ՃՏՊ Ադրբեջանում. տուժել են տասնյակ մարդիկ (լուսանկար)

Ադրբեջանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար ուղեւորատար ավտոբուսի մասնակցությամբ, տուժել են տասնյակ մարդիկ։

Ինչպես տեղեկացնում է News.am-ը, Ադրբեջանում ավտոբուսը բախվել է փոքրալիտրաժ ավտոմեքենային։ Բախումից հետո ավտոբուսը մխրճվել է մոտակա խանութ։

Վթարի հետեւանքով ավտոբուսի 31 ուղեւոր հոսպիտալացվել է։ Trend-ի տեղեկատվությամբ՝ 10 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է ծանր։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն