Գովազդի համար զանգահարել 099 999 409

Թուրքիան թույլ չի տա, որ քրդերը Սիրիայում պետություն ստեղծեն

Թուրքիան ոչ թե անհանգստանում է, որ Սիրիայում քրդեր կան, այլ որ այնտեղ կա Սիրիայի քրդերից կազմված զինված խմբավորում YPG-ն (Ժողովրդի պաշտպանության ուժեր)։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը պնդել է, թե PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ու YPG-ի միջեւ տարբերություն չտեսնողներն այլ հաշվարկներ ունեն, սակայն նրանց հետախուզական զեկույցներում կա այդ երկու կառույցների միջեւ կապի մասին ապացույցներ։ «Մեր խնդիրը Սիրիայի քրդերը չեն, մեր խնդիրը Սիրիայի քրդերի YPG-ն է։ Մեր հիմնական խնդիրն է թույլ չտալ PKK-ի միջոցով Սիրիայում քրդական պետություն ստեղծել։ Թուրքիան երբեք թույլ չի տա, որ նման բան լինի»,-ասել է Իբրահիմ Քալընը։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն