Գովազդի համար զանգահարել 099 999 409

Գասպարիի նկատմամբ տեղի է ունենում խոշտանգում. Զարուհի Փոստանջյանի այս տեղեկությունը Ա. Հովհաննիսյանն առաջին անգամ էր լսում

Загрузка...

Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ՔԿՀ-ում խցակիցները խոշտանգում են, վրան սառը ջուր լցնում և ծեծի են ենթարկում:

Հարցին պատասխանած ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ընդհանուր խցում, որտեղ Գասպարին «պառկել է ու խցակիցների հետ որոշակի լարվածություն է առաջացել», ինչից հետո տեղափոխվել է այլ խուց, որտեղ մնացել է 1 անձի հետ` մինչև հոգեբուժարան` դատահոգեբուժարան տեղափոխվելը:

Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գոնե մինչև ԱԺ դահլիճ գալը տիրապետել է այն տեղեկատվությանը, որ բժիշկներին Վարդգես Գասպարին հայտնել էր, որ ոչ մի առողջական խնդիրներ չունի և որ խցակիցների ետ կապված բողոք չի ներկայացրել:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն