Կարեն Խաչանովը դուրս մնաց Դուբայի մրցաշարից

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն անհաջող մեկնարկեց Դուբայի մրցաշարում:

ATP World Tour 500 շարքի Dubai Duty Free Tennis Championships մրցաշարի առաջին շրջանում Խաչանովը մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Բասիլաշվիլու հետ: 1 ժամ 11 րոպե ձգված մրցախաղում նա պարտվեց 4:6, 1:6 հաշվով:

Տղամարդկանց մենախաղում հաղթանակ տոնեց և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց Ստան Վավրինկան, ով երկու սեթում հաղթեց ԱՄՆ ներկայացուցիչ Ռայան Հարիսոնին:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն