Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ավտոկայանատեղիի տնօրենը կասկածվում է «ՍԱՊՖԻՌ գիշերային ակումբ, ջենտլմեն» ակումբի մոտ 2 քաղաքացու դանակահարելու մեջ

Երեկ՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ «պարանոցի և ճակատի շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Բաբաջանյան փողոցի թիվ 30 և թիվ 2 շենքերի բնակիչներ, 27-ամյա Խաչատուր Մարիանյանը և 44-ամյա Ստեփան Գալստյանը: 

Խ. Մարիանյանը ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Մասիս քաղաքում, իսկ Ս. Գալստյանը՝ Մալաթիա թաղամասի մոտակայքում գտնվող գնացքի գծերի վրա վայր ընկնելու հետևանքով: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նրանց ասածները չեն համապատասխանում իրականությանը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով պարզել են, որ նրանց «ՍԱՊՖԻՌ գիշերային ակումբ, ջենտլմեն» ակումբի մոտ մարմնական վնասվածքները պատճառել է Բաբաջանյան փողոցի 50/1 հասցեի բնակիչ, 28-ամյա Կարեն Մեհրաբյանը: Վերջինս ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս, իսկ վերջիններս էլ ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին և իրեն պատճառել մարմնական վնասվածքներ: 

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է կատարվում: Գ . Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Մեհրաբյանն աշխատում է «Կարգ ԳԱ» ՍՊԸ-ի ավտոկայանատեղիում՝ որպես տնօրեն:

Նյութի աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2016/02/24/77902/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն