Դորտմունդի «Բորուսիան» ֆավորիտ է «Պորտուի» դեմ պատասխան խաղում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» Պորտուգալիայում կմրցի «Պորտուի» հետ:

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում գերմանական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 2.15 գործակցով: Պորտուգալացիների հաղթանակը ստացել է 3.3 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.4:

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած առաջին խաղում «Բորուսիան» առավելության է հասել 2:0 հաշվով: Այսօր կայանալիք պատասխան խաղը կսկսվի Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն