Անգելա Մերկելը կընդունի Նիկոլ Փաշինյանին. նախատեսված է նաև զրույց՝ ճաշի շրջանակում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 1-ին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. այդ մասին հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից:

Դեսպանատունը մեջբերել է Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտի խոսքերը.

«Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ եւ տնտեսական հարաբերությունների, ինչպես նաեւ արտաքին եւ անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ»:

«Մենք նույնպես դեսպանությունում հետաքրքրությամբ եւ ուրախությամբ ենք սպասում այս այցին»,-ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն