Խաչանովն առողջական խնդիրների պատճառով բաց կթողնի Մարսելի մրցաշարը

Աշխարհի 11-րդ ռակետ Կարեն Խաչանովը հայտարարել է, որ առողջական խնդիրների պատճառով չի կարողանա մասնակցել Մարսելի մրցաշարին, որը կայանալու է փետրվարի 18-24-ը:

«Ցավոք, առողջական խնդիրների պատճառով ստիպված էի հրաժարվել Մարսելի մրցաշարից: Հատկապես անցյալ տարվա հաջողությունից հետո անհամբերությամբ էի սպասում այստեղ խաղալու հնարավորությանը:

Ներողություն եմ խնդրում երկրպագուներից, որոնք ցանկանում էին տեսնել իմ խաղը»,- Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Խաչանովը:

Կարեն Խաչանովը Մարսելի մրցաշարի գործող չեմպիոնն է: Նախորդ խաղարկության եզրափակչում նա 7:5, 3:6, 7:5 հաշվով հաղթել է ֆրանսիացի Լյուկա Պուին:

Հավելենք, որ Խաչանովի՝ մասնակցությունից հրաժարվելուց հետո Մարսելի մրցաշարի հիմնական ցանցում հայտնվել է Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Անդրեյ Ռուբլյովը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն