Օրվա աստղագուշակը. փետրվարի 21

Խոյ

Առավոտը Խոյերին կտա էներգիա և հնարամտություն, որն ավելի լավ է օգտագործել բարի նպատակներով: Դա կարող է լինել ինչպես նորի ստեղծում, այնպես էլ հնացածի քանդում: Այսօր ընկերությունը կգերադասեք ռոմանտիկ հարաբերություններից, նախապատվություն կտաք բիզնեսում ձեր հետաքրքրություններին, սպորտին, խաղերին: Աստղերը խորհուրդ են տալիս ձեր շահերը զոհաբերել միայն հանուն իսկական, փորձված ընկերների:

Ցուլ

Սկսելով նոր գործ` Ցուլերը ռիսկի են ենթարկում արդեն ձեռք բերածը: Սակայն ռիսկն անհրաժեշտ է, որպեսզի ձեզ, ձեր գործերն ու փոխհարաբերությունները դուրս բերի փակ շրջանից: Այս օրը կարող է փորձություն դառնալ ձեր նոր համոզմունքների, թե որքանով եք հավատարիմ նոր ծրագրերին և վճռական` դրանց իրագործման հարցում: Մտերիմները կարող են դեմ լինել ձեր նոր աշխատանքին, պաշտոնին, հետաքրքրությանը: Կարող են դժգոհ լինել նաև գործընկերները:

Երկվորյակ

Երկվորյակներին օրը բազմաթիվ դրական էմոցիաներ է խոստանում: Մանր տհաճությունները կփոխհատուցվեն դրական տրամադրությամբ, ապագայի համար լավ հեռանկարների գիտակցմամբ: Լավ է զարգացնել համատեղ գաղափարները, փնտրել համախոհների: Ընկերասիրությունը և շփվողականությունը կարող են դեպի ձեզ հրապուրել նոր ընկերների և վերադրաձնել հներին: Հնարավոր է շփոթմունք ընկերական հարաբերության և սիրային հրապուրանքի միջև:

Խեցգետին

Խեցգետինների համար օրը կարող է երկակի լինել: Ցանկացած նորություն հետաքրքրություն և այն փորձելու ցանկություն կառաջացնի, սակայն կարող է ուղեկցվել նաև անվստահությամբ, բնազդային զգուշությամբ: Շատ Խեցգետինների համար դժվար կլինի մինչև վերջ թուլանալ նույնիսկ խաղաղ ընկերական միջավայրում: Թաքնված լարվածությունը կարող է բարդացնել սիրային հարաբերությունների զարգացումը` դրանցում անպետք պատնեշներ ստեղծելով:

Առյուծ

Առյուծներն այսօր զգայուն են արտաքին ազդակների նկատմամբ: Հետաքրքիր առաջարկությունը կարող է դրդել ակտիվության, օրինակ` ստիպել ձեզ մեկնել ուղևորության, սկսել սովորել: Օրը թույլ է տալիս կարգավորել երկխոսությունը` նույնիսկ մնալով մրցակիցներ: Էմոցիաները չպետք է խանգարեն օբյեկտիվությանը: Դատելով ռացիոնալ` կարող եք համատեղելիության ինքնատիպ քննություն անցկացնել և ազատվել նրանցից, ովքեր չեն կարող ձեզ համար լավ գործընկեր լինել:

Կույս

Օրը հարմար է աշխատավայրի արդիականացման համար: Հագեցած օր է սպասվում այն Կույսերին, որոնք հայտնվել են նոր կոլեկտիվում, սկսել են զբաղվել սկզբունքայնորեն այլ գործունեությամբ: Յուրօրինակ լուծումների որոնումները թույլ կտան ոչ միայն նոր ընկերներ ձեռք բերել և բազմազանել շփման շրջանակը, այլև ֆինանսական ոլորտում ձեզ համար նոր հեռանկարներ բացել: Հավելյալ եկամտի միջոց կարող է դառնալ ցանցային բիզնեսը:

Կշեռք

Կշեռքներին օրը թույլ է տալիս լիցքավորվել ստեղծագործական էներգիայով, նոր անկյունից դիտել դեպքերը, ծրագրերը, հարաբերությունները: Չարժե ակտիվորեն զբաղվել նյութական հարցերով: Շտապելով ռիսկի եք դիմում նորից բախվել ծանոթ դժվարություններին: Դա կարող է ժամանակից շուտ բարոյալքել ձեզ և ստիպել հրաժարվել հեռանկարային նախագծից: Դրա փոխարեն` աստղերը խորհուրդ են տալիս սպասել, մինչև հանգամանքները ձեզ համար ավելի բարենպաստ դառնան:

Կարիճ

Կարիճների համար այս օրերին կարևոր է ամենը, ինչ կապված է տան հետ: Կարող է ուժգնանալ կենցաղում որոշ ասպեկտներ արդիականացնելու ցանկությունը: Բարոյապես հնացած մթնոլորտը կարող է ձեզ մոտ հոգեկան անհարմարություն, կենսավայրը փոխելու ցանկություն առաջացնել: Աճում է հարազատների հետ շփման ձգտումը: Մտերիմ ընկերների թիվը կարող է կրճատվել վեճերի, հարաբերությունների սառեցման, ձեր բնավորության բարդ կողմերի պատճառով:

Աղեղնավոր

Աղեղնավորներին սպասվում է ոչ միանշանակ օր, որում միմյանց հերթափոխում են լավատեսություն ներշնչող դեպքերը և փակուղային պահերը: Հնարավոր են տեխնիկական բարդություններ ճանապարհին, կապ հաստատելու կամ գործարք կնքելու ընթացքում: Շատ բան կախված է նրանից, թե կյանքի որ կողմն եք այժմ ավելի սուր ընկալում` դրական, թե՞ բացասական: Պոտենցիալ արդյունավետ օրեր են, որոնք ավելացնում են ձեր էներգիան, բորբոքում են հետաքրքրասիրությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում հնարավորինս զգույշ լինել: Ցանկացած փորձ հղի է կորուստներով: Բացառված չէ, որ այդպես վճարեք նախկին սխալների համար: Լավագույն տարբերակը արկածների համար ազատ միջոցներն ու ժամանակն օգտագործելն է: Չարժե վտանգել վերջին փողերը, ընդհանուր բյուջեն և եկամտի աղբյուրները: Խորհուրդ չեն տրվում ինքնաբուխ գործարքները, գնումները, վարկերը` բացառությամբ այն պահերի, երբ դա անհրաժեշտ է և անխուսափելի:

Ջրհոս

Ջրհոսները ստիպված կլինեն համակերպվել դեպքերի որոշակի հակասականության հետ: Միևնույն սցենարը կարող է ունենալ երկակի պատճառներ և հետևանքներ: Հնարավոր է ընտրության առջև կանգնեք հին և նոր հնարավորության, սովոր անցյալի և անկանխատեսելի ապագայի միջև: Ճիշտ ընտրությունը ձեզ կհուշի ինտուիցիան, կարող եք լսել նաև ընկերոջ խորհուրդը: Կոնֆլիկտի առաջացման վտանգի դեպքում փորձե՛ք ամեն կերպ պահպանել խաղաղությունը:

Ձկներ

Ձկները հնարավոր է շատ աշխատանք ունենան: Գուցե ստիպված լինեք միաժամանակ գործել և՛ հին, և՛ նոր եղանակներով` համեմատելով արդյունքները: Եթե դուք չափազանց պատասխանատու եք և վախենում եք կորցնել ձեր տեղը, կարող եք ինքներդ ձեզ վրա հավելյալ պարտականություններ բարդել: Աստղերը խորհուրդ են տալիս էնտուզիազմը ներդնել նախևառաջ սեփական պարտականությունների իրականացման գործում: Չափից դուրս ծանրաբեռնվածությունները կարող են գերհոգնածության հանգեցնել:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն