ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ տարաձայնությունները կարգավորման ընթացքում են. Պեսկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ կառավարման դեֆիցիտ չկա, չնայած գլխավոր քարտուղարի նշանակման հարցում տարաձայնություններին:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ անդամների շրջանում ոչ մի ֆրուստրացիա չեն ապրում, եւ ՀԱՊԿ-ում ղեկավարության ոչ մի վակում չկա»,- ասել է Պեսկովը: Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ կազմակերպությունն ունի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող:

«ՀԱՊԿ անդամների շրջանում որոշ տարաձայնություններ կան, որոնք այս պահին կարգավորվում են, այս գործընթացը շարունակվում է»,- հավելել է Պեսկովը՝ նշելով, որ դրա հետ մեկտեղ օպերատիվ կառավարման դեֆիցիտ չկա:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն