկավարել դրանք, իսկ կանանց համար օգտակար կլինի ավելի հեշտ հասկանալ տղամարդուն և նրա հոգեբանությունը: Սա կարելի է համարել մի փոքրիկ գաղտնազերծում: Եվ այսպես, այդ վախերն են.

Անիմաստ ապրած կյանք

Այս վախը այցելում է տղամարդուն 35-40 տարեկանում: Ապրած կյանքին ետ հայացքը նույնիսկ ժպիտ չի
 առաջացնում: Տղամարդը վստահ է՝ կյանքը չհաջողվեց և այն ապրել է անիմաստ: Սիրելի կանայք իրհարկե գիտեն, որ դա կոչվում է՝ «Միջին տարիքի ճգնաժամ»:

Իրականում այստեղ կապ չունի տղամարդու կյանքում ինչ-ինչ բաների հասնել կամ չհասնելը: Այստեղ միակ մեղավորը տղամարդու օրգանիզմի քիմիական ռեակցիաներն են: Դա կանցի, և ավելին, դա երբեք այլևս չի կրկնվի: Կանանց խորհուրդ է տրվում այդ ընթացքում աջակցել տղամարդուն և լինել նրա կողքին:
 

Ծաղրուծանակ

Տղամարդիկ երբեմն ծիծաղելի մարդուն համարում են թույլ: Այդ իսկ պատճառով ջենտլմենները շատ են վախենում հայտնվել կուրյոզային իրավիճակներում:

Փոփոխություններ

Հին և կանգուն, նշանակում է վստահելի և հանգիստ: Տղամարդը չի կարող կնոջ նման ամիսը մեկ փոխել իր իմիջը կամ բնակարանի կահավորումը: Ամեն նորը նրան վախեցնում է և նույնիսկ կարող է պանիկայի հասցնել:

Կնոջ մերժումը

Ոչ մի տղամարդ մինչև վերջ չի կարող հասկանալ կնոջը (հակառակը պնդելը նույնպես ճիշտ է): Իսկ եթե նույնիսկ հասկանում է, փաստ չէ, որ ճիշտ: Ծնվում է անվստահություն՝ ճի՞շտ է արդյոք իր կողմից հասկացվել կանացի ազդանշանները թե ոչ: Արդյունքում, ժամադրության ժամանակ, տղամարդը նստած չի կարողանում իր տեղը գտնել:

Միակ ելքը ինքնավստահության բարձրացումն է՝ համոզել քեզ, որ մերժումով աշխարը չի վերջանում:

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://mediamag.am/mens-fears/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն