Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, Ադրբեջան՝ 1990 և 2019

1990 թ . հունվարի 20-ին ադրբեջանի իշխանությունը կրակեց սեփական ժողովրդի վրա: Ըստ ադրբեջանական աղբյուրների խորհրդային զորքերը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ճնշեցին քաղաքական ընդդիմության ցույցերը, ինչի արդյունքում մահացավ 137 մարդ, մոտ 800-ը վիրավորվեցին։

Երկրի ղեկավարության հրամանով մինչև ատամները զինված զորքը պարզապես ավիրում էր Բաքուն, այդ կերպ փորձ էր արվում վախի և սարսափի մտնոլորտ ստեղծել, որը իրական նրանց հաջողվեց: Զորքը այդ օրը չի խնայել ոչ ծերերին, ոչ երեխաներին, ոչ կանանց:

Արդեն 2019 թվականի հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվում է վերջին տարիների ամենախոշոր հանրահավաքը: Հանրահավաքը կազմակերպվել է «Մուսավաթ» կուսակցության և մի շարք այլ ընդդիմադիր ուժերի կողմից: Հանրահավաքի մասնակիցների մոտ կան «Սա մեր հայրենիքն է», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն Մեհման Հուսեյնովին» կարգախոսներով պաստառներ:

Ցույցերը կազմակերպվել են, որպես աջակցություն Մեհման Հուսեյնովին, ով 26-ամյա ադրբեջանցի բլոգեր է ու հայտնի է իշխանության դեմ կոռուպցիայի մասին հեգնական տեսանյութերով: Նա գրեթե երկու տարի բանտում է:

Ադրբեջանական իշխանությունների ջանքերով գրեթե անհնար է ցույցերը ուղիղ եթերով ներկայացնել, որոշ լրատվականներ տարբեր աղբյուրներով փորձում են ներկայացնել Բաքվում կատարվող իրավիճակը: Նման տեղեկատվական բլոկադայի պայմաններում, եթե ցույցերը շարունակական բնույթ կրեն, ապա մեծ է հավանականությունը, որ կկրկնվի 1990 թվականի ցույցերի սցենարը ու ադրբեջանական իշխանությունը կրկին կկրակի սեփական ժողովրդի վրա:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.79827/posts/301013117425361

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն