Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ինչպե՞ս բուժել հազը

Ինչպե՞ս բուժել հազը: Այս հարցը շատերին է անհանգստացնում: Նույնիսկ թանկարժեք դեղամիջոցները միշտ չեն օգնում ազատվել ձանձրացնող հազից: Ձեզ ենք ներկայացնում եզակի ժողովրդական միջոց, որն օգտագործում են հազը բուժելու համար:

Թրջոցի ջերմային ներգործության շնորհիվ ակտիվանում է արյան շրջանառությունը: Մեղրով թրջոցը առողջացման շատ թեթև և արդյունավետ միջոց է: Այն բուժում է գրեթե աննկատ և վնասակար ազդեցություն չի թողնում:

Նման թրջոցն ունակ է բուժել մեկ գիշերվա ընթացքում: Այն կարելի է ինչպես մեծահասակներին, այնպես էլ վեց ամսեկանից մեծ երեխաներին: Խորհուրդ չի տրվում թրջոցն անել բարձր ջերմաստիճանի դեպքում, բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ ալերգիա ունենալու դեպքում, ինչպես նաև մաշկային հիվանդություններ ունեցողներին:

Թրջոց՝ հազի դեմ

1

Ձեզ պետք կգան

  • 1 ճաշի գդալ մեղր
  • 1 ճաշի գդալ ալյուր
  • 1 թեյի գդալ բուսայուղ
  • Թանզիվ (մարլյա)
  • Անձեռոցիկ
  • Կպչուն ժապավեն

Օգտագործման եղանակը

Երեխաներին այս թրջոցները պետք է դնել երեկոյան՝ քնելուց 2-3 ժամ առաջ: Մեծահասակները կարող են թողել թրջոցը ողջ գիշերվա ընթացքում և հանել առավոտյան: Առավել արդյունավետ լինելու համար, մեծահասակները կարող են մանանեխի փոշի ավելացնել:

Խառնեք մեղրն ալյուրի հետ այնպես, որ ստացված զանգվածը չկպչի ձեռքերին: Ավելացրեք բուսայուղ: Անհրաժեշտության դեպքում մի փոքր էլ ալյուր ավելացրեք: Լցրեք այդ զանգվածն անձեռոցիկի վրա և փաթաթեք այն թանզիֆով:

Դրեք թրջոցը կրծքավանդակի կամ թիկունքի վրա և ամրացրեք կպչուն ժապավենով: Թրջոցը պետք է սրտից վերև լինի:

Հագեք շապիկ կամ գիշերազգեստ: Պատրաստվեք առատ քրտնարտադրության:

Ակտիվ նյութերը արդյունավետորեն դադարեցնում են օրգանիզմի բորբոքային գործընթացը: Թրջոցը տաքացնող ազդեցություն ունի: Այս գործընթացից հետո արդյունքն անմիջապես զգացվում է: Սա կօգնի խուսափել հետագա բարդություններից:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

  • /uploads/photos/fYdVj1NbpJLZUdqZhUZT.jpg

    Հարգելի պարոն նախագահ, 2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում, ըստ պաշտոնական վարկածի, հայտնաբերվել է որդուս՝ նշված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Դեպքից անցել է շուրջ 7 ամիս, սակայն հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ։ Ես վստահ եմ, որ որդուս մահվան գործում կան մեղավորներ։  Անցած 7 ամիսների ընթացքում այդ մասին մի քանի անգամ մանրամասն կերպով հայտնել ենք նախաքննության մարմնին։ Ավելին՝ հայտնել ենք կոնկրետ անձանց անուններ, ովքեր, իմ խորին համոզմամբ, առնչություն ունեն իմ որդու մահվան գործում, սակայն ապարդյուն։ Որևէ առաջընթաց չկա։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը սկզբում գտնվում էր ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնի վարույթում, սակայն, նկատի ունենալով, որ այդ մարմնի կողմից չեն կատարվում բավարար քայլեր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, մեր պահանջով գործի հետագա վարույթը տեղափոխվեց ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի վարչություն, սակայն կրկին արդյունք չկա։ Իսկապես անհասկանալի է նախաքննություն իրականացնող մարմնի որդեգրած վարքագիծը հանցագործության բացահայտման գործում, քանի որ որևէ էական տեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում, հակառակը, գնալով մարում են այն նվազագույն հույսերը, որ կային մինչ այդ։ Հարգելի պարոն նախագահ, Անցած 7 ամիսների ընթացքում հանդիպել եմ թե՛ նախկին, թե՛ գործող պաշտպանության նախարարներին։ Ոչ մի հուսադրող պատասխան՝ ձևական մխիթարանքից բացի։ Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե այդ ինչպես ստացվեց, որ որդուս մահից անմիջապես հետո նրա զորամասի հրամանատար Սամվել Մինասյանին նշանակեցին ավելի բարձր պաշտոնի, իսկ հենակետի ավագ Արամ Ղազարյանին շնորհեցին սերժանտի կոչում։ Այս ամենը բավարար էր, որպեսզի կորցնեմ իմ հավատն ու վստահությունը իրավապահ մարմինների և պաշտպանության նախարարության հանդեպ։ Հարգելի պարոն նախագահ,  Ես կորցրել եմ իմ միակ որդուն և ցանկանում եմ իմանալ ճշմարտությունը, թե ով կամ ովքեր են մեղավոր նրա մահվան գործում։ Ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, գտնում եմ, որ այն, ինչ կատարվում է որդուս մահվան գործով, ոչ միայն արդարացի չէ, այլև բարոյական չէ։ Այլ ելք չունենալով և հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունն ու հետևանքները՝ դիմում եմ Ձեզ՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի՝ խնդրելով և պահանջելով համապատասխան հանձնարարականներ տալ իրավասու մարմիններին՝ իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցառումները՝ բացահայտելու հանցագործությունը, որի արդյունքում, վստահ եմ, բոլոր մեղավորները կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք։ Հակառակ պարագայում նախաքննության մարմնի այսպիսի վարքագծի դրսևորման արդյունքում հանցագործությունը չի բացահայտվի, հնարավոր հանցագործները կմնան ազատության մեջ, որի հետևանքով կխաթարվի ոչ միայն հավատը պետության ու արդարադատության նկատմամբ, այլև կանարգվի որդուս հիշատակը։ Հարգանքով՝ Արսեն Մխիթարյանի հայր՝ Արթուր Մխիթարյան Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=584635128405129&id=100005759414165

    Կարդալ ավելին

Քաղաքականություն

  • /uploads/photos/HAI36PP21ToAIRGGY1Wt.jpg

    Ըստ բրիտանական IHS Markit վերլուծական կենտրոնի փորձագիտական զեկույցի՝ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կառույցը 2016թ. ընթացքում կորցրել է Իրաքում և Սիրիայում սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքների գրեթե ¼ մասը, թվային տվյալներով՝ շուրջ 18հազ. ք/մ տարածք(23%). համեմատության համար՝ 2015թ. ահաբեկչական կառույցը զիջել է տարածքների 14%-ն, իսկ ներկայումս զբաղեցնում է մոտ 60,4 հազ. ք/մ տարածք: Մարդկային կորուստների տեսանկյունից, ըստ Իրաքի ԶՈՒ տրամադրած տվյալների, միայն 2016թ. հոկտեմբերին մեկնարկած Մոսուլի ազատագրման ռազմագործողության ընթացքում սպանվել է ԻՊ-ի ավելի քան 3300 զինյալ: Իսկ ԻՊ-ի իրականացրած ահաբեկչական հարձակումների և կառույցի դեմ իրականացվող հակաահաբեկչական պայքարի հետևանքով 2016թ. ընթացքում միայն Իրաքում զոհվել է թվով 16361 խաղաղ բնակիչ: Վերոնշյալի համատեքստում, չնայած կառույցը հատկապես Իրաքում շարունակում է էական կորուստներ կրել, այդուհանդերձ շարունակում է լրջագույն ուղղակի սպառնալիք հանդիսանալ ինչպես մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների, այնպես էլ համայն մարդկության համար՝ աննախադեպ բարձր աստիճանի հասցնելով ահաբեկչական սպառնալիքն ամբողջ աշխարհում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1228505810519964

    Կարդալ ավելին