Փարիզում բախումներ են սկսվել «դեղին բաճկոնների» և ոստիկանության միջև

Փարիզում բախումներ են տեղի ունեցել «դեղին բաճկոններ» շարժման ցուցարարների և իրավապահ մարմինների միջև:

Այս մասին գրում է  РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, մայրաքաղաքում և մյուս քաղաքներում 13-րդ շաբաթն է, ինչ շարունակվում են «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաները: Երթն այսօր մեկնարկել է 10:30-ին (երևանյան 13:30) Շառլ դը Գոլի հրապարակից: Առաջին բախումներն իրավապահ մարմինների հետ տեղի են ունեցել Ազգային ժողովի մոտակայքում:

Հաղորդվում է, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների կողմից նետված «պայթուցիկներին» ի պատասխան: Բախումներից հետո ցուցարարները շարժվել են Սենատի շենքի ուղղությամբ:

Ֆրանսիական ռադիոկայանի տվյալներով՝ բողոքի ակցիաներն այս շաբաթ այդքան ակտիվ չեն, որքան նախորդ շաբաթ, երբ ողջ երկրով մեկ 58 000 մարդ էր փողոց դուրս եկել:

Հիշեցնենք, որ «դեղին բաճկոնների» զանգվածային ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ին՝ վառելիքի գները չբարձրացնելու պահանջով: Երկրի իշխանությունների սոցիալական քաղաքականությունից դժգոհ ցուցարարները շարունակում են փողոց դուրս գալ, թեև Ֆրանսիայի ղեկավարությունը հայտարարել էր նրանց հանգստացնելու համար միջոցներ ձեռնարկելու մասին:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն