Հայաստանում կհանեն խաղողի օղու արտադրության տուրքը

Հայաստանում կհանեն խաղողի օղու արտադրության տուրքը, որը կազմում է տարեկան 15 մլն դրամ: Համապատասխան որոշումը կառավարությունը կայացրել է այսօր՝ փետրվարի 18-ին կայացած իր նիստում:

Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ տուրքը խանգարում է ոչ մեծ արտադրողներին, որի հետեւանքով Հայաստանում խաղողի օղի գրեթե չի արտադրվում: Դրանից տուժում են նաեւ խաղողագործները:

Բացի այդ, դեսերտային եւ թունդ գինիները, որոնք պահանջում են բացառապես խաղողի օղու հավելում, պատրաստվում են ցորենից, ինչ արգելվում է ԵՄ-ի եւ Ռուսաստանի օրենսդրությամբ, հետեւաբար դա խոչընդոտում է արտահանմանը:

Տեղական արտադրողների աշխատանքը թեթեւացնելու նպատակով տուրքը կնվազեցվի՝ տարեկան 15 մլն դրամից հասցնելով 50 հազար դրամի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ խաղողի օղու նկատմամբ բարձր տուրք էր սահմանվել, որպեսզի պաշտպանեն շուկան անորակ կոնյակից:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն