Մասիս Մայիլյանը հանդիպել է Հարավային Օսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Փետրվարի 19-ին Հարավային Օսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Հարավային Օսիայի հայ համայնքի ղեկավար, «Բերդ» հասարակական կազմակերպության նախագահ Վլադիմիր Կուլիջանովի և համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արցախի ԱԳՆ ղեկավարին ներկայացվել են համայնքի գործունեության ընթացիկ ծրագրերը և առաջիկա անելիքները։

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղություններից մեկը սփյուռքի կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումն է: Նա նաև նշել է Սփյուռքում հայ ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացմանը օժանդակելու Արցախի իշխանությունների պատրաստակամության մասին:

Վլադիմիր Կուլիջանովը շնորհակալություն է հայտնել ԱՀ պատվիրակությանը այցի համար և հետագա համագործակցության ընդլայնման հույս հայտնել:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն