Գովազդի համար զանգահարել 099 999 409

Facebook-ն ամբողջ աշխարհի օգտատերերի համար «Ինձ դուր է գալիս» կոճակին հավելումներ է թողարկել

Facebook սոցիալական ցանցը «Ինձ դուր է գալիս» (like) կոճակին հինգ հավելում է թողարկել, որոնք արտացոլում են օգտատիրոջ հակազդեցությունների հինգ առավել հաճախակի հանդիպող հուզական նրբերանգները: 

Նորույթը անցյալ տարվա հոկտեմբերին փորձարկվել է համացանցի միայն Իռլանդիայի եւ Իսպանիայի հատվածում: Այժմ միացվել են մնացած երկրները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Հակազդեցությունների տեսակների գունապնակը լրացվել է հինգ նոր տարրով, որոնք հայտնվում են like կոճակը սեղմելու եւ երկար պահելու դեպքում: Դրանք են` angry, sad, wow, haha եւ love: Վեցերորդ խորհրդանիշից` «ուաու», որը փորձարկվել էր Իռլանդիայում եւ Իսպանիայում, հրաժարվել են:

Անցյալ տարվա սեպտեմբերին ընկերության ղեկավար Մարկ Ցուկենբերգը  Facebook-ի օգտատերերին խոստացել էր բազմազան դարձնել արձագանքների նրանց զինանոցը:  Բայց ընկերության ղեկավարությունը կտրականապես մերժեց «Ինձ դուր չի գալիս» կոճակի ներմուծումը` խուսափելու բացասական հույզերի մեծ դրսեւորումներից: 

Սուրբ Վալենտինի օրվա հետ կապված` Facebook-ում ժամանակավորապես հատուկ կոճակ են ներմուծել նետից խոցված կարմիր սրտի տեսքով: Այն թույլ է տալիս  առանց շատ ժամանակ ծախսելու, շնորհավորանք ուղարկել Բոլոր սիրահարների օրվա կապակցությամբ եւ նույնիսկ գեղեցիկ ձեւավորել այն:  

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն