2018 թ-ին արցախցի 78 մարզիկ մասնակցել է աշխարհի առաջնությունների

2018 թվականին 1793 մարզիկ մասնակցել է սպորտային մրցաշարերի և առաջնությունների. նրանցից 1438-ը մասնակցել է Հայաստանի Հանրապետության, 75-ը` Եվրոպայի, 78-ը` աշխարհի, 202-ը` միջազգային:

Այս մասին փետրվարի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը՝ նշելով, որ Արցախում կազմակերպվել և անց են կացվել 30 ուսումնամարզական հավաքներ և 2 սեմինար-պարապմունքներ:

Ըստ նախարարի՝ ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտում աշխատանքներ են տարվել մարզական ֆեդերացիաների և մարզադպրոցների գործունեության պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման, մարզական միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև ՀՀ, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին և միջազգային մրցաշարերին ԱՀ մարզիկների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:

«Պետական բյուջեի միջոցների հաշվին խրախուսվել են հաշվետու ժամանակաշրջանում մարզական բարձր նվաճումներ արձանագրած 110 մարզիկներ և 25 մարզիչներ»,-նշել է Ն. Աղաբալյանը և հավելել, որ բարեգործական միջոցներով անհրաժեշտ մարզագույք է ձեռք բերվել հանրապետության 52 դպրոցների համար:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն