Գովազդի համար զանգահարել 099 999 409

Պարզիր, թե որ խառնվածքին ես պատկանում

Որքա՜ն հաճախ է պատահում, որ մարդու հետ շփվելիս չենք դադարում զարմանալ, թե որքան տարբեր ենք: Ընկալումները, որոշումներ կայացնելու արագությունը և անգամ շարժումների արագությունը բացարձակ տարբեր են լինում: Երբեմն նման տարբերությունը հիացնում է, երբեմն` զայրացնում: Սակայն ի՞նչ է այս ամենը նշանակում, և արդյո՞ք կարելի է իդեալականի հասցնել մեր խառնվածքը: Եկեք ուսումնասիրենք մարդկանց խառնվածքի տեսակները:

Խառնվածքի տեսակները

Սանգվինիկ

Այս խառնվածքի տեր մարդիկ հեշտորեն հարմարվում են նոր պայմաններին, ակտիվորեն արձագանքում են այն երևույթներին, որոնք հետաքրքրում են իրենց: Նրանք հեշտորեն կառավարում են իրենց էմոցիաները և եռանդով ձեռնարկում են նոր գործեր: Նրանց բնորոշ են տրամադրության հաճախակի փոփոխությունները, սակայն նրանց հիմնական հատկանիշը կենսուրախությունն է:

Արդյո՞ք կարելի է ինչ-որ կերպ պարզել, որ տվյալ մարդը սանգվինիկ է, թե ոչ: Այո՛: Որպես կանոն` սանգվինիկները սահուն և վստահ քայլվածք ունեն, նրանց շարժումներն արագ են և թեթև: Սանգվինիկներն առանձնանում են ճիշտ կեցվածքով և արտահայտիչ ժեստերով: Դիմախաղն ու ժեստիկուլյացիան հարուստ են և բնական, խոսքը` բարձր և հստակ:

Այս խառնվածքի տեր մարդկանց թերությունն այն է, որ նրանք հեշտորեն շեղվում են գործերից կամ էմոցիաներից, եթե արտաքին ազդակները երկար ժամանակ անփոփոխ են մնում: Երբ զգացողությունները չեն թարմանում, սանգվնիկները դառնում են անտարբեր և դանդաղաշարժ:

Խոլերիկ

Խոլերիները դյուրագրգիռ են և անհավասարակշիռ, նրանց ուշադրությունը շեղելը հեշտ բան չէ:  Նրանք չափազանց շարժուն են, նրանց զգացմունքներն ուժեղ են և արտահայտվում են վառ կերպով: Մեծ եռանդով սկսում են նոր գործեր, ամբողջովին նվիրվում են դրանց, սակայն իրենց ուժերի ոչ ադեկվատ գնահատումը հանգեցնում է աշխատունակության կտրուկ նվազման: Այս խառնվածքի տեր մարդկանց թերությունը կայանում է իրենց անհավասարակշռված լինելու մեջ, որի պատճառով էլ առաջանում են նրանց խնդիրները:

Խոլերիկների առաձնահատկություններն են արագ, ընդհատվող խոսքը, վառ և արտահայտիչ դիմախաղը: Խոլերիկները դժվարությամբ են նույն տեղում մնում, հաճախ վեր են թռչում, փոխում են դիրքերը, առատ և կտրուկ ժեստիկուլյացիա ունեն: Նրանց քայլվածում ինչ-որ վանող բան կա:

Մելանխոլիկ

Նրանք պասիվ են, հանգիստ, հեշտ խոցելի են և քիչ են արձագանքում արտաքին ազդակներին: Հաճախ մելանխոլիկները դուրս չեն գալիս իրենց ներաշխարհից, նախընտրում են հանգիստ, իրենց ծանոթ միջավայր: Այս խառնվածքի առավելությունն է իրենց զգացմունքների խորությունն ու հաստատունությունը:

Այս խառնվածքի տեր մարդիկ զուսպ, սակայն արագ քայլվածք ունեն: Նրանք տարված են իրենց մտքերով, ուստի իրենց դանդաղաշարժությունը հասկանալի է: Նրանց ժեստերը սահմանափակ են: Անծանոթ մարդկանց շրջապատում իրենց լավ չեն զգում: Խոսքը դանդաղ է, հաճախ ընդհատումներով, իսկ արագությունը տատանվում է:

Ֆլեգմատիկ

Այս մարդիկ համառ են, նրանք բռնել են կյանքի հստակ և հանգիստ ուղին: Նրանք վստահելի մարդիկ են, ում դժվար է հունից հանել: Ֆլեգմատիկները շատ չեն արտահայտում իրենց էմոցիաները: Նրանց թերությունն այն է, որ շատ թույլ են արձագանքում արտաքին ազդակներին:

Ֆլեգմատիկները ծանր շարժուձև ունեն, ալարկոտ, հանդարտ քայլվածք ունեն: Նրանք երկար ժամանակ կարող են նույն դիրքում նստել: Իրենց դեմքի արտահայտությունից երբեք չես գուշակի, թե ինչ են նրանք զգում: Նրանք չխոսկան են, չեն սիրում աղմուկ և բարձր խոսք:

Իհարկե, խառնվածքի այս չորս տեսակները գիտական հստակ ուսումնասիրությունների արդյունք են, սակայն նրանց տարբերակումն այնքան էլ հեշտ չէ: Շատ հազվադեպ է պատահում, որ մարդու մոտ հանդիպում է խառնվածքի կոնկրետ մի տեսակ: Որպես կանոն` մարդու խառնվածքը երկու կամ երեք տեսակների խառնուրդ է: Գտե՛ք ձեզ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/wrCOfsvi4mnvvIPk90PG.jpg

    Ադրեջանի բռնապետը ոգևորվելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործից Արցախ այցելած օտարերկրացիների նկատմամբ նոր հետապնդումներ է նախաձեռնում..Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության,ապշերոնյան սուլթանությունը քրեական գործեր է հարուցել Արցախի Ազոխի քարանձավում պեղումներ կատարող մի շարք գիտնականների,ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի(Լյուքսեմբուրգ),Էլենի Թեոհարիսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ...Բաքվին սարսափելի կատաղեցրել է,որ վերջիններս բավական ակտիվ տիդորդական գործունեություն էին ծավալել երկու օր առաջ Արցախում կայացած սահմանադրության բարեփոխման հանրաքվեի ժամանակ... Պաշտոնական Բաքուն Արցախ այցելած և Ալիևի պահանջով Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին հանձնված երեք երկրների՝ՌԴ-ի,Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ա.Լապշինից հետո բավական ոգևորվել է և ցանականում է "կենացները թանկացնել" և արդեն Բաքվի բանտերից մեկում տեսնել ոչ ավել ոչ պակաս Եվրախորհրդարանի պատգամավորների՝ցույց տալով,որ Լապշինի գործը եզակի չի լինելու... Այքսինքն,Բաքվին անհրաժեշտ են նոր "լուկաշենկոներ" լկտիացած Ալիևի այս ծրագրերն իրականացնելու համար...Սակայն այս անգամ,իմ կարծիքով,Բաքվին սպասում է անհաջողություն...Նույնիսկ ծախու և ստոր արարած Լուկաշենկոն չի հանդգնի գործ ունենալ Եվրախորհրդարանի պատգամավորների հետ... Չեմ հասկանում,իսկ ինչու՞ Ալիևը քրեական գործեր չի հարուցում և ԻՆՏԵՐՊՈԼ-ով հետախուզում չի հայտարարում Ֆրանսիայի ներքին գործերի նախարար,հայերի բարեկամ և բազմաթիվ անգամ Արցախ այցելած Բրունո լը Ռուի,աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի և այլնի նկատմամբ...Ինչից կամ ումից է վախենում Ադրբեջանի փոխնախագահՄեհրիբան խանումի ամուսինը... Ի դեպ,ազերիների Գլխավոր դատախազության հայտարարությունը,որ վերը նշված անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ իրականությանը,քանի որ ԻՆՏԵՐՊՈԼ-ում շատ լավ տարբերակում են քրեական և քաղաքական հետապնդումները և թույլ չեն տալիս,որ Ադրբեջանի նման բռնապետությունը իրեն օգտագործի այլախոհրների, Ալիևին քննադատողների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար... Հ.Գ. Հիմա էլ է ՀՀ ԱԳՆ-ն լռելու և հայտարարելու,որ ազերիների կողմից հետախուզվողները ՀՀ քաղաքցիներ չեն,իսկ նրանց կատարված տաժանակիր աշխատանքն էլ չի երևում...Տեսնե՞ս ՀՀ-ում Բելառուսի դեսպանը չի ցանկանում սրճել "ֆրանկոֆոնիստ" Էդուարդ Նալբանդյանի հետ և կիսվել Լուկաշենկոյի հակահայ ծրագրերով,քանի որ անպատիժ մնացած Բելառուսի բռնապետը պատրաստ է նոր ստորությունների Երևանի հանդեպ... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1275149139235699

    Կարդալ ավելին