Ադրբեջանում լրտեսության մեջ կասկածվող անձ է ձերբակալվել

Ադրբեջանում փետրվարի 11-ին ձերբակալվել է լրտեսության մեջ կասկածվող Մինգեչաուրի բնակիչ Ալեքբերով Անար Վագիֆ օղլուն:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ալեքբերովը կասկածվում է օտարերկրյա հատուկ ծառայություններին Ադրբեջանի տարբեր պետական մարմինների աշխատակիցների, բանակի և արտասահմանում տարբեր կապեր ունեցող ադրբեջանցի պաշտոնյաների մասին օտարերկրյա հատուկ ծառայություններին տեղեկություններ տալու համար:

Տեղեկության համաձայն` կասկածյալն ընդունել է իր մեղքը և ձերբակալվել է:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն