Խնձորի դիետա. մինուս 7 կգ՝ 15 օրվա ընթացքում

Դիետայի այս տեսակը բավականին խիստ է և ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ այն պահել: Նախքան այս դիետային անցնելը ստուգեք ձեր առողջությունը և խորհրդակցեք բժշկի հետ: Միշտ չէ, որ նիհարելու ձգտումը արդարացնում է առողջությանը վնաս հասցնելը:

 

Այս դիետայի հիմնական  կանոնն է` որքան  հնարավոր է խմել շատ հեղուկներ` կանաչ թեյ, խոտաբույսերի եփուկներ, իհարկե, առանց շաքարի:

Նախաճաշ.  – 1 խնձորը քերել, խառնել 1 բաժակ անյուղ  բիոյուգուրտի հետ և 1 ճաշի  գդալ վարսակաձավարի փաթիլների հետ:

Երկրորդ նախաճաշ. – Կանաչ տեսակի, բայց ոչ թթու խնձորներ:

Ճաշ – 2 խնձորը կտրտել մանր կտորներով և խառնել հազարի հետ: Ավելացնել 1 բաժակ  անյուղ յոգուրտ, 1 թեյի գդալ ձիթապտղի  յուղ, 1 թեյի գդալ խնձորի քացախ և 1 թեյի գդալ ջուր: Կարելի է ավելացնել մանր կտրտած կանաչիներ:

Հետճաշիկ – Խնձոր:

Ընթրիք – Խնձորը կտրտել, ցողել կիտրոնի յուղով և ուտել 150 գրամ անյուղ պանրով:

Եթե զգում եք, որ չեք դիմանում, ապա ճաշացանկը կարող եք ավելացնել խորոված խնձորով կամ թեթև մրգային աղցանով:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն