Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները խոտածածկի վրա

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները խոտածածկի վրա:

Հայ ֆուտբոլիստն այսօր լուսանկարներ է հրապարակել մարզումից: 

Չնայած մարզումներին, կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Արսենալի» առաջիկա հանդիպումը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ունայ Էմերին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Անգլիայի լիգայի Գավաթի՝ «Տոտենհեմի» հետ դեկտեմբերին կայացած խաղում: 

Նշենք, որ «զինագործները» վաղը՝ հունվարի 25-ին, Անգլիայի Գավաթի շրջանակում կհյուրընկալեն «Մանչեսթեր Յունայթեդին»: 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն