Ադրբեջանի իշխանությունները Խոջալուի իրադարձությունները վերածել են քարոզչադրոշի

Ադրբեջանական իշխանությունները Խոջալուի իրադարձությունները վերածել են քարոզչադրոշի։

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հասարակական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ ամեն անգամ Ստրասբուրգում հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում ստիպված է լինում գործ ունենալ ադրբեջանական պարանոյայի հետ։ «Ամեն անգամ Ստրասբուրգում մեր սեղանին են դրվում գունավոր ալբոմներ՝ իբր «Խոջալուի ցեղասպանության» զոհերի լուսանկարներով։ Այդ ամենը տպագրվում է Հեյդար Ալիեւի հիմնադրամի կողմից, որը գլխավորում է Ադևբեջանի գործող նախագահի տիկինը՝ Մեհրիբան Ալիեւան, եւ ամեն անգամ մենք տեսնում ենք, որ «ցեղասպանության» զոհերի ցուցակը մեծացել է»,- ասել է Զոհրաբյանը։

Պատգամավորը նշել է, որ հայերի հանդեպ Ադրբեջանում աճող ատելության ֆոնին նա ավելի հաճախ է բախվում «սպիտակ դրոշների», որոնք կախվում են խաղաղության ջատագով տարբեր «վերլուծաբանական եւ հասարակական պլատֆորմներում»։  Այդ ամենն անհանգստացնում է Նաիրա Զոհրաբյանին, եւ նա անգամ մեջբերեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որոնք նա, իհարկե, այլ առիթով էր ասել. «Հանգիստ վեր ընկեք տեղներդ»։ «Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության, եւ դա փաստ է։ Այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն պատրաստ չէ խաղաղության, ոչ մի քննարկում ինձ համար, որպես պատգամավորիի, չկա եւ չի կարող լինել»,- ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հասարակական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն