Գովազդի համար զանգահարել 099 999 409

Հուսով եմ, որ Աշոտյանը այս հարցազրույցից հետո ինձ համար iPhone կգնի. Հարցազրույց Նարեկ Միրզոյանի հետ

Загрузка...

Բարև Ձեզ հարգելի Նարեկ, որքա ՞ն ժամանակ է, որ գրանցված եք ֆեյսբուքում

- Բարև Ձեզ, Ֆեյսբուք սոցիալական հարթակում գրանցված եմ 2012 թվականի փետրվարի 14ից :)

 

Որքա՞ն ժամանակ է որ ակտիվ եք ֆեյսբուքում

- Նշեցի, որ Ֆեյսբուքում գրանցված եմ 2012 թվականից, բայց որպես ակտիվ Ֆեյսբուքահայ, իմ գործունեությունը սկսել եմ 2014 թվականից:

 

Ի՞նչ առավելություններ և բացասական կողմեր ունի ֆեյսբուքը ձեր համար

- Որպես առավելություն կնշեմ՝ օպերատիվությունը: Որպես լրագրող ու ինֆորմացիայի արագ տարածման միջոց, ես նախընտրում եմ հենց՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցը: Բացի դրանից, այն լավ միջոց է ընկերների, ծանոթների հետ շփվելու, ինչպես նաև գործնական կապեր հաստատելու արտերկրի գործըկերներիս հետ: Իսկ որպես բացասական կողմ, կնշեմ միայն ֆեյքերին, «ովքեր» չգիտես թե ինչու, հենց գրանցվում են Ֆեյսբուքում, միանգամից սկսում են ընկերության հայտ ուղարկել « մասնագետ » Ֆեյսբուքահայերին: ))))

 

Արդյո ՞ք ճիշտ է, որ ֆեյսբուքում ձեր ակտիվության շնորհիվ եք աշխատանքի անցել :))))

- Միանգամայն ոչ, քանի որ լրագրության ոլորտում 2012 թվականից եմ, իսկ որպես ակտիվ Ֆեյսբուքահայ՝ 2014-2015-ից: Հետևաբար, ունեցել եմ աշխատանք, և նոր դարձել եմ ակտիվ օգտատեր:

 

Ունե ՞ք այնպիսի ֆրենդներ, որոնց տանել չեք կարողանում, բայց պահում եք ձեր ֆրենդների ցուցակում

- Հա, քույրս է )))

 

Ի ՞նչ զվարճալի դեպք կհիշեք կապված ֆեյսբուքի հետ

- Բավականին շա՜տ զվարճալի դեպքեր են եղել, բայց ամենազվարճալին այն է, որ պետք է ընկերներիցս մեկին հաղորդագրություն ուղերկեի, բայց պատահաբար այն ուղարկեցի պատգամավորներից մեկին: Հիմա դա անցած դեպք է, բայց ամեն անգամ, երբ հանդիպում եմ այդ պատգամավորին երկուսս էլ չենք կարողանում զսպել մեր ծիծաղը: Պարոն Էսինչյան, բարևներ )))

 

Ի ՞նչը չեք կարողանում տանել ֆեյսբուքում

- ՖԵՅՔԵՐԻՆ ու այն օգտատերերին, ովքեր իրենց « հռչակել » են՝ ռազմական փորձագետ ու իրենց իրավունք են վերապահում, գրառումներ կատարել՝ Հայոց բանակի մասին: Քանի որ լավ առիթ է, ուզում եմ կոչ անել այդ օգտատերերին, որպեսզի նրանք զերծ մնամ նման գրառումներ կատարելուց: Վերջ ի վերջո, մենք ունենք ռազմական փորձագետներ, ովքեր հանրությանը տրամադրում են հավաստի տեղեկատվություն, իսկ Հայոց բանակի մասին կեղծ ու նենգ տեղեկատվություն տրամադրողներին ուղղակի խղճում եմ…

 

Ի՞նչն է ձեզ նյարդայնացնում ֆեյսբուքահայության շրջանում

- Անհայտ հայտնիները, ովքեր քասթինգը անցնելուց հետո, նկարահանվում են մեկ, կամ երկու ֆիլմում, կամ ասենք հայտնիներից որևիցե մեկի հետ լուսանկարվում են ու վերջ, իրենք դառնում են համաշխարհային աստղ և Ֆեյսբուքում ունենում են լայք փեյջ: ))

 

Դուք հաճախ ձեր գրառումներով Արմեն Աշոտյանից iPhone եք ուզել, նա տեղյա՞կ է, այդ մասին? :)))

- Իրենից հարցրեք: )

 

Հիմա երբ Արմեն Աշոտյանը նախարար չէ, շարունակելու՞ եք նրանից iPhone ուզել և ինչի՞ց հետո որոշեցիք iPhone ուզել իրենից :)))))

- Անկեղծ ասած ես նախկին նախարարից այֆոն չէի էլ ակնկալում, չանյած ի՞նչ իմանաս: Ուղղակի, դա մի միջոց էր, որպեսի Ֆեյսբուքում որոշ չափով կարողանայի « հայտնի» դառնալ, հայտնի, ոչ թե համաշխարհային ճանաչում ձեռք բերեի, այլ, ուղղակի որպես ակտիվ օգտատեր և կարող եմ ասել, որ այո դա ստացվեց ինձ մոտ : ))))

 

Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի :)

- Ես նույնպես շնորհակալ եմ հետաքրքիր հարցարույցի համար, հուսով եմ, որ Աշոտյանը այս հարցազրույցից հետո ինձ համար այֆոն կգնի: )))

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/5bxeyh0oqVmxFwkz7lUn.jpg

    Այս լուսանկարն արված է քիչ առաջ, Դավիթաշենում։ Սա այն ծառերից մեկն է, որոնք էտելու համար չորս անչափահաս երեխաների հայրը հիմա բանտում է, որքան էլ մարդը փորձում էր բացատրել, որ ինքն իր տնկած ծառերը փչացնելու շահ չուներ, ինքը դրանք պարզապես էտել է։ Լավ նայեք այս լուսանկարը, տիկնայք ու պարոնայք։ Այն շատ բանի մասին է խոսում։ 1. Այն նախ խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը վերջապես մեր երկրում պետք է ծառեր էտելու ստանդարտ ներդնի ու հսկի, որ ամեն գարնան Հայաստանի քաղաքներում էտելու անվան տակ ծառերը չբռնաբարեն։ 2. Այն խոսում է նաև այն մասին, որ սոցիալական ցանցերում մենք բոլորս շատ հաճախ չգիտեմ ինչու վերածվում ենք արյուն պահանջող զանգվածի՝ փրփրած բառապաշարով ու առանց հոշոտվողին փաստաբանի իրավունք տալու։ Արդյունքում փչացնում ենք ամեն ինչ՝ մարդկային կյանքերի վրա ազդեցություն թողնող որոշումների դրդելով տեղեկատվական դաշտի յուրաքանչյուր հոսանքից սարսափող իշխանավորներին։ 3. Եվ վերջապես այս լուսանկարը խոսում է այն մասին, որ իշխանության մեջ սթափությունը էապես կաղում է։ Կարդում են սոցիալական ցանցերի հերթական աղմուկը, խառնված իրենք ավելի բարձր աղմուկ են բարձրացնում ու տանում փակում մարդուն, որը չի հասցնում ասել, որ անմեղ է։ Ինձ կարդացող սիրելի՛ պաշտոնյաներ, մի ճար գտեք բանտից ազատեք անչափահաս երեխաների հորը։ Ես չգիտեմ նա ով է, բայց սիրտս ցավում է։ Նա հանցագործություն չի կատարել․ ծառը կանաչում է։ Կարծում եմ՝ բոլորն էլ կանաչելու են, ինչպես ինքն էր պնդում։ Թողե՛ք մարդը գնա իր զավակների մոտ, Աստծո սիրուն։ Մենք բոլորս պատրաստ ենք հենց հիմա մոռանալ, որ իշխանական բուրգը ներքևից մինչև վերև ահասարսուռ դատապարտել է կատարվածը․ ինչ եղել եղել է, թողեք այդ մարդուն իր զավակների մոտ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10156152559013378&set=a.10150185574098378

    Կարդալ ավելին
  • «Թե՜…»

Քաղաքականություն