Գովազդի համար զանգահարել 099 999 409

Ողբերգական դեպք Երևանում. Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա զոհ.

Այսօր՝ փետրվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 175 շենքի 2-րդ մուտքի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, այնուհետև՝ թիվ 15 հրշեջ հատուկ ջոկատի աշխատակիցները՝ ավտոսանդուղքով: Ժամանել է նաև 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը: 

Հրշեջ-փրկարարները ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների հետ պարզել են, որ հրդեհ է բռնկվել նշված շենքի թիվ 37 բնակարանում և մինչ հրշեջները կհասնեին հրդեհի վայր, տան անդամներն ու քաղաքացիները այնտեղից դուրս են բերել տանտիորջ՝ 80-ամյա Լիպարիտ Հակոբյանի դին: 

Հրդեհի հետևանքով այրվել է ննջասենյակում՝ մահճակալը, և ջերմահարվել է զգհեստապահարանը: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն