Ժորա Աբովյանը դարձել է հունահռոմեական ընբշամարտի Ուկրաինայի չեմպիոն

Կրեմենչուգում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Ուկրաինայի առաջնությունում օլիմպիական 60 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Զապորոժիեի հայ համայնքի ներկայացուցիչ Ժորա Աբովյանը։ Նա եզրափակչում 8։6 հաշվով հաղթել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Լենուր Թեմիրովին։

Առաջնությանը մասնակցել է Ուկրաինայի տարբեր մարզերի մոտ 200 մարզիկ, որոնք պայքարում էին երկիրն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ներկայացնելու հնարավորության համար։

Ուկրաինայի հայերի միությունում շնորհավորել են Ժորա Աբովյանին և նրա մարզիչներ Լավրենտի Մայլամյանին ու Մուրադ Սարգսյանին։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն