Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի

Ստամբուլի Քարթալ շրջանում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի:Այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը: Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհի մասին: 

Նշվում է, որ որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, չի բացառվում, որ զոհերի ու վիրավորների թիվը կաճի: Ներկա պահին տուժածների թիվը 14 է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շենքի փլուզումից գրեթե 2 օր անց փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 16-ամյա դեռահասի, որը հրաշքով ողջ է մնացել: 

Շենքում 12 ընտանիք է բնակվելիս եղել (43 մարդ), շենքում ընդհանուր առմամբ կար 24 բնակարան:

Հատկանշական է, որ շենքի փլուզման պատճառների մասին դեռևս տեղեկություններ չկան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 1992 թվականին կառուցված շենքը վթարային չէր:

Դեպքի առնչությամբ տարվող հետաքննության լուսաբանումն արգելված է լրագրողների համար:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն