Արցախում պատիժը կրելուց հետո ադրբեջանցին ազատ է արձակվել

Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.02.2018թ.  դատավճռով  2 /երկու/ տարի ազատազրկման դատապարտված   Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն Արցախի ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական  հիմնարկում պատիժը կրելուց հետո,  2019թ. փետրվարի 2-ին  ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ  2017թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել էին դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել էր Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից:

Նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, Պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել և ԼՂՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ԼՂՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատած դիվերսիոն խմբի անդամ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157 մոտոհրաձային բրիադի հետախուզական վաշտի զինծառայող Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեն:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ԼՂՀ Քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով (դիվերսիայի փորձ կատարելը) եւ 350-րդ հոդվածի 1-ին մասով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելը): Փետրվարի 4-ին Հուսեյնզադեն կալանավորվել էր։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն