Ֆրանսիայում հրկիզել են խորհրդարանի նախագահի տունը

Ֆրանսիայում հրկիզել են Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի տունը:

Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Հաղորդվում է, որ փետրվարի 8-ին քաղաքական գործչի հարեւանը զանգահարել է հրշեջներին: Ժամանած փրկարարները հրկիզման վայրում հայտնաբերել են անվադողեր եւ ջահ, որը ներծծված էր բենզինով:

Նշվում է, որ միջադեպի պահին քաղաքական գործիչը տանը չի եղել:

«Ամոթ նրանց, ովքեր նման արարքներ են կատարում»,- Twitter-յան իր էջում նշել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը:

Ներկայումս իրավապահ մարմինների աշխատակիցները քննություն են անցկացնում եւ փորձում պարզել տեղի ունեցածի մանրամասները:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն